ՏՆՏԵՍԱԿԱՆ ՕՃԱՌԻ «ՈՒԺԻ ԵՎ ՀԱՎԵՐԺՈՒԹՅԱՆ» ԳԱՂՏՆԻՔԸ

Ռուսաստանյան rustod.ru կայքը ներկայացրել է տնտեսական օճառի «ուժի եւ հավերժության» գաղտնիքը, ինչը նրա օգտակար հատկությունների եւ բացառիկ հատկանիշների մեջ է:

Խանութների ցուցափեղկերին մինչ օրս կարելի է տեսնել ուղղանկյուն, բաց կամ մուգ շագանակագույն տնտեսական օճառի կտորներ: Ինչու՞ են արտադրողները մինչ օրս թողարկում այդ ապրանքը, ի՞նչ դրական որակներ ունի այն եւ ի՞նչ թվեր են «դաջված» օճառի վրա:

72 %, 70 %, 65 % (80% ՆՈՅԵՄԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ)– սա ճարպային թթուների պարունակության տոկոսն է: Ինչքան մեծ են այդ թվերը, այնքան ավելի լավ է օճառը «լուծում կեղտի եւ տարատեսակ մանրէների հարցերը»:

Դրական հատկանիշները

Տնտեսական օճառը մի շարք կարեւոր հատկանիշներով է օժտված, որոնցից զուրկ են լվացող-մաքրող մյուս միջոցները:  Այն պատրաստվում է բացառապես բնական եւ էկոլոգիապես մաքուր նյութերով, բուսական յուղով եւ կենդանական ճարպով: Օճառը հիպոալերգիկ է եւ անվտանգ է մարդու օրգանիզմի համար: Խորհուրդ է տրվում օգտագործել հատկապես երեխաների ներքնաշորերի եւ սպիտակեղենի լվացքի համար: Լվացքից հետո կարելի է անգամ ջրել բանջարանոցը, քանի որ այդ օճառի բաղադրության մեջ բացակայում են քիմիական նյութերը:

Տնտեսական օճառն ամառանոցում ապրող մարդու լավագույն օգնականն է: Դրանով կարելի է մաքրել հատակի, կահույքի ցանկացած տիպի մակերեւույթ եւ սպասքեղեն: Տնտեսական օճառը դրական ազդեցություն է գործում կտորի որակի վրա: Դրանով լվանալուց հետո բրդյա գործվածքներն ավելի փափուկ են դառնում:

Խորհուրդ է տրվում նաեւ տնտեսական օճառով լվանալ գլուխը: Այն թեփի դեմ լավագույն միջոցներից է: Անգամ որոշ հիվանդությունների դեպքում օգնում է իր բուժիչ հատկություններով:

Տնտեսական օճառը օգտակար է հատկապես շոգեբաղնիքում, երբ լոգանք են ընդունում՝ մարմինը հանգստացնելով տնտեսական օճառի լուծույթի մեջ թրջված կեչու ավելով:

image

Տնտեսական օճառն օգնում է անգամ մրսածության դեպքում. կարելի է պատրաստել օճառային լուծույթ, բամբակը թրջել եւ  մշակել քթանցքերը: Լուծույթն օգտագործում են նաեւ շան կծած վերքը մշակելու, նաեւ սնկային հիվանդությունների բուժման, թեթեւ այրվածքների դեպքում մաշկը մշակելու նպատակով:

Տնտեսական օճառի բաղադրության մեջ զգալի քանակությամբ սոդայի ալկալիներ կան, որոնք մաշկն արդյունավետորեն ձերբազատում են կեղտից եւ մանրէներից:

Բժիշկները խորհուրդ են տալիս ժամանակ առ ժամանակ լվացվել տնտեսական օճառով:

Աղբյուր՝ rustod.ru

Հետգրություն

IMG_9205Հայաստանում արտադրվող ՆՈՅԵՄԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ  օճառը պատրաստված է չորացման նորագույն տեխնոլոգիական մեթոդով, որի արդյունքում ստացվել է բարձրակարգ օճառ՝ ճարպային թթուների աղային 80 %-ոց պարունակությամբԱյն հատուկ սպիտակեցված է եւ պատրաստված է բացառապես  բնական հումքով՝ առանց հոտավորիչների:

Բաղադրության մեջ օգտագործված է արմավենու եւ կոկոսի բարձրորակ յուղերի հատուկ համադրություն, եւ մինչեւ 20% տավարի բարձր կարգի սննդային յուղ՝ կատարյալ արդյունք ստանալու համար:

ՆՈՅԵՄԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ  օճառն օտարածին այլ նմուշների նկատմամբ հայրենական արտադրանքի գերազանցության լավագույն օրինակներից է: