ՑՈՒՐՏ ԵՂԱՆԱԿՆԵՐԻՆ ԽՈՐՀՈՒՐԴ Է ՏՐՎՈՒՄ ՊԱՐԲԵՐԱԲԱՐ ԴԻՄԱԿՆԵՐ ՕԳՏԱԳՈՐԾԵԼ

Ձեռքի մաշկը զգայուն է արտաքին միջավայրի ագրեսիվ ազդեցության նկատմամբ, մասնավորապես, ձմռանը: Ցածր ջերմաստիճանի ազդեցության տակ այն կորցնում է խոնավությունը, կարմրում եւ ճաքճքում է: Ձմռանը ձեռքերի խնամքն ապահովելու համար բացի սնուցող քսուքներից, կոսմետոլոգները  խորհուրդ են տալիս կիրառել տարբեր դիմակներ, որոնք շատ ծախսեր ու ժամանակ չեն պահանջում եւ համարվում են արդյունավետ միջոց մաշկի տոնուսը պահպանելու եւ խոնավությունը վերականգնելու համար: Ցուրտ եղանակներին խորհուրդ է տրվում դիմակներն օգտագործել պարբերաբար, շաբաթական մեկ–երկու անգամից ոչ պակաս: Բավական արդյունավետ միջոց են կարտոֆիլից պատրաստված դիմակները, որոնք նպաստում են ձեռքի մաշկի հարթեցմանն ու փափկեցմանը:

Կարտոֆիլից դիմակ ստանալու համար անհրաժեշտ է պատրաստել կաթով ու կարտոֆիլով խյուս եւ քսել ձեռքին եւ պահել 2-3 ժամ, այնուհետեւ լվանալ: Կարտոֆիլի օսլայով ձեռքերի լոգանքը նպաստում է կարմրության վերացմանը: Այն պատրաստելու համար անհրաժեշտ է մեկ թեյի գդալ կարտոֆիլի օսլան լուծել մեկ բաժակ եռացրած ջրի մեջ, այնուհետեւ ավելացնել կես լիտր ջուր եւ ձեռքերը պահել այդ խառնուրդի մեջ 15 րոպե: Կարտոֆիլից եւ կիտրոնից դիմակ պատրաստելու համար անհրաժեշտ է կճեպով եփած երկու կարտոֆիլը խառնել 2 թեյի գդալ կիտրոնի հյութի հետ, այնուհետեւ այդ տաք խառնուրդը հաստ շերտով քսել ձեռքերին եւ պահել 15 րոպե, այնուհետեւ լվանալ ձեռքերը եւ քսուք քսել: Արդյունավետ է նաեւ կարտոֆիլի դիմակը կտավատի յուղի հետ: Այն պատրաստելու համար անհրաժեշտ է 1,5 ջրով եփել 4 հատ միջին չափի կարտոֆիլ, ճզմել եւ ավելացնել 2 ճաշի գդալ կտավատի յուղ: Ստացված զանգվածը սառեցնել մինչեւ 42 աստիճան եւ ձեռքերը դնել այդ զանգվածի մեջ, 20 րոպե հետո ձեռքերը լվանալ տաք ջրով, չորացնել եւ քսել յուղային քսուք:

lemon-i-med-768x512Ձեռքի ծերացող, կնճռոտված մաշկի համար շատ օգտակար է ձվով եւ մեղրով դիմակը: Այն պատրաստված է մեկ հում ձվի դեղնուցից, մեկ ճաշի գդալ մեղրից եւ մեկ թեյի գդալ վարսակի ալյուրից: Այդ խառնուրդը պետք է քսել ձեռքերին եւ պահել 30 րոպե, այնուհետեւ լվանալ սառը ջրով եւ քսել սնուցող քսուք: Բավականին արդյունավետ է, եթե այդ դիմակը քսել քնելուց առաջ եւ թողնել ամբողջ գիշեր եւ հագնել բամբակյա ձեռնոցներ:

Մեղրով կարելի է նաեւ այլ դիմակներ ստանալ, որոնք սնուցում եւ փափկեցնում են ձեռքի մաշկը: Մեղրային դիմակ ստանալու համար անհրաժեշտ է 15գ բնական մեղր, 25գ նուշի կամ զեյթունի յուղ, ձվի դեղնուց եւ կիտրոնի հյութի մի քանի կաթիլ, նման խառնուրդը ձեռքի մաշկը դարձնում է հարթ եւ մետաքսի նման, հատկապես, եթե դիմակը քսելուց հետո հագնել բամբակե ձեռնոցներ եւ այն թողնել ձեռքերին ամբողջ գիշեր: Մեղրի եւ գլիցերինի դիմակը փափկեցնում է կոպտացած, չորացած մաշկը: Այն պատրաստելու համար անհրաժեշտ է մեկ թեյի գդալ գլիցերինը, մեղրը եւ վարսակի կամ ցորենի ալյուրը երկու բաժակ ջրի մեջ խառնել այնքան, մինչեւ միատարր զանգված ստանալը եւ քսել ձեռքերին, լվանալ 20-25 րոպե հետո:

Ձմռանը բավականին արդյունավետ սնուցող դիմակ է վարսակից պատրաստվածը: Դրա համար անհրաժեշտ է 1,5 ճաշի գդալ վարսակին ավելացնել մեկ ճաշի գդալ եռացրած ջուր, այնուհետեւ ավելացնել մեկ թեյի գդալ ձիթայուղ, մեկ թեյի գդալ գլիցերին, մեկ թեյի գդալ կիտրոնի թարմ հյութ, խառնել այդ բոլոր բաղադրամասերը եւ քսել ձեռքերին ու թողնել 15 րոպե:

 

Թարգմ.՝ Էդիտա Աթոյան