9 ՄԹԵՐՔ՝ ՆՄԱՆ ԱՅՆ ՕՐԳԱՆՆԵՐԻՆ, ՈՐՈՆՑ ՀԱՄԱՐ ԴՐԱՆՔ ՕԳՏԱԿԱՐ ԵՆ

Բոլորիս հայտնի է  «մենք այն ենք, ինչ ուտում ենք» արտահայտությունը, բայց ոչ ոք նույնիսկ չի կասկածում, որ այն պետք է բառացիորեն հասկանալ:  Ստորեւ ներկայացնում ենք 9 մթերքներ, որոնք նման են այն  մարդկային օրգաններին, որոնց համար օգտակար են:

Գազար-աչք

Եթե գազարը շրջանաձեւ կտրատենք, ապա կտեսնենք, որ այն նման է մարդկային աչքին: Այդ բանջարեղենն անգնահատելի է աչքի համար: Եթե պարբերաբար գազար օգտագործենք, ապա հասուն տարիքում տեսողության կորստի հավանականությունը կնվազի:

imageԸնկույզ- ուղեղ

Զարմանալի չէ, որ ընկույզը նման է մարդկային ուղեղին, չէ՞ որ այն պարունակում է օմեգա-3 ճարպային թթուներ, ինչն ապահովում է ուղեղի բնականոն գործունեությունը:Tonsillitis_clip_image002

Նեխուր- ոսկոր

Իզուր չէ, որ նեխուրի երկար  ցողունները հիշեցնում են ոսկորներ: Այն իր մեջ մեծ քանակությամբ կրեմնիում է պարունակում, ինչը կարգավորում է ոսկորների հանքային նյութերը:Tonsillitis_clip_image003

Ավոկադո – արգանդ

Այս մթերքի նմանությունն արգանդի հետ նույնպես պատահական չէ: Ավոկադոն օգնում է կանանց պահպանել վերարտադրողական կարողությունները, քանի որ այն իր մեջ ներառում է ֆոլաթթու, ինչը նվազեցնում է արգանդի վզիկի հիվանդությունների առաջացման վտանգը:Tonsillitis_clip_image004

Կակղամորթ – շագանակագեղձ

Գիտնականները պնդում են, որ կակղամորթերն իրոք մեծ ազդեցություն ունեն տղամարդու առողջության համար, քանի որ իրենց մեջ պարունակում են ֆոլաթթու եւ ցինկ:Tonsillitis_clip_image005

Թուրինջ- կուրծք

Ցիտրուսները պարունակում են, այպես կոչված, «լիմոնոիդներ»՝ նյութեր, որոնք կանխում են կրծքի քաղցկեղի առաջացումը: Այդ պատճառով ցիտրուսների եւ կանացի կրծքի նմանությունը պատահականություն չէ:Tonsillitis_clip_image006

Լոլիկ – սիրտ

Լոլիկը հիշեցնում է սրտի կառուցվածքը: Վերջին ուսումնասիրությունների արդյունքների համաձայն կարելի է ասել, որ դա բնական է, քանի որ լոլիկի մեջ լակոմինի պարունակությունը նվազեցնում է սրտային հիվանդությունների վտանգը:Tonsillitis_clip_image007

Կարմիր գինի- արյուն

Կարմիր գինին նման է արյունի: Այն իր մեջ ներառում է մեծ քանակությամբ հակաօքսիդանտներ եւ պոլիֆենոլներ, ինչը պաշտպանում է օրգանիզմը խոլեստերինից: Բացի դրանից գինին ունի նաեւ արյունը ջրիկացնելու հատկություն, ինչը կանխում է արյան մակարդուկների առաջացումը:Tonsillitis_clip_image008 1

Կոճապղպեղ- ստամոքս

Այս արմատն օգնում է կանխել սրտխառնոցը: Այն պարունակում է գինգերոլ, ինչն ունի հակաբորբոքային եւ հակաօքսիդանտային ազդեցություն:

Ինքը բնությունն է հուշում, թե ինչ սննդամթերք է պետք օգտագործել, որպեսզի բուժենք համապատասխան օրգանը: Օգտագործեք բանջարեղեն եւ միրգ ու մոռացեք հիվանդությունների մասին:Tonsillitis_clip_image009

 

Աղբյուր՝  fithacker.ru

Թարգմ.՝ Էդիտա Աթոյան