MORGAN STANLEY-ԻՆ ՆԱԽԱԶԳՈՒՇԱՑՆՈՒՄ Է. ՄԵԿ ԲԱՐԵԼ ՆԱՎԹԻ ԳԻՆԸ ԿԻՋՆԻ ՄԻՆՉԵՎ 20 ԴՈԼԱՐ

Նավթի գնանկման հիասթափեցնող միտումները նոր տարվա սկզբին պահպանվել են, իսկ Մորգան Սթենլին միացել է այն ձայներին, ովքեր նախազգուշացնում են, որ գները կարող են իջնել մինչեւ 20 դոլար, հայտնում է  Financial Times-ը:

«Հնարավոր է, որ նավթի գինը պահպանվի 20-30 դոլարի սահմաններում»,- նշում է Morgan Stanley-ի վերլուծաբան Ադամ Լոնգսոնը հաշվետվությունում, որտեղ հատուկ նշանակություն է հատկացրել այն ռիսկերին, որոնք կապված են Չինաստանի արժույթի հետագա արժեզրկման հետ:

Յուանը թուլացնելու փորձերը կարող են հանգեցնել վառելիքի շուկայում գների հերթական նվազմանը՝ նավթի մեկ բարելի դիմաց սահմանելով 20 դոլար գին,- ասվում է Լոնգսոնի հաշվետվությունում:

Société Générale-ը նույնպես նվազեցրել է իր կանխատեսած ցուցանիշները՝ հաշվի առնելով Իրանում նավթի արդյունահանման վերսկսումը եւ ԱՄՆ-ում նավթի արդյունահանման նախկին մակարդակի պահպանումը:

«Տնտեսական ցուցանիշների կտրուկ նվազման հետ կապված մտավախությունները Չինաստանում եւ այլ երկրներում նույնպես հաշվի են առնվել»,- հայտնում է ֆրանսիական բանկի վերլուծաբան Միխայել Վիտները:

 

Աղբյուր՝ Financial Times

Թարգմ.՝ Էդիտա Աթոյան