ԿՈԿՈՍԻ ՅՈՒՂԻ ՕԳՏԱԿԱՐ ՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
«ՆՈՅԵՄԻ» օճառատեսակների բաղադրակազմում նշանակալի մասնաբաժին ունի կոկոսի յուղը, որը մի շարք օգտակար հանքանյութերի իսկական գանձարան է համարվում։
Այս մասին հայտնի էր դեռևս հնագույն ժամանակներից, այն լայնորեն կիրառվում էր Հին Արևելքում ինչպես հրուշակեղենի արտադրության մեջ, այնպես էլ կոսմետոլոգիայում՝ մաշկի, մազերի խնամքի ժամանակ, ինչպես նաև բուժիչ նպատակներով։ Այն իր ժողովրդականությունը պահպանում է նաև այսօր։ Մեր օրերում կոկոսի յուղի խոշորագույն արտադրողներ են համարվում Մալազիան, Ֆիլիպիններն ու Հնդկաստանը։
Ավելի մանրամասն դիտարկենք կոկոսի յուղի օգտակար հատկություններն ու առանձնահատկությունները։
Կոկոսի յուղի դրական ազդեցությունը մաշկի և մազերի վրա յուղի բնական հարուստ բաղադրակազմով է պայմանավորված։ Արևադարձային այդ պտղի յուղը հարուստ է այնպիսի նյութերով, որոնք հակաբակտերյալ, հակաբորբոքային, ինչպես նաև խոնավեցնող և մաշկի ծերացման գործընթացը դանդաղեցնող ազդեցություն ունեն։ Դրանք են՝ հագեցած ճարպաթթուներ, А, Е, В1, В2, В3, К և С վիտամիններ, երկաթ, կալցիում, ֆոսֆոր և այլն։ Կոկոսի յուղն ունի պաշտպանիչ ազդեցություն, ինչը կանխում է շրջապատող աշխարհի բացասական ներգործությունը մաշկի և մազերի վրա։ Պատահական չէ, որ կոկոսի յուղն օգտագործում են մազահեռացումից հետո կիրառվող քսուկների, արևից պաշտպանող կրեմների, խնամքի հակատարիքային միջոցների բաղադրակազմում, այն կիրառվում է նաև տարատեսակ մաշկային հիվանդությունների (փսորիազ, էկզեմա և այլն) բուժման և կանխարգելման համար։
Բացի այդ, կոկոսի յուղն ունի սթրեսը թուլացնող և հոգեկան հոգնածությունը թոթափող ազդեցություն։
Կոկոսի յուղի պարբերաբար օգտագործումը մաշկին թարմություն է հաղորդում՝ թույլ տալով երկարաձգել մաշկի երիտասարդությունն ու գեղեցկությունը։ Կոկոսի յուղն անփոխարինելի միջոց է լոգանքից հետո, երբ մաշկի ծակոտիները բացված են․ այդ ժամանակ մերսող շարժումներով մաշկին քսված կոկոսի յուղն ավելի մեծ ազդեցություն է գործում՝ մաշկը դարձնելով հարթ և թավշյա, առողջ երանգ հաղորդելով, ինչպես նաև կանխարգելելով սնկային ինֆեկցիաներն ու մաշկի գրգռվածությունը։
Հակաօքսիդանտ համարվող մեծաքանակ վիտամին E-ի պարունակության շնորհիվ կոկոսի յուղը հիանալի խնամքի միջոց է թառամող մաշկի համար։
Դեմքի մաշկն առավել բարակ և զգայուն է, ուստի ավելի մանրակրկիտ և նուրբ խնամք է պահանջում։ Կոկոսի յուղը հենց այն խնամքի միջոցն է, որը կարող է համապատասխանել նուրբ մաշկի պահանջներին։ Կոկոսի յուղն առավել օգտակար է չոր, թեփոտ և թառամող մաշկի համար։ Այն դեմքի մաշկին էլաստիկություն է հաղորդում՝ կարծես «թաքցնելով» մաշկի ծերացման առաջին նախանշանները։
Կոկոսի յուղը կիրառվում է նաև աչքերի դիմահարդարումը մաքրելու նպատակով․ դա պայմանավորված է նրանով, որ մաշկն աչքերի շրջանում ավելի բարակ է և հատուկ խնամք է պահանջում։
Կոկոսի յուղի վերոնշյալ հատկանիշներն իրենց մեջ ամփոփող «ՆՈՅԵՄԻ» օճառատեսակները մաշկի խնամքի առաջնային՝ կարևորագույն փուլի՝ մաշկի մաքրման համար նախատեսված բարձրակարգ միջոցներ են, որոնց բնական բաղադրակազմը թույլ է տալիս պնդել՝ մաշկի խնամքը պետք է սկսել «ՆՈՅԵՄԻ» օճառներից։