ՑԻՆԿ՝ ՄԱՇԿԻ ԱՄԵՆԱՍԻՐԵԼԻ ՄԻԿՐՈՏԱՐՐԸ
Կոսմետոլոգիայի պատմության մեջ ցինկը որպես անփոխարինելի էլեմենտ հայտնագործեցին մ.թ.ա. 1500 թ.-ին չինացիները: Հին Չինաստանում կանայք դեմքը մաքրում էին մարգարտափոշով, որը շատ հարուստ է ցինկով, դա նրանց մաշկին ակրկնելի փայլ էր հաղորդում:
Ցինկի օքսիդը առանց հոտի, սպիտակ փոշի է, որը տաքանալիս դեղնավուն երանգ է ստանում։ Այն ունի հակաբորբոքային, չորացնող, ներծծող, հակասեպտիկ ազդեցություն։ Հենց այս հատկանիշների շնորհիվ է ցինկի օքսիդը լայնորեն կիրառվում խնդիրներ ունեցող մաշկի բուժման ժամանակ։ Ցինկի օքսիդը ընդունակ է մաշկի վրա պաշտպանիչ շերտ գոյացնելու՝ սահմանափակելով մաշկի վրա շրջակա միջավայրի բացասական ազդեցությունը։
Ցինկի օքսիդը լայնորեն կիրառվում է արևից պաշտպանվելու համար նախատեսված կոսմետիկ միջոցների պատրաստման մեջ։ Այն զուգակցվում է այլ հանքային ֆիլտրերի հետ, ինչը թույլ է տալիս օպտիմալ պաշտպանություն ստանալ ուլտրամանուշակագույն ճառագայթումից։ Այն չի հարուցում գրգռվածություն մաշկի վրա, ուստի անգամ ամենազգայուն մաշկ ունեցող մարդիկ կարող են օգտագործել ցինկի օքսիդի հիմքով կոսմետիկ միջոցներ։ Այն գործածվում է բուժական կոսմետոլոգիայում որպես սպիտակեցնող, չորացնող, մաշկը բուժող, վերականգնող և թարմացնող միջոց։
Հենց այս հատկանիշներով են օժտված նաև «Նոյեմի» օճառատեսակները՝ ցինկի օքսիդի պարունակության շնորհիվ։ «Նոյեմի» օճառատեսակների ամենօրյա օգտագործումը թույլ է տալիս ճիշտ խնամք իրականացնել մաշկի նկատմամբ՝ պաշտպանելով այն արտաքին բացասական ազդեցություններից։