Օճառ՝ սուրճի սկրաբով. ՆՈՅԵՄԻ ապրանքանիշի հերթական նորույթը
Noyemi silk կոսմետիկ օճառների շարքը ներկայացրել է իր հերթական նորույթը՝ սուրճի սկրաբով օճառը: Այն պատրաստված է բացառապես բարձրորակ բուսական յուղերի համադրությամբ, չի պարունակում սինթետիկ բաղադրիչներ եւ գունանյութեր:
Օճառի բաղադրության մեջ առկա բնական սուրճի մանրացված հատիկներով սկրաբն ավանդական բուժական միջոց է ցելյուլիտի դեմ, ունի մաշկը թարմացնող, սնուցող հատկություն:
Անփոխարինելի ճարպային թթուներով եւ վիտամին Е-ով հագեցվածության շնորհիվ, Noyemi silk շարքի սուրճի սկրաբով օճառն արդյունավետ կերպով խնամում է մաշկը՝ հաղորդելով էլաստիկություն, մետաքսի նրբություն եւ փափկություն: