ՎԻՏԱՄԻՆ E՝ ՄԱՇԿԻ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ

Մարդու օրգանիզմի համար կարևորագույն դեր կատարող վիտամին Е-ն նաև հզոր հակաօքսիդանտ է։ Այն ներառում է ճարպալույծ միացություններ, որոնց մեջ են մտնում տոկոֆերոլներն ու տոկոտրիենոլները, սակայն ավելի մեծ տարածում ունեն տոկոֆերոլները, որոնք էլ իրենց հերթին տարբերակման են ենթարկվում՝ α-տոկոֆերոլ, γ-տոկոֆերոլ, δ-տոկոֆերոլ։ Դրանցից ամենաակտիվն առաջինն է, որն ամենից շատ պարունակվում է ցորենի սաղմի, արևածաղկի, կանեփի, կտավատի յուղերում, կակաոյի, լոռամրգի սերմերում և այլն։ Նշենք, որ լատիներեն tokos phero բառերը կրում են ժառանգ պարգեւող (բերող) իմաստը։
Վիտամին Е-ն պաշտպանում է մաշկը, ավելի ճիշտ էպիդերմիսի բջիջներն ու կոլագենների հետ միասին էլաստինը՝  ազատ ռադիկալներից։ Ազատ ռադիկալները բարձր ակտիվություն ունեցող, անկայուն մոլեկուլներ են, որոնք վնասում են առողջ բջիջներին ու հանգեցնում ներքին ծերացման, ինչպես նաև արտաքին ծերացման արտահայտիչ նախանշաններ հարուցում։
Ըստ այդմ անգնահատելի է վիտամին E-ով հարուստ կոսմետիկ բնական յուղերի դերը մաշկի խնամքի հարցում․ դրանք օգնում են կանխել վաղաժամ ծերացումը, ազատվել տարիքային առաջին փոփոխություններից, ինչպես նաև երիտասարդացնել թառամող մաշկը։ Բացի այդ, վիտամին E-ն վերացնում է մաշկի թեփոտվածությունը, գրգռվածությունը, օգնում ազատվել պեպեններից, սպիներից, զոլերից, ինչպես նաև մաքրում դեմքը կորյակներից։
Վիտամին Е-ն կարելի է տեսնել բազմաթիվ կոսմետիկ միջոցների կազմում, այս վիտամինով հարուստ են նաև ՆՈՅԵՄԻ օճառատեսակները՝ կոկոսի, արմավենու, արմավենու կորիզի բնական յուղերի, ձիթայուղի պարունակության շնորհիվ։ Այս վիտամինը հատկապես դրական ազդեցություն է գործում աշնան և ձմռան ամիսներին, երբ մաշկը հավելյալ սնուցման կարիք է զգում։ Վիտամին E-ն արդյունավետ ու մատչելի միջոց է մաշկի գեղեցկության և երիտասարդության համար, սակայն որպեսզի այն լիարժեքորեն ազդի, հարկավոր է նախապատվությունը տալ բնական տարբերակներին։