Տնտեսական օճառը գեղեցկության, հիգիենայի եւ առողջության պաշտպան
Տանը բուժվում են տնտեսական օճառով
- Թեթեւ վնասվածքի, այրվածքի դեպքում վերքն անմիջապես պետք է լվանալ մաքուր ջրով, այնուհետեւ քսել տնտեսական օճառ: Դուք չեք ունենա թարախակալում եւ բորբոքում:
- Եթե ձեզ անհանգստացնում է թութքը, օգտագործեք տնտեսական օճառը:
- Գրիպի համաճարակի դեպքում տանից դուրս գալիս քիթը լվացեք տնտեսական օճառով: Հիվանդության առաջին նախանշանների դեպքում նույնպես կրկնեք այդ գործողությունը: Հարբուխն անմիջապես կանցնի:
- Ոտքերի եղունգների սնկային հիվանդությունը նույնպես կարելի է վերացնել տնտեսական օճառի միջոցով: Հատկապես այն պետք է օգտագործել, եթե այցելում եք հասարակական բաղնիք կամ լողավազան:
- Տնտեսական օճառից պատրաստված մոմիկներն օգնում են փորկապության դեպքում:
Սանիտարական նշանակություն
- Տնտեսական օճառն ունի հականեխիչ հատկություն: Այն կարելի է օգտագործել քլորի փոխարեն շինությունների ախտահանման համար:
- Նախկինում տնտեսական օճառն օգտագործել են բժշկական ձեռնոցների փոխարեն. խիտ շերտով քսել են ձեռքերին եւ թողել են, որ չորանա: Նույնիսկ եթե վիրաբույժը վնասվածք ունենա, վարակվելու հավանականությունն այս դեպքում քիչ է:
Կոսմետոլոգիական նշանակություն
- Օճառն օգտագործում են գլուխը լվանալու համար: Եթե մազերը պարբերաբար լվանաք տնտեսական օճառով, ապա ոչ միայն մազերն ամուր կդառնան, այլ նաեւ թեփը կանհետանա: Լվանալ տնտեսական օճառով եւ մաքրել կիտրոնի ջրով: Մազերը կդառնան խիտ, իսկ գլխամաշկն՝ առողջ:
- Եթե ունեք դեմքի մաշկի խնդիրներ, ապա շաբաթական երկու անգամ լվացվեք տնտեսական օճառով: Լվացվելուց հետո դեմքին մանկական կրեմ քսեք: Մաշկը կդառնա առաձգական:
Հիգիենիկ նշանակություն
- Լողանալու պարագաները թրջեք տնտեսական օճառով եւ եռացրած ջրով լուծույթի մեջ եւ կտեսնեք, թե ինչպես կմաքրվի մաշկը: Այն կդառնա ավելի առաձգական եւ առողջ:
- Կարելի է կանխել բերանի խոռոչի հիվանդությունները. ատամները լվանալուց հետո խոզանակը տնտեսական օճառով լվանալ եւ մինչեւ հաջորդ լվանալն այդպես թողնել: Նախքան օգտագործելը խոզանակը լվանալ սառը ջրով:
Տնտեսական օճառն օգտագործելու օգուտները շատ են եւ, ամենակարեւորը, անվնաս են:
Աղբյուր՝ kastory.ru
Թարգմ.՝ Էդիտա Աթոյան