Տնտեսական օճառի օգտակար հատկանիշները. 11 անսովոր միջոց

tntesakan 200gr

Նախկինում տնային տնտեսուհիները շատ են օգտագործել տնտեսական օճառ եւ ոչ միայն լվացքի դեպքում:

Ձեզ ենք ներկայացնում տնտեսական օճառն օգտագործելու մի քանի խորհուրդներ:

1.Երկար եւ խիտ մազերը թեփից մաքրելու ավելի լավ միջոց, քան տնտեսական օճառն է, լինել չի կարող: Սկզբում գլուխը լվանալ տնտեսական օճառով, այնուհետեւ քսել ջրի եւ խնձորի քացախի խառնուրդ: Այս միջոցը հիանալի կերպով կօգնի նաեւ յուղոտ մազերի դեպքում:

2.Դեպիլյացիայից հետո մաշկին օճառ քսել, այն կանցկացնի զգայուն մաշկի գրգռվածությունը:

3.Մաշկի թարմացման համար շաբաթական երկու անգամ պետք է լվացվել տնտեսական օճառով: Այնուհետեւ դեմքին քսել մանկական քսուք:

4.Տնտեսական օճառով թրձված կեչու ճյուղերի խուրձը հիանալի մաքրում է մաշկը:

5.Տնտեսական օճառը բուժում է հարբուխը, եթե այն օգտագործեք առաջին նախանշանների դեպքում: Պատրաստել օճառի լուծույթ, թրջել բամբակը եւ քսել քթանցքերին:

6.Օճառը օգնում է նաեւ ոտքերի սնկային հիվանդությունների ժամանակ: Բավական է վնասված մասը խոզանակով լվանալ տնտեսական օճառով, որից հետո յոդ քսել:

7.Ատամի խոզանակը մշակել տնտեսական օճառի լուծույթով եւ թողնել գիշերը: Այդ միջոցի շնորհիվ ատամի խոզանակը կախտահանվի:

8.Օճառի լուծույթն անցկացնում է այտուցվածությունը եւ վերացնում է կապտուկները: Օճառը բացել ջրի մեջ եւ սրբել մաշկը:

9.Թարախակալումից ազատվելու համար 1:1 համադրությամբ խառնել սոխը, տնտեսական օճառը եւ շաքարավազը: Այդ խառնուրդը քսել թարախին եւ վիրակապել:

10.Օճառն արդյունավետորեն բուժում է նաեւ կրունկների ճեղքերը: Պատրաստել հետեւյալ խառնուրդը. 2 լ եռացրած ջրին ավելացնել 1 թեյի գդալ սոդա եւ մեկ ճաշի գդալ տնտեսական օճառ: Ոտքերը դնել այդ խառնուրդի մեջ:

11.Օճառն օգնում է նաեւ արեւայրուքի ժամանակ: Վնասված հատվածին քսել տնտեսական օճառ եւ թողնել չորանա: Այն կօգնի ազատվել մաշկի կարմրությունից եւ այրվածքի բշտիկներից:

 

Աղբյուր՝ kastory.ru

Թարգմ.՝ Էդիտա Աթոյան