ՄԱՇԿԻ ԽՆԱՄՔԻ ՀԻՄՆԱԿԱՆ ՓՈՒԼԵՐԸ

woman-tratament-facial

Մարդու ամենամեծ օրգանը, որն օրգանիզմի ներքին միջավայրը արտաքին աշխարհից սահմանազատող դեր է կատարում, մաշկն է․ այն ունի բարդ կառուցվածք և բազմաթիվ գործառույթներ, որոնց թվում մարմնի ամենօրյա պաշտպանությունն է շրջակա միջավայրի վնասակար ազդեցություններից։ Մաշկը արձագանքում է ցավին, արտաքին աշխարհից կլանում ամենատարբեր նյութեր, օրգանիզմից դուրս հանում թունավոր նյութերը, կարգավորում ջերմափոխանակությունն ու մասնակցում օրգանիզմի նյութափոխանակության գործընթացներին։
Սերտ կապ գոյություն ունի մաշկի և մարդու ֆիզիկական վիճակի միջև, ուստի ներքին օրգաններում կատարվող փոփոխությունները տարբեր կերպ արտահայտվում են մաշկի վրա։ Բացի այդ, մաշկը ժամանակից շուտ թառամում և ծերանում է մշտական սթրեսների, շրջակա միջավայրի աղտոտվածության, արևի ակտիվ ճառագայթման, ծխախոտի, ալկոհոլի, ուժեղ ազդեցության դեղամիջոցների և այլ վնասակար գործոնների պատճառով։
Առողջ մաշկը նաև մարդու բարետեսության և լավ ինքնազգացողության գրավականն է, ուստի մաշկի ամենօրյա խնամքը նույնքան կարևոր է, որքան առողջ ապրելակերպի կանոնակարգին հետևելը, ավելին՝ մաշկի խնամքը առողջ կենսակերպի անբաժան բաղադրամասերից մեկն է։
Դիտարկենք մաշկի, մասնավորապես դեմքի մաշկի խնամքի հիմնական փուլերը․

8359311_m

1. Մաքրում. Մաշկի խնամքը սկսվում է այս փուլից․ մաշկի մաքրումը կարող է լինել մակերեսային և խորը։ Մակերեսային մաքրումն անհրաժեշտ է իրականացնել ամեն օր, դա հատկապես կարևոր է ճարպոտ մաշկ ունենալու դեպքում՝ ծակոտիների խցանումից խուսափելու և բորբոքման այլ օջախներ չստեղծելու համար։ Մաքրող միջոցի ընտրությունը կախված է անհատական նախասիրություններից և մաշկի առանձնահատկություններից։ «ՆՈՅԵՄԻ» ապրանքանիշի կոսմետիկ օճառներն ինչպես դեմքի, այնպես էլ ողջ մարմնի մաշկի մաքրման համար նախատեսված բնական միջոցներ են, որոնք զերծ են մաշկի ավելի խորը շերտերը թափանցող սինթետիկ էժանագին հավելումներից։ Դեմքի մաշկի խնամքն իրականացնել «ՆՈՅԵՄԻ» օճառներով խորհուրդ է տրվում շաբաթը 3-4 անգամ, իսկ տեսակների միջև ընտրություն կատարելիս արժե առաջնորդվել բնական հավելումների յուրահատկություններով, ասենք՝ ընտրել գլիցերինով հարստացված տարբերակը, եթե մաշկը լրացուցիչ խոնավեցման կարիք ունի, ձիթայուղովը, եթե մաշկին անհրաժեշտ է վաղաժամ կնճիռների կանխարգելումն ու առաձգականության պահպանումը, նախապատվություն տալ մեղրով տարբերակին մաշկի ավելի մանրակրկիտ մաքրման և վերականգնման անհրաժեշտության դեպքում։ Կաթով հարստացված «ՆՈՅԵՄԻ մետաքս»-ն ընտրել մաշկն ավելի հարթ և թավշե դարձնելու համար։ «ՆՈՅԵՄԻ» կոսմետիկ օճառատեսակների առանձնահատկություններից մեկն էլ այն է, որ դրանք չեն խախտում մաշկի թթվահիմնային PH հավասարակշռությունը և չեն քայքայում մաշկի բնական պաշտպանիչ շերտը՝ միաժամանակ հիանալիորեն վերացնելով մաշկի վրա առկա տարատեսակ մանրէներին։

