ՏՆՏԵՍԱԿԱՆ ԿԱՄ ՄԱՐՍԵԼՅԱՆ ՕՃԱՌԻ ՍՏԵՂԾՄԱՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏՈՒԹՅՈՒՆԸ
Օճառը, որը մենք կոչում ենք տնտեսական /նաեւ մարսելյան/, առաջին անգամ արտադրել են Մարսելում:
Պրովանսում օճառի արտադրությունը սկսվել է դեռեւս միջնադարում: Այդ տարածաշրջանում արտադրվել են օճառի հիմնական բաղադրանյութերը՝ ձիթայուղ եւ աղ: 16-րդ դարում Մարսելը պաշտոնապես դարձավ Ֆրանսիայում օճառի առաջին արտադրության վայրը:
1688թ.-ին Լուի XIV թագավորը հրաման արձակեց, որով արգելվեց օճառի արտադրության մեջ կիրառել կենդանական ծագում ունեցող ճարպեր, եւ օգտագործել միայն ձիթապտղի յուղ: Այդ հրամանը խախտող անձանց սպառնում էր արտադրության կորուստ եւ վտարում Պրովանսից:
Մարսելյան օճառի «ոսկե դարաշրջանը» եկավ Ֆրանսիական Մեծ հեղափոխության ժամանակ, երբ այն սկսեց լրջորեն մրցակցել պալմայի յուղի բաղադրությամբ անգլիական օճառի, նաեւ գետնանուշի յուղով փարիզյան տեսականու հետ: Շուտով Մարսելի օճառագործները սկսեցին օճառի այլ տեսակների նոր բաղադրություններ մշակել:
Տնտեսական օճառի արդյունավետությունը
Տնտեսական օճառը բնական արտադրանք է՝ 60-72%-ով / որոշ դեպքերում մինչեւ 80% / կազմված ճարպային թթուներից: Այն չունի ընդգծված բույր եւ գույն, ինչը բնորոշ է ժամանակակից օճառի շատ այլ տեսակների, փոխարենն ունի մի շարք օգտակար հատկություններ:
Բուժաշխատողներից շատերը խորհուրդ են տալիս տնտեսական օճառն օգտագործել որոշակի խնդիրներ ունեցող անձանց՝ մաշկի խնամքի համար: Այն չի գրգռում մաշկը եւ հակաբակտերիալ հատկություններ ունի: Տնտեսական օճառով կարելի է լվանալ եւ սպասքեղեն, եւ հագուստ: Այն ոչ միայն արդյունավետ կերպով հեռացնում է կեղտը, այլեւ վտանգավոր նյութեր չի թողնում մակերեւույթին:
Եվ վերջապես, տնտեսական օճառ ձեռք բերելու դեպքում գնորդը տնտեսում է զգալի միջոցներ, քանի այն էժան է կոսմետիկ եւ հեղուկ օճառներից, նաեւ լոգանքի համար նախատեսված տարատեսակ գելերից:
Աղբյուր՝ womenclub.ru