ԹՈՒՐՔԻԱՅԻ ԱՐԺՈՒԹԱՅԻՆ ՊԱՀՈՒՍՏՆԵՐԸ ԿՏՐՈՒԿ ՆՎԱԶՈՒՄ ԵՆ

Զարգացող տնտեսությամբ երկրները լուրջ ճգնաժամ են ապրում։ Պատճառները բավականին շատ են՝ Չինաստանի տնտեսության դանդաղեցումը, հումքի գնանկումները, Պահուստային դաշնային ֆոնդի հետագա քաղաքականության անորոշությունը, որոնց արդյունքում ստացվում է զարգացող շուկաների կապիտալի շատ ուժեղ արտահոսք։

Վերոհիշյալ  բարդություններից զատ շատ երկրներ նաև ունեն իրենց յուրահատուկ ճգնաժամային պատմությունը։ Օրինակ՝ Թուրքիայում և Բրազիլիայում դեր է խաղում նաև քաղաքական ճգնաժամը, Մալազիայում իրավիճակը սրում է կոռուպցիոն սկանդալը երկրի վարչապետի անվան հետ կապված․ Նադջիբ Ռազակը կասկածվում է 700 մլն դոլարի յուրացման մեջ։

Այս բոլոր իրավիճակները որոշակի ընդհանրություններ ունեն, սակայն Թուրքիայի դրությունն առավել հստակ ուրվագծեր ունի։  Երկրում դեռևս չկա կառավարություն, իսկ ընտրություններն անցկացվելու են նոյեմբերին, սակայն առավել կարևոր է այն, որ երկրի նախագահ Էրդողանը ոչ միայն թույլ տվեց քաղաքացիական պատերազմի սկիզբը, այլև թույլատրեց ՆԱՏՕ-ին օգտագործել իր ռազամական բազան։

Բոլոր այս իրադարձությունները ոչ մի վստահություն չեն կարող ներշնչել ներդրողներին, ովքեր արդեն երկրորդ տարին փախչում են Թուրքիայից, ինչն էլ արտահայտվում է թուրքական լիրայի փոխարժեքի անվերջ անկումով։ Թուրքիան փորձում է լրացնել տարատեսակ բացերը, և որպես արդյունք նկատվում է արժութային պահուստների կտրուկ անկում։

2012 թ․-ից հետո առաջին անգամ Թուրքիայի պահուստները $100 մլրդ-ից ցածր աստիճանի են իջել։190078.640xp

 

Ներքևում թուրքական լիրայի դինամիկան է, որն իսկապես էպիկական անկման է ենթարկվում, իսկ դա կարող է հանգեցնել գնաճի նկատմամբ վերահսկողության կորստի, ինչպես նաև գների կտրուկ բարձրացման։

190079.640xp

Միաժամանակ Կենտրոնական բանկն առանձնակի ոչ մի քայլ չի ձեռնարկում՝ կամ չի պատկերացնում իրավիճակի ողջ բարդությունը, կամ սպասում է ընտրությունների արդյունքներին, կամ իր վրա քաղաքական ճնշում է կրում, ինչպես նախորդ տարի էր, երբ Էրդողանը փաստացիորեն ԿԲ-ին մատնանշեց տոկոսադրույքների նվազեցման անհրաժեշտությունը։

Արժե նշել, որ հետագա ընտրությունները նույնպես դեռևս չեն հուշում իրավիճակի լավացման մասին։Դեռ հայտնի չէ՝ ինչպիսին կլինի Էրդողանի արձագանքը ընտրությունների արդյունքներին, չէ՞ որ բացառված չէ, որ երկրում կարող է և քաղաքական քաոս առաջանալ։
Տնտեսությունն արդեն իսկ կրում է այդ բարդությունների հետևանքները։ Այսպես, երկրում գործնական ակտիվության ինդեքսն արդեն 2 ամիս շարունակ անկում է ապրում։

Թարգմ․՝ Մարինե Ալեքսանյան

http://www.vestifinance.ru