IMG_7829

«ՆՈՅԵՄԻ» օճառները համապատասխանում են մաշկի հիմնական տիպերին՝ նորմալ, չոր, յուղոտ, խառը, սակայն  հատկապես մեծ է դրանց դերը պրոբլեմային մաշկի խնամքի գործում։ Օճառատեսակների բաղադրակազմում առկա ցինկի օքսիդն ունի հակաբորբոքային, չորացնող, ներծծող, հակասեպտիկ ազդեցություն։ Պատահական չէ, որ այն ներառվում է նորածինների մաշկի խնամքի համար նախատեսված միջոցների բաղադրակազմում, ուստի անգամ գրգռված, զգայուն մաշկ ունենալու պարագայում ցուցված է «ՆՈՅԵՄԻ» օճառների օգտագործումը։ Ցինկի օքսիդը նաև ընդունակ է մաշկի վրա պաշտպանիչ շերտ գոյացնելու՝ սահմանափակելով մաշկի վրա շրջակա միջավայրի բացասական ազդեցությունը։ Հարկ է նշել նաև, որ բնական բաղադրակազմի շնորհիվ «ՆՈՅԵՄԻ» օճառատեսակները հակաալերգիկ են։
Այսպիսով, իրականացնելով մաշկի խնամքի առաջնային՝ կարևորագույն փուլը՝ մաշկի մաքրումը, «ՆՈՅԵՄԻ» օճառատեսակները փափկեցնում են մաշկը, խոնավեցնում, վերականգնում և պաշտպանում այն՝ առանց կողմնակի, առողջությանը վնաս հասցնող ազդեցությունների։

2. Տոնուսի բարձրացում։ Մաշկի խնամքի այս փուլն անհրաժեշտ է մաշկի թթվահիմնային բալանսը չեզոքացնելու կամ հավասարակշռելու, մաշկի արտաքին շերտը ևս մեկ անգամ մանրէազերծելու և հակաօքսիդանտներով սնուցելու համար։ Տոնուսավորումը «հող է նախապատրաստում» խոնավեցնող քսուկի համար։

maxresdefault

3. Խոնավեցում և սնուցում։ Մաշկի խնամքն անհնարին է առանց խոնավեցման ՝ անկախ մաշկի տիպից։ Հայտնի է՝ ջուրը կյանք է, մաշկի երիտասարդության առհավատչյա։ Խոնավեցումն իրականացվում է ամենատարբեր միջոցներով՝ սկսած օճառից մինչը տարատեսակ դիմակներ ու թերմալ ջրեր։
Մաշկի սնուցումն իրականացվում է տարբեր քսուկների և դիմակների միջոցով, որոնք պայքարում են մաշկի վաղաժամ ծերացման ու կնճիռների առաջացման դեմ, քանի որ սնուցող միջոցները խթանում են կոլագենի առաջացումը։ Այս խնամքը նշանակալիորեն կախված է մաշկի տիպերից ու տարվա եղանակներից։
4․ Պաշտպանում։ Շրջակա միջավայրն իր վնասակար ազդեցությունն է գործում մաշկի վրա՝ դարձնելով այն խամրած և «անկենդան»։ Այս հարցում մեծ դեր ունի արևի ճառագայթումը, ուստի հատկապես ամռանն ակտուալ է արևապաշտպան ֆիլտրով քսուկների օգտագործումը։

Իհարկե, չպետք է մոռանալ, որ մաշկի խնամքն այնուամենայնիվ առաջին հերթին սկսվում է ներսից՝ հոգեկան հավասարակշիռ վիճակից, առողջ ապրելակերպից, վիտամիններով հարուստ ճիշտ սննդակարգից և առողջարար սովորությունների մշակումից։