ԹՈՒՐՔԻԱՅԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՃԻ ՏՊԱՎՈՐԻՉ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐՆ ԱՆՑՅԱԼՈՒՄ ԵՆ
Թուրքիայի տնտեսական աճի տպավորիչ ցուցանիշներն անցյալում են: Այդ երկրում գնաճի մակարդակը հատել է 7%-ի սահմանը,-տեղեկացնում է Euronews-ը:
Հրապարակված վիճակագրական տվյալներն ավելի վատն էին, քան փորձագետների կանխատեսումները, արդյունքում թուրքական լիրան սկսել է անկում ապրել:
Օգոստոսին Թուրքիայում սպառողական գները նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել են 0,4 7%-ով՝ տարեկան կտրվածքով հասնելով 7,14%-ի:
Սեպտեմբերին իրավիճակը շարունակում է մնալ նույնը: Տնտեսագետները ենթադրում են, որ գները կշարունակեն աճել եւ տարեկան կտրվածքով գնաճը կհասնի 7,7 %-ի:
Ըստ փորձագետների, Թուրքիայի տնտեսության վրա խիստ բացասական է անդրադառնում իրավիճակը Սիրիայում և Իրաքում, որոնք թուրքական ապրանքների սպառման ընդարձակ շուկա են, ինչպես նաեւ քրդական խմբավորումների հետ առճակատումը երկրի տարբեր շրջաններում:
Լոկալ հակամարտությունները, անհանգիստ իրավիճակը երկրի խոշորագույն քաղաքներում նաեւ բացասաբար են անդրադառնում զբոսաշրջության ոլորտի ցուցանիշների վրա: Այս ոլորտում անկումը հսկայական չափերի է հասել: