ՌՈՒՍԱՍՏԱՆՈՒՄ ՊԱՐԵՆԱՅԻՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԳՆԱՃԸ ԿԱԶՄԵԼ Է ՇՈՒՐՋ 10%

Ռուսաստանում պարենային ապրանքների գնաճը 2015թ.-ին գերազանցել է եվրոպական ցուցանիշին 33 անգամ, հաղորդում է Deutsche Welle-ն:

Առավել շատ թանկացել են մրգերը, հրուշակեղենը եւ ծովամթերքը: Պարենային ապրանքների գները Ռուսաստանում 2015թ.-ի սկզբից աճել են 9,9%-ով: Տվյալները հրապարակել է ՌԴ վիճակագրական ծառայությունը:

Նույն ժամանակահատվածում Եվրոպայում գնաճը կազմել է ընդամենը 0,3%:

Ընթացիկ տարվա 3 եռամսյակում Ռուսաստանում մրգերը թանկացել են 24,8%-ով, հրուշակեղենը՝ 20,1%-ով, իսկ ծովամթերքը՝ 19,2%-ով:

Մսամթերքի եւ կաթնամթերքի գները Ռուսաստանում ավելացել են համապատասխանաբար 7,7 եւ 5,2%-ով: Եվրամիության երկրներում հրուշակեղենի եւ ծովամթերքի գնաճը չի գերազանցել 1%-ը:

Միեւնույն ժամանակ, 2015թ.-ին ԵՄ-ում էժանացել են կաթնամթերքը եւ մսամթերքը, իսկ Ռուսաստանում մատչելի է դարձել միայն բանջարեղենը:

 

Աղբյուր՝ Deutsche Welle

 Թարգմ.՝ Էդուարդ Մխիթարյան