«ՆՈՅԵՄԻ ԷՔՍԿԼՅՈՒԶԻՎ»՝ ՄԱՇԿԻ ԷՔՍԿԼՅՈՒԶԻՎ ԽՆԱՄՔ

Կանայք ձգտել են լինել գեղեցիկ և եղել են գեղեցիկ միշտ, անգամ այն ժամանակ, երբ չկար կոսմետիկ միջոցների, տեխնոլոգիաների, տեղեկատվության այս խելահեղ բազմազանությունը, սակայն կային բնական միջոցներ, որոնք ի սկզբանե իրենց մեջ էին կրում ապագայի նորարարությունների ու տեխնոլոգիաների գրեթե բոլոր սաղմերը։ «ՆՈՅԵՄԻ» կոսմետիկ օճառատեսակների մասնագիտական մշակումները կատարելիս մեր ուշադրությունը սևեռվել է հենց այդ բնական բաղադրատոմսերին, որոնք հետագայում համադրվելով զարգացած տեխնոլոգիաների հետ՝ թույլ են տվել ստանալ բարձրակարգ կոսմետիկ օճառատեսակներ։

Noyemi exclusive

Մի շարք հետազոտությունների արդյունքների համաձայն՝ մաշկի վերնաշերտի լիպիդային (ճարպային) կազմը սկզբունքային նշանակություն ունի մաշկի ընդհանուր վիճակի համար։ Օրինակ՝ մաշկի չորությունը, թեփոտվածությունը լիպիդային պակասորդի հետևանք է, ընդ որում մաշկի շերտերում տեղի ունեցող ախտաբանական գործընթացների բարդությունն ուղղակիորեն կախված է նրանից, թե որքան մեծ է անհավասարակշռությունը։ Նաև ապացուցված է՝ մաշկի ճարպային շերտը չափազանց զգայուն է արտաքին գործոնների բացասական ազդեցությունների նկատմամբ։ Հաշվի առնելով այս առանձնահատկությունները՝ «ՆՈՅԵՄԻ» օճառատեսակներից մեկը մենք հարստացրել ենք անհիշելի ժամանակներից մարդկությանը հայտնի ձիթայուղով՝ անվանելով այն «ՆՈՅԵՄԻ Էքսկլյուզիվ»։

Ինչպես արդեն նշվեց, ձիթայուղը հնագույն ժամանակներից կանանց, ինչպես նաև տղամարդկանց խնամքի, գեղեցկության զինանոցի անփոխարինելի բաղադրամասն է։ Հին հույները ձիթենին աստվածների պարգև էին համարում, Հոմերոսն այն հեղուկ ոսկի էր անվանում, Արիստոտելը կարծում էր, որ ձիթապտղի օգտակար հատկությունների ուսումնասիրությունն առանձին մի գիտություն առարկա պետք է լինի, Հիպոկրատը նկարագրում էր դրա բժշկական կիրառության տասնյակ դեպքեր, իսկ հին հռոմեացի բժիշկ Կլավդիոս Գալենը ձիթապտղի յուղի հիմքով առաջին խոնավեցնող քսուկն էր ստեղծում։ Ձիթայուղը մարդկանց համար սնունդ էր, դեղամիջոց, կոսմետիկ միջոց, իսկ օճառագործության ծաղկման շրջանում եվրոպական պինդ օճառատեսակների՝ հալեպյան, կաստիլյան և մարսելյան օճառների ստեղծման համար՝ հիմնական հումք ։ Ակնհայտ է, որ ձիթայուղի այդչափ պահանջվածությունը հատկապես կոսմետոլոգիայի ոլորտում պայմանավորված է վերջինիս բաղադրությամբ․ քիմիական տեսանկյունից ձիթայուղն իրենից ներկայացնում է օլեինաթթվի եթերների շատ բարձր պարունակությամբ ճարպաթթուների գլիցերիդների միասնություն, որը վերականգնելով բջջաթաղանթների խախտումները՝ նպաստում է խոնավության պահպանմանը։ Այդպիսով երկարաձգում է բջիջների կենսագործունեությունը, ամրացնում դրանց միջև կապերը, լավացնում մաշկի պաշտպանիչ գործառույթները և դանդաղեցնում մաշկի ծերացման անխուսափելի գործընթացը։ olivkovoe-maslo-chistoe-litso-po-grecheski-logoՁիթայուղը նաև միկրոտարրերի՝ կալցիումի, երկաթի, ինչպես նաև А, D, Е վիտամինների և այլ օգտակար նյութերի   աղբյուր է, ինչը թույլ է տալիս չեզոքացնել ազատ ռադիկալներն ու դրանով կանխարգելել վաղաժամ ծերացումն ու կնճիռների առաջացումը։ Նկատենք, որ ներկայում վիտամին Е-ն ամենահայտնի հակաօքսիդանտներից է։ Ձիթայուղի մեջ պարունակվող А և D վիտամինները նպաստում են մաշկի վերականգնմանը, նվազեցնում մաշկի մեռած բջիջներն ու պաշտպանում շրջակա միջավայրի բացասական ազդեցությունից, իսկ կարոտինը՝  ուլտրամանուշակագույն ճառագայթների ազդեցությունից։

«ՆՈՅԵՄԻ Էքսկլյուզիվի» կազմում ձիթայուղը, լինելով կենսաբանական ակտիվ հավելում, փոխանցում է ձիթայուղի՝ վերը նշված բոլոր դրական հատկանիշները և իր բաղադրությունում առկա ազատ ճարպաթթուների շնորհիվ մաշկի ավելի խորը շերտերը թափանցելով՝ թույլ է տալիս պահպանել երիտասարդության գրավական հանդիսացող խոնավությունը, փափկությունն ու առաձգականությունը։ «ՆՈՅԵՄԻ Էքսկլյուզիվը», ինչպես և ՆՈՅԵՄԻ ապրանքանիշի մյուս օճառատեսակները, չի պարունակում սինթետիկ մակերեսային ակտիվ նյութեր և ամեն օր խնամքով մաքրելով մաշկը՝ միաժամանակ հարստացնում է այն անփոխարինելի ճարպաթթուներով և վիտամիններով՝ հնարավորություն ընձեռելով վայելել երիտասարդության չխամրող հմայքը։