ՏՆՏԵՍԱԿԱՆ ԿԱՄ ՄԱՐՍԵԼՅԱՆ ՕՃԱՌԻ ՍՏԵՂԾՄԱՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏՈՒԹՅՈՒՆԸ

soap-for-the-face

Օճառը, որը մենք կոչում ենք տնտեսական /նաեւ մարսելյան/, առաջին անգամ արտադրել են Մարսելում:

Պրովանսում օճառի արտադրությունը սկսվել է դեռեւս միջնադարում: Այդ տարածաշրջանում արտադրվել են օճառի հիմնական բաղադրանյութերը՝ ձիթայուղ եւ աղ: 16-րդ դարում Մարսելը պաշտոնապես դարձավ Ֆրանսիայում օճառի առաջին արտադրության վայրը:

1688թ.-ին Լուի XIV թագավորը հրաման արձակեց, որով արգելվեց օճառի արտադրության մեջ կիրառել կենդանական ծագում ունեցող ճարպեր, եւ օգտագործել միայն ձիթապտղի յուղ: Այդ հրամանը խախտող անձանց սպառնում էր արտադրության կորուստ եւ վտարում Պրովանսից:

Մարսելյան օճառի «ոսկե դարաշրջանը» եկավ Ֆրանսիական Մեծ հեղափոխության ժամանակ, երբ այն սկսեց լրջորեն մրցակցել պալմայի յուղի բաղադրությամբ անգլիական օճառի, նաեւ գետնանուշի յուղով փարիզյան տեսականու հետ: Շուտով Մարսելի օճառագործները սկսեցին օճառի այլ տեսակների նոր բաղադրություններ մշակել:

Տնտեսական օճառի արդյունավետությունը

Տնտեսական օճառը բնական արտադրանք է՝ 60-72%-ով / որոշ դեպքերում մինչեւ 80% / կազմված  ճարպային թթուներից: Այն չունի ընդգծված բույր եւ գույն, ինչը բնորոշ է ժամանակակից օճառի շատ այլ տեսակների, փոխարենն ունի մի շարք օգտակար հատկություններ:

Բուժաշխատողներից շատերը խորհուրդ են տալիս տնտեսական օճառն օգտագործել որոշակի խնդիրներ ունեցող անձանց՝ մաշկի խնամքի համար: Այն չի գրգռում մաշկը եւ հակաբակտերիալ հատկություններ ունի: Տնտեսական օճառով կարելի է լվանալ եւ սպասքեղեն, եւ հագուստ: Այն ոչ միայն արդյունավետ կերպով հեռացնում է կեղտը, այլեւ վտանգավոր նյութեր չի թողնում մակերեւույթին:

Եվ վերջապես, տնտեսական օճառ ձեռք բերելու դեպքում գնորդը տնտեսում է զգալի միջոցներ, քանի այն էժան է կոսմետիկ եւ հեղուկ օճառներից, նաեւ լոգանքի համար նախատեսված տարատեսակ գելերից:

 

Աղբյուր՝  womenclub.ru