ԲԱՐՁՐՈՐԱԿ ՕՃԱՌԻ ՍԿԶԲՆԱՂԲՅՈՒՐԸ՝ ՅՈՒՂԱՏՈՒ ԱՐՄԱՎԵՆԻ

Օճառագործության կարևորագույն բազային բաղադրամասերից մեկը՝ արմավենու յուղը, ստանում են աֆրիկյան յուղատու արմավենու պտուղներից։ Յուղատու արմավենին (Elaeis guineensis) 20-30 մետր բարձրություն ունեցող շատ բերքառատ ծառանման բույս է, որի նարնջագույն-կարմրավուն կորիզապտուղները հսկայական՝ մինչև 50 կգ-ի հասնող ողկույզներ են կազմում։ Այդ պտուղներից միանգամից 2 տիպի յուղ է ստացվում․ արմավների պտղամսից՝ արմավենու, իսկ կորիզներից՝ արմավենու միջուկի յուղ։

DETAIL_PICTURE_706669_25426578Արևմտյան Աֆրիկայում յուղատու արմավենու բարիքներն օգտագործվում են մոտ 5 հազար տարի, ինչի մասին է վկայում եգիպտական հնագույն Աբիդոս քաղաքի պեղումների ժամանակ հայտնաբերված արմավենու յուղ պարունակող սափորը՝ հնէաբանների կողմից թվագրված մ․թ․ա․ երրորդ հազարամյակում։ Սակայն Եվրոպան այս հիանալի մթերքին ծանոթացավ  18-րդ դարում, երբ առաջին այնգամ այն Անգլիա բերվեց։ Բայց արմավենու յուղը լայնորեն սկսեց կիրառվել միայն 20-րդ դարում ինչպես սննդարդյունաբերության ոլորտում, այնպես էլ կոսմետոլոգիայում և բժշկության մեջ։ Արևադարձային բույսի այս յուղը մեծ քանակությամբ A և E վիտամին է պարունակում, ինչպես նաև վիտամին K, մագնիում, Q10 կոֆերմենտ, որի պակասը, ինչպես պարզվում է, կարող է օրգանների, այդ թվում՝ մաշկի վաղաժամ ծերացման պատճառ դառնալ։

Հենց այս առանձնահատկությունների շնորհիվ արմավենու յուղն իր պատվավոր տեղն ունի կոսմետոլոգիայում և բժշկության մեջ․ այն խորհուրդ է տրվում օգտագործել սրտի և անոթների տարատեսակ հիվանդությունների, տեսողության հետ կապված խնդիրների առկայության պարագայում։ Արտաքին օգտագործման դեպքում այն հիանալիորեն փափկեցնում է մաշկը՝ դարձնելով  հարթ և առողջ, դրականորեն անդրադառնում մազերի որակի վրա։ Արմավենու յուղը ներառվում է նաև բուժիչ տարատեսակ քսուկների բաղադրակազմում։

images

Ուստի պատահական չէ, որ արմավենու յուղը  համարվում է օճառաստեղծման համար գործածվող ամենաորակյալ յուղերից մեկը․ դրանից պինդ օճառ է ստացվում, որն ունի պահպանման երկար ժամկետ, ինչը թույլ է տալիս խուսափել կոնսերվանտների գործածությունից։ Արմավենու յուղից ստացված օճառը խիտ փրփուր է առաջացնում՝ առանձնանալով մաքրող հրաշալի հատկությամբ։ Օճառաստեղծման ժամանակ արմավենու յուղը շատ լավ է համադրվում ձիթայուղի, կոկոսի, գերչակի յուղի յետ։

thumb

Արմավենու յուղը հանդիսանում է «ՆՈՅԵՄԻ» օճառատեսակների հիմնական բաղադրամասերից մեկը։ Բացի այդ, մենք ներառել ենք նաև արմավենու միջուկի յուղը, որն օճառին լրացուցիչ ճերմակություն և պլաստիկություն է հաղորդում, այն ավելի փրփրուն դարձնում, միաժամանակ շատ լավ թարմացնում է մաշկը՝ նպաստելով դրա առաձգականության ու երիտասարդության պահպանմանը։