ՄԱՐՄՆԻ ԵՎ ՀՈԳՈՒ ՆԵՐԴԱՇՆԱԿՈՒԹՅԱՆ ԱՐԵՎԵԼՅԱՆ ԲԱՆԱՁԵՎԸ

Արևելքում հավատացած են՝ բոլոր հիվանդությունները թակում են մարդու դուռն այն ժամանակ, երբ խախտվում է մարմնի, հոգու և բանականության միջև ներդաշնակությունը։ Ուստի ամենևին էլ զարմանալի չէ, որ մարմնի խնամքին  Արևելքում շատ լրջորեն են վերաբերվում․ այստեղ հատկապես զարգացած է ՍՊԱ հասկացության փիլիսոփայությունը, որը ներառում է 5 զգայարանների խթանումն ու այդպիսով այնքան ցանկալի հարմոնիայի հաստատումը մարդու մարմնի, հոգու և բանականության միջև։

Հոտառություն

Անհիշելի ժամանակներից մարդիկ գիտեին բույրերի բուժիչ ազդեցության մասին և այդ յուրահատկությունը լայնորեն կիրառում էին կենցաղում։ Բուրավետ նյութերը ոչ միայն թուլացնում կամ թարմացնում են, այլև օգնում են հաղթահարել ֆիզիկական ու հոգևոր խնդիրները։

Տան մեջ ներդաշնակություն հաստատելու համար նախապատվությունը տվեք հետևյալ եթերային յուղերի համադրությանը՝ տարածելով դրանց բույրը արոմալամպերի կամ հոտավետ մոմերի միջոցով՝ կիտրոն, իլանգ-իլանգ, սանդալ։

Շոշափելիք

b13d84405f2df21fa7f83c409a6b11514329d2e9881ff7acde18f09682d634

Ասիական ավանդույթները մեծ ուշադրություն են կենտրոնացնում շոշափելիքի զգայարանին․ մերսումը թույլ է տալիս հասկանալ մարմնի լեզուն, օգնում մարմնին վերագտնել առողջությունն ու հանգստությունը։ Ասիական ՍՊԱ արարողակարգերում կարևոր դեր է խաղում բնական նյութերով մարմնին դիպչելը, դա կարող է լինել հատուկ նշանակության քար, բույս, որևէ ջրիմուռ, փայտանյութ, ինչպես նաև բնական կտորներ։

Տեսողություն

Ամեն ինչ պետք է հաճելի լինի աչքի համար։ Երկրային ներդաշնակությունը ծնում է հանգստություն։ Ասիական ՍՊԱ կենտրոնները չափազանց մեծ կարևորություն են տալիս ծաղիկներին, կիսամութ մթնոլորտին և ազգային ոճի տարրերին։ Եթե չունեք հնարավորություն վերանորոգում կատարելու, ապա նվազագույնը, որ կարող եք անել, Ձեր շրջապատը ձեռքի տակ եղած իրերով գեղեցկացնելն է՝ ջրով լի թափանցիկ տարաներ, որոնցում ծաղիկներ են լողում, բուրավետ մոմեր և իհարկե, ինքնատիպ բարձեր, որոնք հարկ եղած դեպքում Ձեզ հարմարավետություն կպարգևեն։

Լսողություն

Երաժշտությունը չպետք է շեղի, սակայն նաև պետք է համապատասխան մթնոլորտ ստեղծի։ Եթե ցանկանում եք թոթափել քաղաքային աղմուկն ու գլխապտույտ ընթացքի մասին հիշողությունները, ապա թույլ տվեք Ձեր լսողությանը վայելել դասական երաժշտության փորձված նմուշները, կամ պարզապես բնության ձայները վերարտադրող երաժշտություն միացրեք։

Համ

Արևելյան փիլիսոփայությունը հուշում է, որ մարմնի և հոգու ներդաշնակությունը վերագտնելու համար անհրաժեշտ է նաև հատուկ սննդակարգ պահպանել, որն ի դեպ, պետք է շոյի նաև մյուս զգայարանները․ այն պետք է լինի համեղ, բուրավետ և ախորժելի տեսք ունենա։

04_Small
Միայն այսպես՝ հասկանալով մարմնի լեզուն և հոգու ցանկությունները՝ կարելի է հասնել ներդաշնակության՝ չմոռանալով, որ ներդաշնակության կարևորագույն բաղադրամասը մաքրությունն է․ մաքրության հարցում մենք գտել ենք ներդաշնակության բանաձևը՝ ՆՈՅԵՄԻ ՀԱՐՄՈՆԻԱ, որը բնության ամենաներդաշնակ աշխատանքի արդյունք հանդիսացող բնական մեղրի և բուսական այլ յուղերի հարմոնիկ համադրություն է՝ մաշկի խնամքով մաքրման ու թարմացման համար։