ԵՐՋԱՆԻԿ ԿՅԱՆՔԻ ԴԵՂԱՏՈՄՍ. ԱՐՈՄԱԹԵՐԱՊԻԱ
Ի՞նչ պետք է գիտենալ մեր կյանքի վրա բույրերի ազդեցության մասին, եւ ի՞նչ է իրենից ներկայացնում արոմաթերապիան:
«Արոմաթերապիա» բառը հասկանալի է գրեթե բոլորին. հունական ծագում ունեցող «արոմատը» ներդաշնակորեն միաձուլված է բժշկությանը: Դա եթերային յուղերի հիմքով օրգանիզմի վրա այլընտրանքային ազդեցության մեթոդ է ֆիզիկական առողջության բարելավման նպատակով: Ի տարբերություն բուսական ֆիտոթերապիայի, այս դեպքում չեն ուտում եւ չեն խմում, պարզապես շնչում են կամ քսում մաշկին: Մեծ հաշվով արոմաթերապիայի բաղադրիչ են նաեւ արհեստականորեն ստեղծված պարֆյումի բույրերը եւ բնակարանի հոտազերծիչները: Դրանք կարող են ազդել մեր ինքնազգացողության վրա, ինչպես իրենց բնական անալոգները:
Մարդկության ամբողջ պատմությունը հագեցած, ներծծված է բույրերով: Աստվածաշնչում պարբերաբար հիշատակվում են զմուռսի եւ կնդրուկի`խնկի բուրավետ յուղերը: Չինացիները, եգիպտացիները, հնդիկները, հույներն ու հռոմեացիները հազարամյակներ առաջ օգտագործում էին առողջարար բույսեր եւ ընդունում էին անուշաբույր լոգանքներ: Արոմաթերապիայի հնագույն դպրոցը հիմնվել է մավրիտանական Իսպանիայում IX դարում:
Խորհրդավոր ալքիմիկոսների փորձարկումների համաձայն, բուժման հաջողությունը կախված է բույրի որակից եւ անաղարտությունից, «բույրի ոգուց», նրա վառ արտահայտությունից եւ էներգետիկայից: Բույրերով բուժվել են ասպետները խաչակրաց արշավանքների ժամանակ, նաեւ Քրիստափոր Կոլոմբոսը: Բույսերի հատկությունները բացահայտվել են պատահականության բերումով կամ անզգուշության հետեւանքով: Օրինակ, ֆրանսիացի քիմիկոս եւ բժիշկ Ռենե Մորիս Գաթեֆոսեն լաբորատորիայում տեղի ունեցած հրդեհի ժամանակ պատահականորեն պարզեց, որ նարդոսի յուղը լավ բուժում է այրվածքի հետքերը: Հետագայում նա այդ մեթոդը կիրառեց զինվորների բուժման ժամանակ: Նախորդ դարում բուժական բույրերն անգամ մրցակից էին համարվում հակաբիոտիկներին:
Բույրերի ազդեցությունը կյանքի զգացմունքային ոլորտի վրա շատ մեծ է, այնպես որ շրջապատեք Ձեզ տարբեր բույերով:
Նյարդերը հանգստացնող բույրեր. կիպարիս, մեխակ, խեժատու բույսեր, մանդարին, մարգարտածաղիկ, սուսամբար, միրրա, ներոլի, վարդ, սանդալ:
Ներդաշնակ ինքնազգացողության համար. ռեհան, բերգամոտ, խորդենի, խունկ, վանիլ եւ նարդոս:
Հոգեկան խթանիչներ. դարչին, հիլ, մեխակ, էվկալիպտ, սամիթ, կոճապղպեղ, լայմ, անանուխ, նարինջ, սոճի, գրեյփֆրութ, սեւ պղպեղ, հազրեվարդ:
Հակադեպրեսանտներ. ռեհան, բերգամոտ, մեխակ, խորդենի, հասմիկ, նարդոս, կիտրոն, երիցուկ, նարինջ, ներոլի, պաչուլի, վարդ, սանդալ:
Ի դեպ, «ՆՈՅԵՄԻ դասական» 80գ.-ոց օճառի հավաքածուն բաղկացած է նուրբ եւ ծաղկաբույր 4 տեսակներից: Գլիցերինով հարստացված այս տեսակը դաշտային ծաղիկների բույրն ու թարմությունն ամփոփող նմուշ է: Հավաքածուն ալպիական մարգագետինների ծաղկաբույլից եւ եթերային ծաղկեփնջերից է սերված: Այս տեսակների առանձնահատկությունն այն է, որ փափկեցնում, սնուցում, թարմացնում է մաշկը և բարելավում միկրոշրջանառությունը:
Աղբյուր` elle.ru