ՕՃԱՌ՝ ՇՐՋԱԴԱՐՁԱՅԻՆ ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄ

Եթե Ձեզ ավելի գայթակղիչ է թվում Հին Հունաստանն իր հրաշալի աստվածներով ու գեղեցկուհի հետերաներով, ապա մի պահ պատկերացրեք Ձեր կենցաղն այդ ժամանակաշրջանում, պատկերացրեք, թե ինչպես եք ամեն օր լվացվում ավազով կամ մոխրով, այո, Դուք ճիշտ կարդացիք՝ մոխրով, քանի որ հենց մոխիրն էլ հանդիսանում է ժամանակակից օճառի նախահոր հիմնական բաղադրամասերից մեկը: Գուցե միայն մոխրով կամ ավազով լվացվելու փաստն էլ Ձեզ համար ժամանակակից կյանքն ավելի գրավիչ դարձնի:

Այսօր մենք օճառ գործածում ենք ամեն օր, ավելին, մեզնից յուրաքանչյուրն իր կյանքն առանց օճառ անգամ դժվարանում է պատկերացնել:

Եթե միջնադարում հաստատվեր, որ հիվանդությունների հարուցիչներ են հանդիսանում բակտերիաները, որոնք վերացվում են օճառի շնորհիվ, ապա այդ շրջանում հնարավոր կլիներ խուսափել մի քանի կործանարար  համաճարակներից: Սակայն օճառի վերոնշյալ հատկությունների վերաբերյալ բացահայտումներն արվեցին միայն XIX դ-ում Ֆրանսիայում մեծ գիտնական Պաստորի կողմից:

Հենց այս բացահայտումն էլ հիմք հանդիսացավ օճառի մասսայական արտադրության համար:

Այդ ժամանակ մարդիկ սկսեցին կարծել, որ յուրաքանչյուր տեսակի օճառի օգտագործումն արդեն իսկ բավարար է ամեն տեսակ հիվանդություններից խուսափելու համար: Իհարկե դա չափազանցված մոտեցում է, սակայն փաստը մնում է փաստ, որ օճառի մասսայական արտադրությունը շրջադարձային դեր խաղաց մարդկության պատմության մեջ:

Սակայն մասսայական արտադրությունն ավելի մատչելի դարձնելու նպատակով արտադրողները օճառի բաղադրությունը փոփոխության ենթարկեցին՝ գործածելով սինթետիկ բաղադրամասեր:

Ժամանակի ընթացքում սինթետիկ, ոչ բնական բաղադրամասերի կիրառությունն ավելի մեծ տարածում գտավ, ինչի պատճառով ավելի հաճախակի դարձան ալերգիկ ռեակցիաներն ու մաշկային հիվանդությունները:

Ուստի ամենևին էլ պատահական չէ, որ այսօր մարդիկ ավելի մեծ նշանակություն են տալիս իրենց կողմից օգտագործվող նյութերի էկոլոգիական մաքրությանն ու բնական լինելուն, երբեմն-երբեմն անդրադառնալով հնագույն բաղադրատոմսերին, համադրելով դրանք նոր  տեխնիկական ձեռքբերումների հետ:

Այսօր օճառ մենք օգտագործում ենք ամեն օր և ցանկանում ենք համոզված լինել, որ այն չի վնասում մեզ և մեր ընտանիքին: «Նոյեմի» օճառատեսակներն այսօր իրենց վրա հենց այդպիսի դեր են վերցնում՝ ամեն օր պաշտպանելով և խնամելով Ձեր մաշկը՝ դրանք չեն վնասում Ձեզ և Ձեզ շրջապատող աշխարհին: