ԳԵՐՄԱՆԻԱՅՈՒՄ ՏՈՒՓԻ ՎՐԱ ՄԶԿԻԹԻ ՊԱՏԿԵՐԻ ՊԱՏՃԱՌՈՎ ՕՃԱՌԸ ՀԱՆՎԵԼ Է ՎԱՃԱՌՔԻՑ

Գերմանիայում Aldi առեւտրային ցանցը վաճառքից հանել է «Ombia-1001 գիշեր» դեղագործական օճառը, որի տուփի վրա պատկերված է մզկիթ,-տեղեկացնում է գերմանական Die Zeit պարբերականը:

Դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ առեւտրի կենտրոնների հաճախորդները սկսել են բողոք-դժգոհություններ արտահայտել ընկերության  Facebook-յան էջում:

Բողոքող մահմեդականները պնդել են, որ օճառի տուփի վրայի պատկերը վիրավորում է իրենց կրոնական զգացմունքները:

«Այդ պատկերը պետք է ընդգծեր, որ օճառն արեւելյան բույր ունի: Դա որեւէ մեկի զգացմունքը վիրավորելու միտում չուներ»,-հայտարարել է  ընկերության ներկայացուցիչը:

Եղել են նաեւ հակառակ տեսակետի կողմնակիցներ: Շատերին դուր չի եկել այն փաստը, որ ընկերության ղեկավարությունը զիջումների է գնացել եւ այդ ապրանքը վաճառքից հանելու որոշում է կայացրել:

Օճառը նոր պիտակով կհանվի վաճառքի: Մզկիթի փոխարեն  տուփի վրա պատկերված կլինի ծիծաղը դեմքին Մուհամեդ մարգարեն:

 

Աղբյուր՝ Die Zeit