ԻՆՉՈՒ ԵՆ ՖԻՆՆԵՐԸ ՍԻՐՈՒՄ ՔՐՏՆԵԼ ՇՈԳԵԲԱՂՆԻՔՈՒՄ

Սաունա բառը միակն է ֆիններենից, որը օգտագործվում է ժամանակակակից անգլերենում: Ողջ աշխարհում սաունա բառը ասոցացվում է սեքսի հետ, բայց ֆինների համար այն լրիվ ուրիշ նշանակություն ունի:

Պատերը, առաստաղը եւ հատակը փայտով կահավորված կիսալուսավորված սենյակում լուռ նստած են մարդիկ եւ անխնա քրտնում են: Մեկը իրեն մտրակում է կեչու ճիպոտով, իսկ մյուսը հատուկ փայտյա թիով ջուր է վերցնում դույլից եւ զգուշությամբ լցնում անկյունում գտնվող շիկացած քարերի վրա:

Մի քանի վայրկյան անց սենյակը ծածկվում է թանձր եւ տաք գոլորշու շերտով: Ձեր բոլոր քրտնագեղձերը սկսում են ակտիվ աշխատել եւ ամբողջ մարմինը ծածկվում է քրտինքով՝ գլխից մինչեւ ոտքերի ծայրերը:

Ֆինները քրտնում են սաունաներում արդեն հազար տարի:

Ամեն մի շոգեբաղնիք ունի իր բնավորությունը՝ որոշների մոտ գոլորշին լինում է թեթեւ, որոշներում էլ առանձնահատուկ չոր: Ֆիններեն դա կոչվում է «լոյլի»՝ բաղնիքի գոլորշի:

Շոգեբաղնիքը միշտ շատ մեծ նշանակություն է ունեցել ֆինների կյանքում: Կանայք ծննդաբերել են սաունաներում, որովհետեւ դա եղել է ամենամաքուր տեղը տան մեջ, իսկ սեւացած պատերը ծածկված են մրով, որը սպանում է բակտերիաներին:

Սաունաներում է անցկացվում մաքրման արարողությունը նախքան ամուսնությունը, մահացածների մարմինները եւս պատրաստում են թաղման՝ բաղնիքի նստարաններին:

Սաունա՝ աղքատի դեղատուն:

Շատ ֆինների համար շոգեբաղնիքը եղել է եւ մնում է ամենաթանկ եւ սուրբ տեղը տան մեջ: «Ֆինները ասում են, որ սաունան աղքատների դեղատունն է»,-ասում է Հելսինկիի 54-ամյա բնակիչ Պեկկա Նիեմին, ով ամեն օր մոտ 3 ժամ անցկացնում է այնտեղ:

32

Մեր օրերում Ֆինլանդիայի բնակիչների ընդհանուր թիվը կազմում է 5,3 մլն մարդ: Իսկ շոգեբաղնիքների քանակը երկրում հասնում է մինչեւ 3,3 միլիոնի, որոնք տեղակայված են մասնավոր տներում, սպորտային կենտրոններում, գործարաններում, մասնավոր ընկերություններում, հյուրանոցներում եւ նույնիսկ խորը գետնի տակ գտնվող հանքահորերում:

Ֆինների 99 %-ը հաճախում է սաունա ամենաքիչը շաբաթը մեկ անգամ, իսկ ամռանը ամառանոցում ավելի շատ: Այնտեղ ամբողջ կյանքը սեւեռված է շոգեբաղնիքում անցկացնելու եւ այնուհետեւ հարեւանությամբ լճակի մեջ սառը լոգանք ընդունելու մեջ:

«Նախկինում երեխաներին սովորեցրել են սաունայում իրենց պահել այնպես, կարծես իրենք գտնվում են եկեղեցում»-պատմում է Յառմո Լեխտոլան, ով սաունաների սիրահարների միության ակտիվ անդամ է: Միությունը կոչվում է «Սաունասեուռա», որը զբաղվում է շոգեբաղնիքի ավանդույթների տարածմամբ:

«Սաունասեուռան» մասնավոր ակումբ է, որը ունի մոտ 4200 անդամ, հիմնադրվել է հեռավոր 1937թ.-ին: Գտնվում է Հելսինկիից մերձակայքում, իսկ ակումբի պատուհանները նայում են դեպի Բալթիկ ծովը եւ այն շրջապատված է կեչու անտառով:

Ակումբի մուտքի մոտ կա ցուցանակ, որը կոչ է անում այցելուներին անջատել բջջային հեռախոսները:

«Սաունան մեդիատացիայի տեղ է: Այն օգնում է ձեզ թուլանալ ժամանակակից աշխարհից, որի մեջ հանգստի տեղ չկա: Սաունայում միշտ կիսախավար է եւ այնքան շոգ, որ վախենալու է նույնիսկ բերանը բացել»,-ասում է Լեխտոլան:

Ակումբն ունի իր կանոնները: Շոգեբաղնիքում չի կարելի ուտել եւ խմել, իսկ եթե ուզում եք զրուցել, ապա այստեղ չեն խրախուսվում աշխատանքի եւ կրոնի մասին խոսակցությունները:

Ակումբի անդամները կարող են ընտրել էլեկտրական սաունայի, երկու փայտե վառարաններով գործող սաունաների եւ երեք «սեւ» սաունաների միջեւ:

