ԳԼԻՑԵՐԻՆ՝ ԴԱՍԱԿԱՆ ՆՅՈՒԹ ԿՈՍՄԵՏՈԼՈԳԻԱՅՈՒՄ

IMG_9863

Այն, որ գլիցերինը մաշկը փափկեցնող եւ խոնավեցնող հատկություն ունի, գիտեին դեռևս մեր տատիկները, ովքեր իրենց հերթին դա լսել էին իրենց տատիկներից, քանի որ գլիցերինը կանանց եւ ոչ միայն կանանց մաշկի խնամքի զինանոցում զբաղեցնում է կարեւորագույն տեղերից մեկը դեռեւս հնագույն ժամանակներից:

Գլիցերինը եռատոմ սպիրտ է, որը հանդիսանում է առանց հոտի, անգույն, թափանցիկ, մածուցիկ հեղուկ եւ լայն կիրառություն ունի կոսմետոլոգիայում որպես մաշկը խոնավեցնող արդյունավետ միջոց:

Գլիցերինով դիմակներ

Խոնավեցնող եւ սնուցող դիմակ՝ գլիցերինով եւ մեղրով, որը նաեւ մաքրող հատկություն ունի.

Խառնեք մեկ թեյի գդալ գլիցերինը նույն քանակությամբ մեղրի հետ, ավելացրեք երեք թեյի գդալ սառը ջուր եւ լավ խառնեք մինչեւ բաղադրամասերի լուծվելն ու միատարր մասսա ստանալը: Այնուհետեւ ավելացրեք մեկ թեյի գդալ վարսակի ալյուր ու կրկին խառնեք:

Եթե զանգվածը շատ պինդ ստացվի, ապա կարող եք մի փոքր էլ ջուր ավելացնել: Ստացված խյուսը քսեք դեմքին 10-15 րոպեով, որից հետո լվացրեք դեմքը սենյակային ջերմաստիճանի ջրով: Տվյալ դիմակը խորհուրդ է տրվում չոր, նորմալ կամ խառը մաշկ ունեցողներին:

* * * * *

Մաշկը մի լավ խոնավեցնելու համար լուծեք մեկ թեյի գդալ գլիցերինը երկու ճաշի գդալ ջրում, այնուհետեւ ստացված խառնուրդին ավելացրեք մեկ ձվի դեղնուց: Ստացված զանգվածը քսեք դեմքին՝ թողնելով 15 րոպե, որից հետո լվացվեք տաք ջրով:

Եվ իհարկե, չմոռանաք մաշկի ամենօրյա մաքրման անհրաժեշտության մասին: Այդ նպատակին է ծառայում գլիցերինով հարստացված «Նոյեմի դասական» օճառատեսակը, որը մաշկը մաքրելուն զուգահեռ խոնավեցնում եւ փափկեցնում է այն ՝ պաշտպանելով շրջակա միջավայրի բացասական ազդեցությունից: