ԿՈՍՄԵՏԻԿ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԵՒ ԱՌԱՋԻՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՊԱՐԱԳԱՆԵՐԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ

Մենք բոլորս առօրյա կյանքում օգտագործում ենք կոսմետիկ միջոցներ, բայց մեզանից քչերը գիտեն դրանց առաջացման պատմությունը:

Շամպուն մազերի համար
104896067_1_1000x700_naturalnye-shampuni-dlya-volos-chandi-nikolaevՊատմության ընթացքում մազերի խնամքը համարվել է ամենակարևոր էսթետիկ խնդիրներից: Հնում մաշկի խնամքի մասին որոշակի պատկերացում կար, իսկ մազերի խնամքը դեռ գաղտնի էր մնում մարդկանց համար: Յուղոտ, չոր, գանգուր, ուղիղ, մուգ և բաց գույնի մազերը տարբեր կերպ էին ընդունում ջրի հետ շփումը: Ինչ-որ այլ բան էր անհրաժեշտ: Մազերը պետք էր ոչ միայն լվանալ, դա խնդրի մի մասն էր, անհրաժեշտ էր նաև խնամել մազերը, ստանալ մոդային և հնարավորություններին համապատասխան տեսք, միևնույն ժամանակ հետևել, որ այդ փորձարկումները չազդեին մազերի որակի վրա:

Դրա համար զարմանալի չէ, որ 1877թ.-ին Փարիզում շամպունի ստեղծումն իսկական սենսացիա է առաջացրել: Նրա ստեղծողներն անգլիացիներն են եղել, ովքեր հատուկ բանաձև են ստացել՝ եռացրած ջրի մեջ վերամշակելով սև օճառը և ավելացնելով սոդայի բյուրեղիկներ:

Մինչ շամպունի հայտնագործումը վարսահարդարներն օգտագործում էին բոլոր հնարավոր մաքրող միջոցները, սակայն բավարար արդյունք չէին ստանում:

Վարսահարդարիչ

philips_hp_8182Վարսահարդարիչի նախահայրը, որքան էլ տարօրինակ է, համարվում է սովորական փոշեկուլը: Դա գովազդային հնարք էր, ամերիկական Ռեյսին քաղաքում, որպեսզի գրավեն գնորդների ուշադրությունն առաջին շարժական փոշեկուլի նկատմամբ, եւ հայտարարել են, որ մի տարեց կին գտել է փոշեկուլն օգտագործելու յուրահատուկ ձև:

Նա չորացնում էր մազերը խողովակը հակառակ կողմով ամրացնելու միջոցով և շատ գոհ էր ձեռքբերումից: Այդ պահին այն միտքը, որ նույն տեխնիկան հնարավոր է օգտագործել տարբեր նպատակների համար, բավականին լավ ընդունվեց ամերիկացիների կողմից, և նրանք սկսեցին գնել փոշեկուլ–ֆեները:

Ամերիկացիներն առհասարակ ժլատ են, տնտեսող, և շնորհիվ «երկուսը մեկում» ցանկության մենք այսօր ունենք վարսահարդարիչ, որը շատ կարևոր է կանանց համար:

Արևայրուքի քսուք

53e9f0f111763Արևայրուքի քսուքի հայտնվելը երևույթ էր նորաձևության ոլորտում: Մինչև 19-րդ դարը սպիտակ մաշկն ընտրյալների խորհրդանիշ էր: «Կապույտ արյուն» արտահայտությունն ասել են հիմնականում գունատ, գրեթե թափանցիկ մաշկ ունեցող մարդկանց համար:

Այդ ժամանակաշրջանում սպիտակ «արիստոկրատ» մաշկի գույնը նորաձև էր Եվրոպայում, այդ պատճառով կանայք ջանասիրաբար թաքնվում էին արևից, քանի որ արևայրուք ընդունած մաշկը հասարակ մարդկանց էր բնորոշ: Արևայրուքի դեմ առաջին քսուքը ստեղծվել է ռազմական արտադրանքից, որը նախատեսված է եղել զինվորների համար երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում արևից պաշտպանվելու նպատակով:

Իսկ երբ պատերազմի ավարտից հետո Բենջամին Գրինը ստեղծեց նոր քսուք, որը մաշկը ոսկեգույն էր դարձնում՝ հաղորդելով մեղրի երանգ, դա աննախադեպ սկանդալ առաջացրեց: Իհարկե, այսքան դարեր անց փոխվում են առաջնահերթությունները, նորաձև է դառնում արևայրուքի գույնը:

Արևային ակնոցներ

Aknoc-3Անհիշելի ժամանակներից մարդիկ գիտեին, որ ապակու կտորով հնարավոր էր խուսափել արևի ճառագայթներից: Առաջին սևացրած (մրոտված) ակնոցները Եվրոպա են հասել Չինաստանից 10-րդ դարի կեսերին: Չինացիները նման ակնոցներն օգտագործել են ոչ այնքան արևից պաշտպանվելու համար, որքան անծանոթներից աչքերի արտահայտությունը թաքցնելու համար:

Ինչ վերաբերում է իտալացիներին, ովքեր եվրոպացիներից առաջինն են ծանոթացել այդ տարօրինակ ակնոցներին, նրանց գրավել է արևից աչքերը պաշտպանելու հնարավորությունը: Սակայն արևային ակնոցների արտադրության համար մենք պարտական ենք ամերիկյան ռազմական ոլորտին:

Ըստ պատմության՝ 1930թ.-ին ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերը «Baush & Lomb» ընկերությանը պատվիրել են հատուկ ակնոցներ, որոնցով օդաչուները կկարողանան պաշտպանել աչքերն արևի ճառագայթներից: Նոր ակնոցները դուր եկան ոչ միայն օդաչուներին. շուտով սկսվեց սերիական արտադրությունը:

Մկրատ

MfHrFFOCQlcՄկրատները համարվում են ամենահին կենցաղային իրերից մեկը: Մարդիկ այն ստեղծել են դեռևս բրոնզե դարում, և այն հասել է մինչև մեր օրերը՝ գրեթե առանց փոփոխության: Տարբերությունը միայն նրանում էր, որ հին մկրատների շեղբերը սկսվել են օղակներից:

Նման տեսքը պահպանվել է մինչև 14-րդ դարը, երբ մկրատները կատարելագործվեցին, ինչը նշանակալիորեն հեշտացրեց նրա օգտագործումը: Այդ ժամանակներում մկրատները շքեղություն էին համարվում, նրանք ծածկված էին թանկարժեք քարերով և պահվում էին հատուկ տուփերի մեջ:

Դեզոդորանտ

100_3712Պատմաբանների վկայության համաձայն՝ մեր թվարկությունից 4 հազար տարի առաջ մարդիկ արդեն սեփական մաշկի տհաճ հոտը չեզոքացնելու համար օգտագործել են հատուկ հոտավորիչ նյութեր՝ կիտրոնի և նարնջի հիմքով:

Իսկ 1888թ.-ին ԱՄՆ-ում մշակվել է նյութ, որը համարվում է ժամանակակից հոտավորիչի նախահայրը: Անվանել են «դեզոդորանտ»: Այն ստեղծվել է ցինկի և քսուքի հիմքով:

 

Աղբյուր՝ superbrunetka.ru

Թարգմ.՝ Էդիտա Աթոյան