Ֆինների մեծամասնությունը կարծում է, որ ավանդական շոգեբաղնիքները, որտեղ անմիջապես ներսում է վառվում կրակը՝ այսինքն «սեւ ձեւով», ամենահաճելին են: Նրանք կարծում են, որ այդպիսի սաունաների «լոյլիները»՝ այսինքն տաք շոգեգոլորշին ավելի նուրբ է լինում: Այդպիսի սաունան վառվում է մոտ 5 ժամ եւ փայտյա պատերը ամբողջությամբ պատված է սեւ մրով: Նստատեղերը միշտ սպիտակեցնելու աստիճան լավ լվանում են, բայց գիտակները երբեք չեն դիպչում պատերին, որպեսզի այնտեղից մրոտած դուրս չգան:

«Dress code» կամ ինչ «հագնվել» շոգեբաղնիքում:

Ի տարբերություն փայտյա վառարաններով սաունաների, այսպես կոչված «սեւ» սաունաները ունեն բաց կրակի օջախներ եւ առանց ծխնելույզի են: Այրված փայտի ծուխը բաց է թողնվում առաստաղում գտնվող ոչ մեծ անցքից սաունայից օգտվելուց առաջ: Ծխի հոտը մնում է սենյակում, բայց այն անտառային հաճելի հոտն է, որը չի բորբոքում աչքերը եւ հազ չի առաջացնում:

Շոգեբաղնիքում ընդունված է լինել մերկ: Տղամարդիկ եւ կանայք հաճախում են տարբեր սաունաներ, իսկ ընտանիքները հաճախում են սաունա միասին:

Լախտոլան ասում է, որ ֆինները երբեք չեն իրար կապում երկու հասկացությունները՝ սաունան եւ սեքսը:

«Դա սկսվել է 70-ականների Գերմանիայում, երբ մտածեցին, որ սաունաներում սեքսով են զբաղվում»-ասում է նա:

Նրա խոսքով՝ Ֆինլանդիայից դուրս սաունաները քննադատության չեն դիմանում, չնայած որ նա եղել է շատ երկրներում: Մյուս կողմից Լախտոլային դուր չեն գալիս նույնիսկ Հելսինկիում գտնվող հասարակական սաունաները: Դրանցից երկուսը՝ Կոտիխարյուն եւ Առլան, բացվել են նախորդ դարի 20-ական թվականներին: Դրանք տեղակայված են պրոլետարական թաղամասում՝ Կալլիոյում:

Այդ տարիներին տվյալ շոգեբաղնիքներ են հաճախել բանվորները, ովքեր ապրել են առանց հարմարությունների տներում: Իրականում այդ սաունաները հանդիսացել են յուրատեսակ ակումբներ, որտեղ կարելի էր թուլանալ, խոսել եւ գարեջուր խմել: Եւ միեւնույն ժամանակ կարելի էր լողանալ. այստեղ աշխատել են մարդիկ, ովքեր վճարի դիմաց լողացրել են հաճախորդներին:

Հիմա այդ նույն թաղամասի նոր բնակիչները հանդիսանում են ուսանողները, նկարիչները եւ արկածներ որոնող տուրիստները, ովքեր գալիս են այնտեղ, որպեսզի հայտնվեն այն տարիների մթնոլորտի մեջ:

Այդ սաունաներում մարդիկ իրենց չեն պահում այնպես, ինչպես «Սաունասեուռան» ակումբի պատվավոր անդամները: Այստեղ չկա նույնիսկ հանրահայտ ֆիննական զսպվածությունը: Մարդիկ մեծ հաճույքով խոսում են անծանոթների հետ ամենատարբեր թեմաներով՝ չնայած իրենց մերկությանը եւ սարսափելի շոգին:

Սաունաներում հակամարտություններ չկան:

Նախկինում Հելսինկիում եղել են ավելի քան 1000 հասարակական սաունաներ համարյա ամեն մի անկյունում: Բայց նախորդ դարի 50-ական թվականներին դրանց թիվը սկսեց պակասել, քանի որ մարդիկ սկսեցին իրենց ձեռք բերած սեփական տներում կառուցել դրանք:

Ֆինները կարծում են, որ չնայած որ ջերմաստիճանը սաունայում հասնում է մինչեւ 160 աստիճան, այնտեղ հաճախ են հաշտվում վեճերից հետո եւ լուծում հակամարտությունները:

74b720_3d99a3ed2b2c40958b6f1f11aab7bf95.jpg_srz_940_628_85_22_0.50_1.20_0.00_jpg_srzՖիննական ազգային ժողովը ունի պատգամավորների համար իր սեփական սաունան, որտեղ նրանք շարունակում են իրենց բանավեճերը, իսկ ֆիննական բոլոր դեսպանատները եւ հյուպատոսարանները արտասահմանում կահավորված են սաունաներով:

Երկրի նախկին նախագահ եւ Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր Մարտտի Ախտիսաարին սիրում էր հանդիպումներ կազմակերպել շոգեբաղնիքում իր արտասահմանյան գործընկերների հետ, որի ժամանակ հաճախ էր սուր հարցեր քննարկվում:

Սառը պատերազմի ժամանակ նախագահ Ուրխո Կեկկոնենը իր պաշտոնական նստավայրերի սաունաներում հաճախ էր ընդունում խորհրդային դիվանագետներին:

Աղբյուրը՝ http://galatv.am