10 ՀԵՏԱՔՐՔԻՐ ՓԱՍՏ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՕՃԱՌԻ ՄԱՍԻՆ
Կան բաներ, առանց որոնց անհնար է պատկերացնել մեր առօրյան, կենցաղը։ Օրինակ՝ տնտեսական օճառը, որն ամենաունիվերսալ մաքրող միջոցն է կենցաղում։ Այն իր բաղադրության շնորհիվ ալերգիկ ռեակցիաներ չի հարուցում և ունի մեծ հակամանրէային ազդեցություն։ Ստորև կարդացեք 10 փաստ տնտեսական օճառի մասին, որոնք գուցե և Ձեզ հայտնի չէին։
1․Այն հիանալի հակասեպտիկ միջոց է․
Եթե Ձեր երեխան ընկել ու քերծել է ոտքը, կամ կենցաղում Դուք բախվել եք հազարավոր խնդիրներից մեկին՝ արդյունքում վնասելով Ձեր ձեռքը, ոտքը կամ մատները, պետք չէ կայծակնային արագությամբ սլանալ հիվանդանոց, առաջին հերթին կարելի է վերքը լվանալ տնտեսական օճառով։ Շատ բուժաշխատողներ այս մեթոդին քաջատեղյակ են, ինչպես նաև այն փաստին, որ տնտեսական օճառը չի զիջում բժշկական բազմաթիվ միջոցներին։
2․Օճառ՝ ձեռնոցների փոխարեն
Վիրաբույժները, հատկապես զինվորական վիրաբույժները լավ գիտեն տնտեսական օճառով վիրաբուժական ձեռնոցները փոխարինելու գաղտնիքը։ Էքստրեմալ դեպքերում, երբ ձեռնոցներն անհասանելի են, անհրաժեշտ է օճառել ձեռքերն ու սպասել մինչև չորանալը։ Այս դեպքում, ինչպես փաստում են վիրաբույժները, վարակվելու վտանգը նվազագույն է։
3․ Տնտեսական օճառը՝ հարբուխի դեմ
Ժողովրդական բժշկությունը խորհուրդ է տալիս հարբուխի նախնական շրջանում օգտագործել տնտեսական օճառ։ Հարկավոր է օճառային լուծույթ պատրաստել և դրա մեջ թրջված բամբակե գլանակով մշակել քթանցքերը։ Այ դեպքում չեք ունենա քթի փակվածության զգացողություն և մի քանի անգամ կրկնելուց հետո երկար ժամանակով կմոռանաք հարբուխի մասին։
4․ Տնտեսական օճառը՝ մանկան և մանկական հագուստի բարեկամ
Ծնողներն իրենց երեխաների համար չեն խնայում ոչինչ՝ ձգտելով միշտ ընտրել լավագույնը։ Սակայն թերևս ամենամատչելի միջոց հանդիսացող տնտեսական օճառն իր հակաալերգիկ էֆեկտի և մանրէասպան հատկությունների շնորհիվ մանկան հագուստի, սպիտակեղենի մաքրման անփոխարինելի միջոց է։
5․ Տնտեսական օճառը՝ գինեկոլոգների օգնական
Տնտեսական օճառը հաջողությամբ նպաստում է որոշ գինեկոլոգիական հիվանդությունների բուժմանը։ Այն նաև կիրառվում է ծննդատներում ընդհանուր հիգիենայի պահպանման նպատակներով։
6․ Առանց թեփի խիտ մազեր՝տնտեսական օճառի շնորհիվ
Տնտեսական օճառը կարող է մրցակցել վարսերը մաքրող թանկարժեք միջոցների հետ։ Շաբաթը մեկ անգամ լվացեք վարսերն այս օճառով և որպեսզի չչորացնեք գլխամաշկը, լվանալուց հետո գլուխը մաքրաջրեք կիտրոնահյութ կամ քացախ պարունակող ջրով։ Մի քանի ամիս անց Ձեզ արդյունքը կզարմացնի։
7․ Տնտեսական օճառը՝ լավագույն կոսմետոլոգ
Շաբաթվա մեջ մեկ կամ երկու անգամ խորհուրդ է տրվում լվացվել տնտեսական օճառով, այնուհետև դեմքին քսել սիրելի քսուկը։ Մաշկն այսպես հիանալիորեն մաքրվում է՝ ձեռք բերելով ներքին առողջ փայլ։
8․ Տնտեսական օճառը՝ հակասնկային միջոց
Ոտքերի տհաճ հոտը կարող է հունից հանել անգամ ամենահամբերատար մարդկանց։ Տնտեսական օճառը հիանալիորեն պայքարում է ոտնաթաթի սնկերի դեմ։ Խորհուրդ է տրվում օճառով և խոզանակով մանրամասնորեն մաքրել ախտահարված մաշկը, այնուհետև մաքրված մակերեսին յոդ քսել։
9․ Տնտեսական օճառը՝ կապտուկների դեմ
Եթե վնասված մաշկը մշակվի տնտեսական օճառով, ապա կապտուկ չի առաջանա։
10․ Տնտեսական օճառը՝ խոհարարի օգնական
Շատ փորձառու խոհարարներ երբեմն դիմում են ամենաարագ մարինադի՝ տնտեսական օճառի օգնությանը։ Հատկապես եթե մսի թարմությունը կասկածի տակ է դրվում։ Հավկիթներն օգտագործելուց և եփելուց առաջ խորհուրդ է տրվում դրանք լվանալ տնտեսական օճառով։
Հ․Գ․
Եւս 2 փաստ՝ «Նոյեմի» տնտեսական օճառի մասին
1․ «Նոյեմի» տնտեսական օճառը հոտազերծված է՝ այն պահպանում է մանրէասպան, հակաալերգիկ բոլոր հատկությունները, սակայն զերծ է տնտեսական օճառին բնորոշ տհաճ հոտից։
2․ «Նոյեմի» տնտեսական օճառը հատուկ սպիտակեցված է, ինչն էլ վերջինիս կիրառումն ավելի հաճելի է դարձնում։