ԿԱԹՈՎ ԼՈԳԱՆՔ` ՄԱՐՄՆԻ ԱՐՔԱՅԱԿԱՆ ԽՆԱՄՔ

​Կաթնային լոգանքների մոգական ազդեցությունը մարմնի վրա հայտնի էր անհիշելի ժամանակներից. Այն, որ բոլոր ժամանակների ամենագայթակղիչ կնոջ` Կլեոպատրայի գեղեցկության ու հմայքի գաղտնիքներից մեկը կաթով լոգանքն է, պարզապես գեղեցիկ լեգենդ չէ: Հենց կաթնային լոգանքն էլ Կլեոպատրայի մաշկին թավշե փափկություն էր հաղորդում` պաշտպանելով եգիպտական  կիզիչ արևից ու չոր օդից: Գեղեցկության այդ արարողակարգերը մանրամասնորեն նկարագրված են հին եգիպտական պապիրուսներում:    Կաթնային լոգանքը հնադարի մեկ այլ գեղեցկուհու` Ներոնի երկրորդ կնոջ` Պոպեա Սաբինայի սիրելի զբաղմունքներից էր, ով անգամ ճանապարհորդելիս իր հետ 500 ավանակ էր տանում` կաթնային լոգանքից երբեք չհրաժարվելու պատրաստակամությամբ: Իհարկե, այսպիսի շռայլություն իրենց կարող էին թույլ տալ միայն թագուհիները, այն էլ Հին Հռոմի կամ Եգիպտոսի, սակայն գեղեցկության զինանոցում կան նաև այնպիսի բաղադրատոմսեր, որոնք անգամ ամենահասարակ կնոջը թույլ կտան զգալ արքայական վայելքներն ու թավշե մաշկ ունենալու ողջ հմայքը:

2028

Կաթնային լոգանքը ենթադրում է նաև այլ բնական բաղադրամասերի ներառում, որոնց համալիր ազդեցությունը մաշկի վրա երկար սպասեցնել չի տա: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում սպիտակ լոգանքի մի քանի պարզ բաղադրատոմս:

Բաղադրատոմս №1

Լեգենդար կայսրուհու այս բանաձևը գործուն է նաև մեր օրերում`  2 լիտր կաթ , 100 մլ մեղր  և իհարկե տաք ջուր: Սա ոչ միայն թավշե և հարթ մաշկ պարգևող, այլև հոգեկան ներդաշնակությունը վերականգնող ՍՊԱ արարողակարգ է:

Բաղադրատոմս №2

Ավանդույթի համաձայն` Կլեոպատրայի ստրկուհիներից մեկը թագուհուն արմավ էր հյուրասիրել, սակայն Կլեոպատրան նախընտրել էր դրանք ավելացնել լոգանքի համար նախատեսված կաթնային խառնուրդին, այնուհետև լոգանքից հետո նրա մաշկը բառացիորեն փայլում էր: Թե որքանով է այդ լեգենդը համապատասխանում իրականությանը, այսօր արդեն դժվար է ասել, սակայն այն, որ արմավը մաշկի վրա երիտասարդացնող և թարմացնող ազդեցություն ունի, համապատասխանում է ճշմարտությանը:

Բաղադրատոմս №3


Կաթի
և մեղրի հիանալի խառնուրդի ազդեցությունը կարելի է ուժեղացնել` այդ խառնուրդին տարատեսակ եթերային յուղեր ավելացնելով, որոնք լոգանքից հետո նուրբ բույր կթողնեն մաշկի վրա:

Կաթով լոգանքը հրաշալի միջոց է մաշկին նոր լիցքեր հաղորդելու համար, իսկ մաշկի ամենօրյա խնամքի համար այլընտրանքային տարբերակներ են կաթով ու մեղրով հարստացված ՆՈՅԵՄԻ ՄԵՏԱՔՍ և ՆՈՅԵՄԻ ՀԱՐՄՈՆԻԱ օճառատեսակները, որոնք ոչ միայն մաքրում են մաշկը, այլև խնամում այն` փոխանցելով մեղրի և կաթի ողջ դրական ազդեցությունը: