ՄԱՇԿԻ ԽՆԱՄՔԸ ԲՆԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐՈՎ
Մաշկի խնամքը բնական միջոցներով իրականացնելու մեթոդները գալիս են դեռ մարդկության պատմության վաղ ժամանակներից: Թեեւ մաշկի ծերացումը կանխարգելելու եւ թարմ, առողջ տեսքը պահպանելու համար արդի տեխնոլոգիաներով բավական թանկարժեք կոսմետիկ միջոցներ են արտադրվում, այնուհանդերձ կանանց զգալի մասը նախապատվությունը տալիս է հենց բնական բաղադրատոմսերին:
Հատկապես յուղոտ մաշկի դեպքում օճառ օգտագործել անհրաժեշտ է քանի որ ճարպի շերտը բերում է մանրէների բազմացմանն ու կորյակների առաջացմանը:
Խորհուրդ է տրվում օգտագործել բնական բաղադրանյութերով հատուկ կոսմետիկ օճառներ կամ մանկական օճառ:
Կոկոսի յուղ
Կոկոսի յուղը յուրահատուկ բաղադրիչ է, որն օգտագործում են մաշկի և մազերի խնամքի համար:
Իսկ ինչպիսի՞ հատկություններ ունի կոկոսի յուղը: Այն արդյունավետ միջոց է մաշկի խնամքի համար: Այդ յուղից պարունակող օճառի տեսակները հիանալի խոնավեցնում են մաշկը, սնուցում և պահպանում է առաձգականությունը:
Կոկոսի յուղը թերևս ամենաօգտակար և արդյունավետ միջոցներից է մազերի խնամքի համար: Այն օգնում է նաեւ կանխել մազերի ճյուղավորումը: Կոկոսի յուղը մաքրում է մաշկը՝ չփակելով ծակոտկենները:
Մեղր
Բոլորին հայտնի են մեղրի հրաշագործ հատկությունները օրգանիզմի և մաշկի վրա: Այն օգտագործում են դիմակների, օճառների եւ սկրաբների բաղադրության մեջ, ինչպես նաև լայն կիրառում ունի մազերի խնամքի համար:
Մեղր պարունակող օճառը չի չորացնում մաշկը, իսկ յուղոտ մաշկի պարագայում կարգավորում է ճարպագեղձերի աշխատանքը:
Մեղրը նաեւ հեշտությամբ մաքրում է դիմահարդարման հետքերը:
Կաթ
Դեմքի և ձեռքերի խնամքի միջոցները իրարից գրեթե ոչնչով չեն տարբերվում, սակայն ձեռքերի մաշկի խնամքի միջոցների ընտրության դեպքում պետք է հաշվի առնել այն հանգամանքը, որ օրվա ընթացքում դրանք հաճախ են շփվում ջրի, օճառի, տարբեր լվացող միջոցների հետ, ինչպես նաև ենթարկվում տան և դրսի ջերմաստիճանների միջև եղած տարբերության ազդեցությանը:
Ձեռքերի մաշկը, բացառությամբ ներբանների, միշտ մարմնի մյուս մասերի մաշկի համեմատությամբ ավելի չոր է, ուստի դրանց ամենօրյա խնամքը պետք է սովորություն դառնա:
Ձեռքերի մաշկի խնամքի լավագույն միջոցներից է կաթով հարստացված օճառը՝ բնական բաղադրանյութերով:
Ձիթապտղի յուղ
Մաշկի ջրաճարպային հավասարակշռությունը կարելի է կարգավորել բնական յուղեր պարունակող քսուքներով եւ օճառով:
Եղանակային փոփոխությունների ժամանակ մաշկն ավելի շատ սնուցման կարիք ունի: Լավագույն միջոցներից է ձիթայուղի խառնուրդով օճառը: Բնական տարրերի և ձիթապտղի յուղի համադրությամբ օճառը մաքրում և համաչափ սնուցում է մաշկը: