Տնտեսական օճառից պատրաստված լվացքի փոշի՝ գերազանց արդյունքով

«Այլեւս լվացքի փոշի պետք չէ գնել, քանի որ օճառը 1000 անգամ ավելի լավ է մաքրում: Անհրաժեշտ է  քերիչով անցկացնել 5 կտոր տնտեսական օճառ, ավելացնել հավասար քանակությամբ կերակրի կամ կաուստիկ սոդա, ցանկության դեպքում կարելի է ավելացնել հոտավորիչ՝ եթերային յուղի տեսքով, կարելի է ավելացնել 15 կաթիլ նարնջի, անանուխի կամ լավանդայի յուղ: Այդ ամենը խառնում ենք եւ լցնում մեծ տարայի մեջ:  Ահա պատրաստ է կատարյալ էկո-փոշին առանց ֆոսֆատների եւ վնասակար նյութերի եւ շատ լավ մաքրում է: Փակում ենք տարան եւ դնում լոգասենյակում: Լվացքի ժամանակ լցնում ենք անմիջապես լվացքի մեքենայի մեջ՝ 4 լիտր ջրին երկու գդալ փոշի համադրությամբ: Արդյունքը հիանալի է, հագուստը փափուկ է եւ մաքուր»,- գրում է kastory.ru կայքը:

Կա նաեւ տարբերակ ծույլերի համար

Կարելի է պահպանել օճառի ավելցուկները եւ լցնել հատուկ բանկայի մեջ եւ դրանք գցել լվացքի մեքենայի մեջ՝ ավելացնելով մի քիչ սոդա, եւ արդյունքը հիանալի կլինի:

Մի քանի խորհուրդ

1.Օճառն ավելի լավ է անցկացնել մանր քերիչով, այդպես այն ավելի լավ է լուծվում եւ հագուստի վրա սպիտակ հետքեր չեն մնում:

2.Պետք չէ շատ լցնել, այն շատ լավ է մաքրում եւ բավարար է օգտագործել մի երկու գդալ:

3.Օճառից ալերգիա չի առաջանում, մաշկի հետ խնդիրներ չեն առաջանում, այդ պատճառով հատկապես երեխաների հագուստները խորհուրդ է տրվում լվանալ օճառով: Բացի այդ, հագուստը չի գունազրկվում:

Ի դեպ, հայաստանյան «ՆՈՅԵՄԻ» ապրանքանիշի տնտեսական օճառն իր որակական հատկանիշներով լիովին արդարացրել է մեր տնային տնտեսուհիների սպասելիքները եւ բավարարել անգամ ամենաքմահաճների պահանջները: Այն պատրաստված է չորացման նորագույն տեխնոլոգիական մեթոդով, որի արդյունքում ստացվել է բարձրակարգ օճառ՝ յուղային թթուների աղային 80 %-ոց պարունակությամբ: «ՆՈՅԵՄԻ»-ի տնտեսական օճառը հատուկ սպիտակեցված է եւ պատրաստված է բացառապես  բնական հումքով՝ առանց հոտավորիչների: Բաղադրության մեջ օգտագործված է արմավենու եւ կոկոսի բարձրորակ յուղերի հատուկ համադրություն:
07_Small

Թարգմ.՝ Էդիտա Աթոյան