ԼԻՆԵԼ ՆԵՐԴԱՇՆԱԿ ԲՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ՝ «ՆՈՅԵՄԻ ՀԱՐՄՈՆԻԱ»

Հայաստանի բնությունն այնքան թովիչ է, նաև  ժայռոտ ու խրոխտ՝ մի մասում ծածկված թավ անտառներով, իսկ մեկ այլ վայրում՝ համեստ, նրբագույն, հոտավետ ծաղիկներով ու խոտաբույսերով, որոնց զգլխիչ բույրից հմայված մեղուները, կտրելով կիլոմետրեր, հավաքում են լավագույն նեկտարը՝ ամենահամեղ և օգտակար մեղրը ստեղծելու համար։ խնձորենի, տանձենի, բալենի, կեռասենի, լորենի, դաշտային թխկի, սպիտակ ու դեղին ակացիաներ, հատապտուղներից՝ հաղարջենի, կոկռոշենի, ազնվամորի․․․

getImageՄեղրատու բույսերն Հայաստանում շատ են, դրանց թիվը հասնում է 1000-ի, ուստի ամենևին էլ զարմանալի չէ, որ մեղվաբուծությունը Հայաստանում շատ խորն արմատներ ունի։ Այս մասին դեռևս հիշատակվել է Քսենոֆոնի (մ․ թ․ ա․ 430—355), հայ պատմիչների կողմից։ Մեղվաբուծության կարևորությունն առօրյա կյանքում և մեղրի օգտակար հատկանիշները գնահատվել են հնագույն ժամանակներից ինչպես Հայկական լեռնաշխարհում, այնպես էլ դրա սահմաններից դուրս։ Հույն մեծ մաթեմատիկոս Պյութագորասն իր երկարակեցությունը բացատրում էր մեղրի պարբերաբար օգտագործումով, փիլիսոփա Դեմոկրիտը պնդում էր, որ առողջությունը պահպանելու և ներքին օրգանների հիվանդություններից խուսափելու համար պետք է  մեղր գործածել, իսկհին հույն բժիշկ Հիպոկրատն իր «Վերքերի մասին» աշխատության մեջ ներկայացրած շատ դեղատոմսերում ընդգրկել էր նաև մեղրը: Չէր թերագնահատվում նաև մեղրի կոսմետոլոգիական նշանակությունը․ մեղրը կարևորագույն տեղ էր զբաղեցնում հին եգիպտացիների, հույների, հռոմեացիների գեղեցկության զինանոցում։ mexr

Մեղրը մեծ քանակությամբ շաքար է պարունակում, ըստ այդմ ունի արտահայտված hիգրոսկոպիկ՝ խոնավածուծ էֆեկտ, այսինքն՝ ընդունակ է օդից մեծ քանակությամբ խոնավություն ներծծելու (մինչև 30 %), ինչն էլ ենթադրում է, որ մեղրում պարունակվող խոնավությունը մաշկի հետ շփման ժամանակ ավելի խորը շերտերն է թափանցում, ինչն էլ թույլ է տալիս պահպանել մաշկի խոնավության բարձր մակարդակը։ Մեղրի բաղադրամաս կազմող օրգանական թթուների (ֆոլաթթու և ասկորբինաթթու) ու մեծ քանակությամբ շաքարի շնորհիվ այն հակաբակտերյալ հատկություններ է ձեռք բերում՝ կոսմետոլոգիայում կիրառվելով որպես մաքրող միջոց։ Իսկ օրգանական թթուներն ու հակաօքսիդանտները նպաստում է մաշկի վերականգնմանը՝ բջիջների թարմացումը խթանելու հաշվին և պաշտպանում մաշկը շրջակա միջավայրի բացասական ազդեցություններից՝ դանդաղեցնելով մաշկի ծերացման գործընթացները։ Մեղրի մեջ առկա В խմբի վիտամինները, ֆոսֆորը, երկաթը, մագնիումը, կալցիումը, կարոտինը մաշկի և ողջ օրգանիզմի վրա ամոքիչ ազդեցություն են գործում, ինչն էլ դրականորեն է անդրադառնում մաշկի  արտաքին տեսքի վրա։

IMG_9158«ՆՈՅԵՄԻ» օճառատեսակների մասնագիտական մշակումները կատարելիս  հաշվի առնելով մեղրի վերոնշյալ դրական ազդեցությունները մաշկի վրա՝ «ՆՈՅԵՄԻ» օճառներից մեկը մենք հարստացրել ենք բացառապես հայկական բնական մեղրով՝ անվանելով այն «ՆՈՅԵՄԻ Հարմոնիա»․ զուտ հայկական բնական մեղրի օգտագործումը մեզ համար սկզբունքային նշանակություն ուներ, քանի որ ապացուցված է՝ մարդու համար առավելագույնս օգտակար է այն ամենն, ինչ աճում, ստեղծվում է իր հողում։   Իսկ ինչո՞ւ «հարմոնիա»․ քանի որ մեղուների աշխատանքն ու մեղրի արարումն ինքնին ներդաշնակության կատարելատիպն է, երբ փեթակի մեջ բոլորն ունեն իրենց տեղն ու դերը, չկա ոչ մի ավելորդություն և ամեն բան կատարվում է բացարձակ ճշգրտությամբ։

Հայաստանի դաշտերում աճող ծաղիկների պարզ ու հմայիչ ներդաշնակությունը ձեզ փոխանցելու համար մենք «Նոյեմի Հարմոնիա» օճառը հարստացրել ենք ծաղկային նուրբ բույրով՝ միևնույն ժամանակ զերծ մնալով սինթետիկ մակերեսային ակտիվ նյութերի (օր․՝ Sodium Lauryl Sulfate), քիմիական գունավորիչների օգտագործումից։

Ինչպես և ՆՈՅԵՄԻ մյուս օճառատեսակները, մեղրով տարբերակի բաղադրության հիմքում ևս բուսական բարձրորակ յուղեր են՝ կոկոսի, արմավենու և արմավենու կորիզի, որոնց օգտակար հատկանիշների մասին կարող եք կարդալ կայքի «Պահոց»-ում։

Ներդաշնակելով բնության պարգևներն ու զարգացած տեխնոլոգիաները, ինչպես նաև իրականացնելով մասնագիտական փորձարկումներ օճառի՝ մաշկի վրա գործող ազդեցության, ավելի օպտիմալ բանաձևի ստացման ուղղությամբ, այսօր մենք վստահաբար կարող ենք նշել, որ «ՆՈՅԵՄԻ Հարմոնիա» օճառատեսակի պարբերաբար օգտագործումը նպաստում է մաշկի խոնավեցմանը, սնուցմանն ու վերականգնմանը՝ երկարաձգելով առողջ, թարմ ու գեղեցիկ մաշկ ունենալու հաճույքն ու փոխանցելով հայկական արևաբույր ու քաղցրահամ ֆլորայի  ուժն ու էներգիան։