ՊՈՒՏԻՆԻ ԱՇԽԱՐՀԱՔԱՂԱՔԱԿԱՆ ԱԽՈՐԺԱԿԸ ՉԻ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒՄ ԵՐԿՐԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ

Պուտինյան Ռուսաստանը դարձել է համաշխարհային ռազմական գերտերություն, սակայն տառապում է իր տնտեսության տկարությունից, գրում է կանադական Le Devoir հանդեսը: Ռուսաստանի նախագահը պարբերաբար պնդում է, որ 2016թ.-ին տնտեսությունը կվերականգնվի, սակայն միջազգային կազմակերպությունները կանխատեսում են ՀՆԱ-ի նվազում:

Ֆրանսիացի քաղաքագետ Սիրիլ Բրեն կասկածում է, որ Ռուսաստանի տնտեսական զարգացումը համապատասխանում է նրա աշխարհաքաղաքական հզորությանը: Պուտինի պաշտոնավարման տարիները համապատասխանել են Ռուսաստանի ծաղկման շրջանի հետ, ինչը Կրեմլին թույլ տվեց ամրապնդել իր ուժը երկրի ներսում եւ իրականացնել ռազմական արդիականացման ծրագիրը, նշում է քաղաքագետը:

Սակայն 2000 թ.-ից Ռուսաստանի տնտեսական աճը հետընթաց է ապրում, գնաճը վերահսկողության տակ չէ, կաշառակերությունը վախեցնում է ներդրողներին, ինչն անհրաժեշտ է տնտեսության  դիվերսիֆիկացման համար, բանկային ենթակառուցվածքների թերզարգացումն ավելի է խորացրել  ներդրումների պակասը, իսկ 2000-ականների «ոսկյա տասնամյակը» դարձել է «կորուսյալ տասնամյակ» արտադրության արդիականացման համար, մեկնաբանում է քաղաքագետը:

Վերջին միտումներն ընդգծում են ՌԴ տնտեսության թույլ կողմերը՝ երեք անգամ իջեցված նավթի գները ցույց տվեցին պետական բյուջեի պատրանքը, արեւմտյան ֆինանսական պատժամիջոցները հուշում են, թե որքան է տնտեսությունը կախված Արեւմուտքի ապրանքների ներկրումից եւ կապիտալից, կապիտալի հոսքի նվազումը վատթարացրել է վճարային հաշվեկշիռը եւ հանգեցրել արժութային անկայունությանը, ինչը Կենտրոնական բանկը  կարողացավ կանխարգելել միայն անողոք վարկային պայմանների հաստատման դեպքում, նշում է Բրեն:

2016թ.-ին ածխաջրածնի ներկայիս գների պահպանման եւ ուկրաինական քաղաքականության մեջ փոփոխություններ չգրանցելու դեպքում Ռուսաստանը կբախվի եւս մեկ տնտեսական անկման փուլի հետ, ինչ էլ որ պնդի Ռուսաստանի ղեկավարը, համոզված է քաղաքագետը:

 

Աղբյուր՝ Le Devoir

Թարգմ.՝ Էդիտա Աթոյան