«ՆՈՅԵՄԻ ԴԱՍԱԿԱՆ»` ՕՃԱՌԻ ԴԱՍԱԿԱՆ ՆՄՈՒՇ

IMG_9160

Մարդու ամենամեծ օրգանը՝ մաշկը, օրգանիզմի ներքին միջավայրն արտաքին աշխարհից սահմանազատելով, բազմաթիվ գործառույթներ է իրականացնում, որոնց թվում մարմնի ամենօրյա պաշտպանությունն է շրջակա միջավայրի վնասակար ազդեցություններից։ Մաշկը նաև արձագանքում է ցավին, արտաքին աշխարհից կլանում ամենատարբեր նյութեր, օրգանիզմից դուրս հանում թունավոր նյութերը, կարգավորում ջերմափոխանակությունն ու մասնակցում օրգանիզմի նյութափոխանակության գործընթացներին։ Հաշվի առնելով մաշկի դերը մարդու առողջության և բարետեսության պահպանման հարցում՝ հարկ է նշել, որ մաշկի ամենօրյա խնամքը պարզապես անհրաժեշտություն է․ իսկ խնամքն առաջին հերթին սկսվում է մաշկի մաքրումից, և շատ անգամ հենց մաքրող միջոցն էլ որոշում է մաշկի հետագա վիճակը, ուստի մաքրող միջոցի ընտրության հարցում սխալվելը կարող է շատ ավելի ծանր հետևանքներ հասցնել մարդուն, քան նա կարող էր պատկերացնել։ Այսօր մաքրող միջոցների շուկան գերհագեցած է ամենատարբեր դիզայն, բույր, գույն և ազդեցություն ունեցող մաքրող միջոցներով, որոնց գերակշիռ մասը, անկախ «բնական», «էկո», «natural» և այլ նշումներից, պարունակում է ագրեսիվ քիմիկատներ, սինթետիկ ծագման մակերեսային ակտիվ նյութեր (լաուրեատ սուլֆատ, SLS, SLES), որոնք թեև ուժեղ մաքրող և փրփրող էֆեկտ ունեն, միևնույն ժամանակ այդ նույն ալերգիայի, մաշկային գրգռվածության, մաշկի դիմադրողականության թուլացման, օրգանիզմում թունավոր նյութերի կուտակման պատճառ կարող են դառնալ։IMG_9173(1) Ուսումնասիրելով մարդու մաշկի առանձնահատկություններն ու օճառաստեղծման պատմական փորձը՝ «ՆՈՅԵՄԻ» ապրանքանիշը պատրաստել է օճառատեսակներ բնական բաղադրակազմով՝ հարստացնելով դրանք մաշկի տարբեր տիպերին համապատասխան սնուցող, փափկեցնող, խոնավեցնող հավելումներով։

Այսօր առավել մանրամասն կանդրադառնանք «ՆՈՅԵՄԻ Դասական» օճառատեսակին, որը հանդիսանում է բազային մաքրող միջոց՝ օճառարտադրության դասական բնական բանաձևով, համապատասխանելով մաշկի բոլոր տիպերին՝ նորմալ, չոր, ճարպոտ և խառը։ Սակայն մինչ «ՆՈՅԵՄԻ Դասականի» բաղադրակազմին անցնելը, եկեք պարզաբանենք՝ ինչ է իրենից ենթադրում բնական օճառը։

Իր բաղադրակազմով օճառն իրենից ներկայացնում է բարձրագույն կարբոնաթթուների (ածխածնային շղթայում 12-18 ածխածնի ատոմ պարունակող)՝ ճարպաթթուների աղեր։ Բնական օճառը ստացվում է բուսական կամ կենդանական ճարպերի տարրալուծման միջոցով, որոնք կարող են հարստացվել եթերային այլ յուղերով։ Ալկալին (սոդա) յուրաքանչյուր բնական օճառի անփոփոխ բաղադրամասն է, առանց որի անհնարին է որպես այդպիսին օճառի ստանալը։ Ուստի չպետք է վախենալ օճառի բաղադրությունում ալկալիական լուծույթ բառակապակցությունը տեսնելով։ Թեև այսօր առավել հասկանալի տարբերակով կարող են   մատնանշվել ճարպաթթուների աղեր, որոնք հենց տարրալուծման հետևանքն են՝ բուն օճառի հիմքը։ Չպատկերացնելով անգամ երևույթի քիմիական բնույթը՝ անհիշելի ժամանակներից մարդիկ այդ եղանակով են օճառ ստացել, իսկ արդեն 1800- ական թթ․-ին այդ եղանակը գիտականորեն սահմանվել է ֆրանսիացի գիտնական Միշել Էժեն Շևրոյի կողմից։

IMG_9171

Վերադառնանք «ՆՈՅԵՄԻ Դասական» օճառատեսակին․ այն պատրաստված է օճառաստեղծման դասական բանաձևով՝ արմավենու եւ կոկոսի բարձրորակ յուղերի հատուկ համադրությամբ՝ ժամանակակից կատարելագործված տեխնոլոգիաների ներառումով։

