Տնտեսական օճառը գեղեցկության, հիգիենայի եւ առողջության պաշտպան

Տանը բուժվում են տնտեսական օճառով

  • Թեթեւ վնասվածքի, այրվածքի դեպքում վերքն անմիջապես պետք է լվանալ մաքուր ջրով, այնուհետեւ քսել տնտեսական օճառ: Դուք չեք ունենա թարախակալում եւ բորբոքում:
  • Եթե ձեզ անհանգստացնում է թութքը, օգտագործեք տնտեսական օճառը:
  • Գրիպի համաճարակի դեպքում տանից դուրս գալիս քիթը լվացեք տնտեսական օճառով: Հիվանդության առաջին նախանշանների դեպքում նույնպես կրկնեք այդ գործողությունը: Հարբուխն անմիջապես կանցնի:
  • Ոտքերի եղունգների սնկային հիվանդությունը նույնպես կարելի է վերացնել տնտեսական օճառի միջոցով: Հատկապես այն պետք է օգտագործել, եթե այցելում եք հասարակական բաղնիք կամ լողավազան:
  • Տնտեսական օճառից պատրաստված մոմիկներն օգնում են փորկապության դեպքում:

Սանիտարական նշանակություն

  • Տնտեսական օճառն ունի հականեխիչ հատկություն: Այն կարելի է օգտագործել քլորի փոխարեն շինությունների ախտահանման համար:
  • Նախկինում տնտեսական օճառն օգտագործել են բժշկական ձեռնոցների փոխարեն. խիտ շերտով քսել են ձեռքերին եւ թողել են, որ չորանա: Նույնիսկ եթե վիրաբույժը վնասվածք ունենա, վարակվելու հավանականությունն այս դեպքում քիչ է:

Կոսմետոլոգիական նշանակություն

  • Օճառն օգտագործում են գլուխը լվանալու համար: Եթե մազերը պարբերաբար լվանաք տնտեսական օճառով, ապա ոչ միայն մազերն ամուր կդառնան, այլ նաեւ թեփը կանհետանա: Լվանալ տնտեսական օճառով եւ մաքրել կիտրոնի ջրով: Մազերը կդառնան խիտ, իսկ գլխամաշկն՝ առողջ:
  • Եթե ունեք դեմքի մաշկի խնդիրներ, ապա շաբաթական երկու անգամ լվացվեք տնտեսական օճառով: Լվացվելուց հետո դեմքին մանկական կրեմ քսեք: Մաշկը կդառնա առաձգական:

Հիգիենիկ նշանակություն

  • Լողանալու պարագաները թրջեք տնտեսական օճառով եւ եռացրած ջրով լուծույթի մեջ եւ կտեսնեք, թե ինչպես կմաքրվի մաշկը: Այն կդառնա ավելի առաձգական եւ առողջ:
  • Կարելի է կանխել բերանի խոռոչի հիվանդությունները. ատամները լվանալուց հետո խոզանակը տնտեսական օճառով լվանալ եւ մինչեւ հաջորդ լվանալն այդպես թողնել: Նախքան օգտագործելը խոզանակը լվանալ սառը ջրով:

Տնտեսական օճառն օգտագործելու օգուտները շատ են եւ, ամենակարեւորը, անվնաս են:

Աղբյուր՝ kastory.ru

Թարգմ.՝ Էդիտա Աթոյան