ԿՈՍՄԵՏԻԿԱՆ՝ ԱՆՑՅԱԼՈՒՄ․ ՀԻՆ ՀՈՒՆԱՍՏԱՆ, ՀՌՈՄ

Հունաստանում կոսմետիկան եգիպտական ավանդույթների ժառանգորդն է։ Ուստի կոսմետիկ ապրանքները հիմնականում բերվում էին Եգիպտոսից։ Մարմնի և հոգու ներդաշնակություն ջատագովող երկրում շատ բարձր էին գնահատվում բուսական յուղերը՝  սպիտակ շուշանի և լոտոսի հյութով, որոնք մաշկին յուրահատուկ երանգ էին հաղորդում։  Իսկ ձիթայուղն արդարացիորեն համարվում էր կյանքի աղբյուր, մազերի, մաշկի և մարմնի գեղեցկության երաշխավոր։Հույն գեղեցկուհիներն ունեին մաշկի, մարմնի խնամքի բազմաթիվ բաղադրատոմսեր․ օրինակ՝ մանր կտրատում էին հացենու արմատներն ու տերևները, դրանց գետի ավազ ավելացնում և ստացված խառնուրդով մաքրում մաշկը՝ շերտազատելով այն։ Հիրիկի դառը հյութը օգտագործվում էր մաշկին բնական կարմրություն հաղորդելու համար, քանի որ դառը հյութից գրգռված մաշկը ակամայից շառագունում էր։ Հին Հունաստանում շատ բարձր էին գնահատվում բույրերը։ Հույները հասկանում էին բույրերի մոգական ազդեցության նշանակությունը, գիտեին, թե որ բույրն օգտագործեն գայթակղության, իսկ որը ՝ հանգստության համար։ Պատրինջի ու դաղձի բույրը ցողում էին սենյակներում, իսկ վարդի հոտավետ յուղն ու թերթիկներն ավելացնում  տարատեսակ քսուկների մեջ։

i

Հին Հունաստանում կոսմետիկայի գաղտնիքներին տեղյակ էին կոսմետները․ նրանք ստրուկներ կամ ստրկուհիներ էին, ովքեր տիրապետում էին մերսման, մարմնի և դեմքի խնամքի հմտություններին։

Հին Հռոմում կոսմետիկան  ժողովրդականություն էր վայելում   ինչպես կանանց, այնպես էլ տղամարդկանց շրջանում։ Կանայք զարդարվում էին, ճերմակեցնում ձեռքերն ու ստինքները, գործածում կարմրաներկ ու դիմափոշի, հոտավետ յուղեր ու քսուկներ։ Առաջին շրթներկը քսուկի տեսք ուներ։ Դեկորատիվ կոսմետիկայի այլ տարբերակներ էին ստվերաներկերն եւ հոնքերի ու թարթիչների համար նախատեսված սևաներկը։ Հարուստ հռոմեացիները հոնքերը ածուխով էին ներկում, կոպերը՝ ոսկեգույն ներկով։ Պատմական տվյալների համաձայն՝ հռոմեացի կանայք նախընտրում էին բացացնել մազերի և դեմքը գույնը։ Հռոմեացի բանաստեղծների ու գրողների կողմից պահպանվել և մինչև մեր օրերն են հասել այդ օրերի կոսմետիկ պրոցեդուրաների գաղտնիքները։ Հռոմեացի հայտնի բժիշկ Գալենը հեղինակել է կոսմետիկային նվիրված մի քանի գիտական աշխատանք։ Ինչպես երևում է պատմական փաստերից, կոսմետիկայի նպատակն այդ ժամանակ ևս թերությունների քողարկումն ու շտկումն է եղել։ Գալենն ինքն առաջարկում է սառեցնող քսուկի բաղադրատոմս, որը ժամանակակից «քոլդ կրեմ»-ների նախատիպը կարելի է համարել։ Մինչև մեր օրերը պահպանված կոսմետիկ բաղադրատոմսերի առաջին կին հեղինակը Ներոնա Սաբինան է։ Նա մարմնի գեղեցկությունը պահպանելու համար ավանակի կաթով լոգանքներ էր ընդունում։ Կաթով լոգանքը թերևս շատ տարածված ու սիրված զբաղմունք էր հին աշխարհի գեղեցկուհիների կողմից, ովքեր տիրապետում էին գայթակղության արվեստին։

IMG_9909

Մինչ օրս գեղեցկության ինդուստրիան թերթում է անցյալի բաղադրատոմսերն ու որպես կանոն՝ ոգեշնչման նորանոր աղբյուրներ պեղում հնագույն գաղտնիքներից։

«ՆՈՅԵՄԻ» ապրանքանիշը բացառություն չէ․ մեր տեսականին բարձր տեխնոլոգիաների և անցյալի գեղեցկուհիների բնական բաղադրատոմսերի ներդաշնակ համադրություն է։ Մեղր, կաթ, ձիթայուղ․․․ սրանք բնական այն հավելումներն են, որոնց դրական, կենարար ազդեցությունը մաշկի վրա ապացուցված է դարերի փորձով։