Կոկոսի յուղը հարուստ է այնպիսի նյութերով, որոնք հակաբակտերյալ, հակաբորբոքային, ինչպես նաև խոնավեցնող և մաշկի ծերացման գործընթացը դանդաղեցնող ազդեցություն ունեն։ Դրանք են՝ հագեցած ճարպաթթուներ, А, Е, В1, В2, В3, К և С վիտամիններ, երկաթ, կալցիում, ֆոսֆոր և այլն։  Կոկոսի յուղն ունի պաշտպանիչ ազդեցություն, ինչը կանխում է շրջապատող աշխարհի բացասական ներգործությունը մաշկի և մազերի վրա։

Հակաօքսիդանտ համարվող մեծաքանակ վիտամին E-ի պարունակության շնորհիվ կոկոսի յուղը հիանալի խնամքի միջոց է թառամող մաշկի համար։

Արմավենու յուղը  համարվում է օճառաստեղծման համար գործածվող ամենաորակյալ յուղերից մեկը․ դրանից պինդ օճառ է ստացվում, որն ունի պահպանման երկար ժամկետ, ինչը թույլ է տալիս խուսափել կոնսերվանտների գործածությունից։ Արմավենու յուղից ստացված օճառը խիտ փրփուր է առաջացնում՝ առանձնանալով մաքրող հրաշալի հատկությամբ։

«ՆՈՅԵՄԻ Դասականի» մեջ բացակայում են մաշկի չորացման պատճառ հանդիսացող ազատ ալկալիները։ Այդ արդյունքին հասնելու համար ալկալիի ու յուղի չափաքանակը մանրակրկիտ ճշգրտությամբ է ընտրվել։

IMG_9891

«ՆՈՅԵՄԻ Դասականի» բաղադրության մեջ գերակշռող միակ «ոչ բնական» նյութը գլիցերինն է (հուն. glykeros՝ քաղցր)։ «Ոչ բնական»՝ շատ պարզ պատճառով․ բնության մեջ մաքուր գլիցերին որպես այդպիսին պարզապես չի լինում․ այն ստացվում է բնական ճարպերի և բուսական յուղերի տարրալուծման, օճառացման ռեակցիայի արդյունքում և դեռևս շվեդ քիմիկոս Շեելեի կողմից նկարագրվում էր որպես «ճարպերի քաղցր սկիզբը»։

Գլիցերինը հիդրոսկոպիկ միացություն է, որն օդից կլանելով ջրի մոլեկուլները՝ դրանք պահում է մաշկի վերին շերտերում, ինչպես նաև ներթափանցելով մաշկի ավելի խորը շերտերը ՝ հարթեցնում, թարմացնում և փափկեցնում է մաշկը՝ վերականգնելով դրա պաշտպանիչ գործառույթները։ Գլիցերինի հենց այս հատկանիշներն է ամփոփում «ՆՈՅԵՄԻ Դասականը», որի ամենօրյա օգտագործման շնորհիվ մաշկն անհրաժեշտ քանակով խոնավություն է ստանում, դառնում ավելի հարթ և փափուկ, միևնույն ժամանակ պաշտպանվում է մաշկի բնական պատնեշը, ճարպաթթվային հավասարակշռությունը։ Ինչպես ապրանքանիշի մյուս տեսակների, այնպես էլ «ՆՈՅԵՄԻ Դասական»-ի բաղադրության մեջ բացակայում են մակերեսային ակտիվ նյութերը, որոնց բացասական մի շարք ազդեցությունների մասին նշվեց վերևում։

Զերծ լինելով գունավորումից՝ «ՆՈՅԵՄԻ Դասական» օճառատեսակները ներկայացված են շատ նուրբ և թեթև ծաղկային բույրերով՝ ալերգիկ ռեակցիաներից խուսափելու նկատառումներով։
imageՆերկայում «ՆՈՅԵՄԻ Դասական» հավաքածուն ներառում է 90, 80 և 60 գր․-ոց տարբերակներ՝ կոշտ և փափուկ տուփերով։ Նորույթ հանդիսացող 80 գր․-ոց ծաղկաբույր տեսականին ընկերության մասնագիտական խմբերի նոր մշակումն է՝ ձեռքի ափին հարմարեցված օճառի նոր ձեւը եւ կառուցվածքն այն դարձնում է պարզ ու հարմար օգտագործման համար:

Այսօր մեզնից շատերն օճառ գնում է հենց այնպես, սովորական գնումներին զուգընթաց՝ երբեմն նախապատվություն տալով ձևին, ցածր արժեքին, հոտավետությանը կամ հեռուստաէկրանից մեզ պարտադրվող կարծրատիպերին՝ չկասկածելով անգամ, որ ամենօրյա այս օգնականի սխալ ընտրությունը կարող է խիստ բացասաբար անդրադառնալ առողջության, մաշկի թարմության ու երիտասարդության պահպանման վրա։