9 ՄԹԵՐՔ՝ ՆՄԱՆ ԱՅՆ ՕՐԳԱՆՆԵՐԻՆ, ՈՐՈՆՑ ՀԱՄԱՐ ԴՐԱՆՔ ՕԳՏԱԿԱՐ ԵՆ
Բոլորիս հայտնի է «մենք այն ենք, ինչ ուտում ենք» արտահայտությունը, բայց ոչ ոք նույնիսկ չի կասկածում, որ այն պետք է բառացիորեն հասկանալ: Ստորեւ ներկայացնում ենք 9 մթերքներ, որոնք նման են այն մարդկային օրգաններին, որոնց համար օգտակար են:
Գազար-աչք
Եթե գազարը շրջանաձեւ կտրատենք, ապա կտեսնենք, որ այն նման է մարդկային աչքին: Այդ բանջարեղենն անգնահատելի է աչքի համար: Եթե պարբերաբար գազար օգտագործենք, ապա հասուն տարիքում տեսողության կորստի հավանականությունը կնվազի:
Ընկույզ- ուղեղ
Զարմանալի չէ, որ ընկույզը նման է մարդկային ուղեղին, չէ՞ որ այն պարունակում է օմեգա-3 ճարպային թթուներ, ինչն ապահովում է ուղեղի բնականոն գործունեությունը:
Նեխուր- ոսկոր
Իզուր չէ, որ նեխուրի երկար ցողունները հիշեցնում են ոսկորներ: Այն իր մեջ մեծ քանակությամբ կրեմնիում է պարունակում, ինչը կարգավորում է ոսկորների հանքային նյութերը:
Ավոկադո – արգանդ
Այս մթերքի նմանությունն արգանդի հետ նույնպես պատահական չէ: Ավոկադոն օգնում է կանանց պահպանել վերարտադրողական կարողությունները, քանի որ այն իր մեջ ներառում է ֆոլաթթու, ինչը նվազեցնում է արգանդի վզիկի հիվանդությունների առաջացման վտանգը:
Կակղամորթ – շագանակագեղձ
Գիտնականները պնդում են, որ կակղամորթերն իրոք մեծ ազդեցություն ունեն տղամարդու առողջության համար, քանի որ իրենց մեջ պարունակում են ֆոլաթթու եւ ցինկ:
Թուրինջ- կուրծք
Ցիտրուսները պարունակում են, այպես կոչված, «լիմոնոիդներ»՝ նյութեր, որոնք կանխում են կրծքի քաղցկեղի առաջացումը: Այդ պատճառով ցիտրուսների եւ կանացի կրծքի նմանությունը պատահականություն չէ:
Լոլիկ – սիրտ
Լոլիկը հիշեցնում է սրտի կառուցվածքը: Վերջին ուսումնասիրությունների արդյունքների համաձայն կարելի է ասել, որ դա բնական է, քանի որ լոլիկի մեջ լակոմինի պարունակությունը նվազեցնում է սրտային հիվանդությունների վտանգը:
Կարմիր գինի- արյուն
Կարմիր գինին նման է արյունի: Այն իր մեջ ներառում է մեծ քանակությամբ հակաօքսիդանտներ եւ պոլիֆենոլներ, ինչը պաշտպանում է օրգանիզմը խոլեստերինից: Բացի դրանից գինին ունի նաեւ արյունը ջրիկացնելու հատկություն, ինչը կանխում է արյան մակարդուկների առաջացումը:
Կոճապղպեղ- ստամոքս
Այս արմատն օգնում է կանխել սրտխառնոցը: Այն պարունակում է գինգերոլ, ինչն ունի հակաբորբոքային եւ հակաօքսիդանտային ազդեցություն:
Ինքը բնությունն է հուշում, թե ինչ սննդամթերք է պետք օգտագործել, որպեսզի բուժենք համապատասխան օրգանը: Օգտագործեք բանջարեղեն եւ միրգ ու մոռացեք հիվանդությունների մասին:
Աղբյուր՝ fithacker.ru
Թարգմ.՝ Էդիտա Աթոյան