ԿԱԹ` ԳԵՂԵՑԿՈՒԹՅԱՆ ՍՊԻՏԱԿ ԷԼԻՔՍԻՐ
Ամենեւին էլ պատահական չէ, որ հնուց ի վեր կաթը համարվում է կյանքի էլիքսիր: Անգամ վեդաներն են հաստատում, որ կաթը տիեզերքի ամենաթանկարժեք նյութն է, քանի որ օգտակար է ոչ միայն ֆիզիկական, այլեւ հոգեւոր զարգացման համար: Կաթի երիտասարդացնող ուժը քաջ հայտնի էր ժամանակի ամենագրավիչ ու ազդեցիկ կնոջը՝ Կլեոպատրային, ով այնքան սիրում էր կաթով լոգանք ընդունել: Կաթի մասին հիշատակվում է նաեւ Ավիցեննայի գրություններում. «Կաթը վերացնում է մաշկի բծերն ու բարելավում դեմքի գույնը»:
Այս եւ այլ հատկանիշներն էլ թույլ են տալիս դասել կաթը կոսմետոլոգիայում կիրառվող ամենահին ու մնայուն նյութերի շարքում: Այն մաշկը հարթ եւ նուրբ է դարձնում՝ լավացնելով դրա գույնն ու ավելի էլաստիկ դարձնելով: Իսկ ինչպե՞ս են մեկնաբանվում կաթի այս հրաշագործ հատկությունները գիտության տեսանկյունից: Այսպես, սննդարար հեղուկը, որն արտադրվում է էգ կաթնասունների համապատասխան գեղձերից, իր բաղադրությունում ներառում է.
Էներգետիկ նյութեր: Դրանք են՝ ճարպեր, լակտոզա եւ սպիտակուցներ, որոնք համարվում են լիարժեք, իսկ կաթնային ճարպը վիտամիններ է պարունակում, ինչը գրեթե բացակայում է մյուս կենդանական ճարպերում: Այս համադրությունը կաթը դարձնում են ուժերի վերականգնման հիանալի միջոց:
Վիտամիններ: Կաթը պարունակում է 30-ից ավելի կարեւոր վիտամիններ, այդ թվում՝ A, D, Е, եւ К, իսկ В խումբն ու А վիտամինը կաթի մեջ առկա են մեծ քանակով: Այս նյութերի առկայության շնորհիվ կաթը հրաշալիորեն է ներգործում մարդու ինքնազգացողության վրա, իսկ վիտամին А-ն, որը հզոր հակաօքսիդանտ է, թարմացնելով ու պաշտպանելով մաշկը՝ կանխում է դրա վաղաժամ ծերացումը:
Ամինաթթուներ: Կարբոնային կամ ճարպաթթուներ, որոնք սպիտակուցների ստեղծման օղակներն են:
Հակաբիոտիկ նյութեր: Դրանք են՝ գլոբուլիններ, ալբումին ու կազեին, որոնց շնորհիվ կաթն ունի հակաբիոտիկ ազդեցություն եւ ունակ է պայքարելու ինֆեկցիաների դեմ՝ բարձրացնելով իմունիտետը:
Հանքանյութեր: Թարմ կաթի մեջ մոտ 50 հանքային միացությունէ առկա: Կալցիում, կալիում, ֆոսֆոր, մագնեզիում, նատրիում եւ քլոր: Այս միկրոտարրերն անհրաժեշտ են օրգանիզմի նորմալ աճի եւ զարգացման համար: Դրանց առկայությունը շատ կարեւոր է մաշկի, մազերի, ատամների ու եղունգների համար:
Հենց այս հիանալի հատկությունների շնորհիվ էլ կաթը մեծ կիրառություն ունի կոսմետոլոգիայում։
Ստեղծելով Նոյեմի մետաքս օճառը՝ մենք այն հարստացրել ենք կաթով՝ կիրառելով այնպիսի բանաձև, որի շնորհիվ լվացվելու ընթացքում Ձեր մաշկը ստանում է կաթի ողջ կենսատու ուժը՝ կանխելով Ձեր մաշկի վաղաժամ ծերացումն ու դրան առաձգականություն ու նրբություն հաղորդելով։