ՀԵՂՈՒԿ ՈՍԿԻՆ՝ ԿՅԱՆՔԻ ԱՂԲՅՈՒՐ
Ձիթայուղի օգտակար հատկանիշների մասին չգիտի թերևս ամենաանտեղյակը։
Մեր ժամանակներում, ինչպես և հարյուրավոր տարիներ առաջ, ձիթայուղը լայնորեն օգտագործվում է խոհարարության մեջ, կոսմետոլոգիայում, ինչպես նաև առողջության պահպանման և օրգանիզմի վերականգնման, բուժման նպատակներով։
Հնագույն ժամանակներից Հունաստանում կանայք լայնորեն օգտագործում էին ձիթայուղը մաշկի, մարմնի, մազերի խնամքի համար։ Այն լեգենդար Կլեոպատրայի սիրելի միջոցներից մեկն էր, որն այսօր էլ չի թերագնահատվում հատկապես իտալուհիների և այնպիսի գերաստղերի կողմից, որպիսիք են Սոֆի Լորենն ու Մոնիկա Բելուչին։
Ինչպես նաև ամենևին էլ պատահական չէ այն, որ առաջին կրեմը, որի հեղինակը հին հույն բժիշկ Կլավդիոս Գալենն է, ստեղծվել է ձիթայուղի հիմքով։
Ձիթայուղն առանձնահատուկ է խոնավացնող նյութի պարունակության, կալցիումի, երկաթի, А, D, Е վիտամինների և այլ օգտակար նյութերի մեծ քանակի շնորհիվ, ինչը թույլ է տալիս չեզոքացնել ազատ ռադիկալներն ու դրանով կանխարգելել վաղաժամ ծերացումն ու կնճիռների առաջացումը։ Նկատենք, որ ներկայում վիտամին Е-ն ամենահայտնի հակաօքսիդանտներից է։ Ձիթայուղի մեջ պարունակվող А և D վիտամինները նպաստում են մաշկի վերականգնմանը, նվազեցնում մաշկի մեռած բջիջներն ու պաշտպանում շրջակա միջավայրի բացասական ազդեցությունից, իսկ կարոտինը՝ ուլտրամանուշակագույն ճառագայթների ազդեցությունից։
Ձիթայուղը բացառիկ միջոց է մաշկի արտաքին խոնավացման համար, որը հիանալիորեն թարմացնում և վերականգնում է մաշկը։
Այս «հեղուկ ոսկու» օրական մի քանի կաթիլը երաշխավորում է Ձեր մաշկի, մարմնի, մազերի գեղեցկությունն ու երիտասարդ տեսքը։
Ձիթայուղի հենց այդ բացառիկ հատկանիշները հաշվի առնելով՝ Նոյեմին ստեղծեց «Էքսկլյուզիվ» տարբերակը՝ հարստացված բարձրակարգ ձիթայուղով։ Ինչի շնորհիվ «Նոյեմի Էքսկլյուզիվը» հանդիսանում է հիանալի մաքրող միջոց ինչպես դեմքի, այնպես էլ ողջ մարմնի համար, որը մաքրելով մաշկը՝ միաժամանակ խոնավացնում և պաշտպանում է այն շրջակա միջավայրի բացասական ազդեցություններից։
Հատկապես ամռանը, այն էլ ծովափին կարևորվում է մաշկի ամենօրյա խոնավացումը։ Հանգստանալիս վերցրեք Ձեզ հետ «Նոյեմի Էքսկլյուզիվ», ինչպես նաև ձիթայուղի պարունակությամբ փոքրիկ սրվակ և ավելացրեք ձիթայուղ Ձեր քսուքներին, մաշկի և մազերի համար նախատեսված դիմակներին, ինչպես նաև չմոռանաք մի քանի կաթիլ ավելացնել համեղ աղցաններին։