ԵԹԵՐԱՅԻՆ ՅՈՒՂԵՐ՝ ՄԱՇԿԻ ԽՆԱՄՔԻ ԲՆԱԿԱՆ ԳԱՂՏՆԱՐԱՆ

Եթերային յուղերը թորված մաքուր բնահյութեր են, որոնք ստացվում են ամենատարբեր մրգերից,  բույսերից, ծաղիկներից, անգամ տերևներից ու կեղևներից։

Եթերային յուղերի դրական ազդեցությունը մարդու ինքնազգացողության, առողջության և մարմնի ու դեմքի մաշկի խնամքի վրա բացահայտվել է հնագույն ժամանակներում․ եթերային յուղերը համարվել են մարմնի և հոգու ներդաշնակության վերականգնման հիանալի միջոց և իրենց ուրույն տեղն են գրավել ինչպես ծիսական, այնպես էլ կենցաղային տարատեսակ արարողակարգերում։ Մեր օրերում ևս եթերային յուղերը չեն կորցրել իրենց արդիականությունը և խնամքի պարագաների ժամանակակից բազմազան առաջարկների կողքին շարունակում են համարվել գեղեցկության, մարմնի թարմության, առողջության պահպանման անփոխարինելի միջոց։

Դեմքի և մարմնի մաշկի խնամքի համար եթերային յուղեր ընտրելիս պետք է հաշվի առնել թե՛ մաշկի առանձնահատկությունները, թե՛ եթերային յուղերի յուրահատկությունները։

Պետք է հիշել, որ եթերային յուղերից յուրաքանչյուրը մաշկի վրա որոշակի ազդեցություն է գործում․ որոշ յուղեր կարող են մաշկի վրա հանգստացնող ներգործություն թողնել, կամ խոնավեցնել մաշկը, իսկ որոշ յուղեր էլ կարող են չորացնել մաշկի բորբոքված հատվածներն ու բուժել դրանք։

Առաջարկում ենք ծանոթանալ մաշկի վրա լավագույնս ազդող մի քանի եթերային յուղերի զարմանալի հատկություններին։

1․ Նարնջի եթերային յուղ559bf24b5e793

Նարնջի եթերային յուղը իսկական էլիքսիր է խոնավեցման, փափկեցման կարիք ունեցող թեփոտվող մաշկի համար։ Այն բարձրացնում է մաշկի տոնուսն ու հարթեցնում կնճիռները։ Նարնջի յուղը երիտասարդացնող ազդեցություն է գործում, հարթեցնում և բարելավում է մաշկի երանգը, օգնում ազատվել պեպեններից։ Նարնջի յուղը լավագույն ընտրությունն է թառամող և բծեր, պիգմենտներ ունեցող մաշկի համար։

Բաղադրատոմս 1- Դիմակ բծերի դեմ

Մաշկի երանգը բարելավելու և բծերից ազատվելու համար անհրաժեշտ է վերցնել մանրացված մաղադանոս և երկու մեծ գդալ թթվասեր, ցանկալի է բարձր յուղայնություն ունեցող։ Այդ ամենը լավ խառնելուց հետո ավելացնել մի քանի կաթիլ նարնջի եթերային յուղ։ Դիմակը դեմքին քսվում է բարակ շերտով մոտ 20 րոպեով։ Այնուհետև բավարար է լվացվել տաք ջրով։ Գեղեցկության այս բաղադրատոմսը խորհուրդ է տրվում օգտագործել շաբաթը մեկ անգամ։

Բաղադրատոմս 2- Սնուցում թառամող մաշկի համար

Այս դիմակը նոր կյանք կարող է հաղորդել թառամող և թույլ մաշկին։ Այն պատրաստվում է ընկույզի, ավոկադոյի և ժոժոբայի եթերային յուղերից (յուրաքանչյուրը 10 գրամ) և մի քանի կաթիլ նարնջի և վանիլի եթերային յուղերից։ Այս հրաշալի խառնուրդը պետք է քսել դեմքին և պարանոցին՝ թողնելով մոտ կես ժամ։ Այնուհետև մաքրել յուղերից մնացած շերտը։

2․ Նարդոսի (լավանդա) եթերային յուղ

06_2015_lavandaԲուրավետ և հանգստացնող լավանդան եթերային յուղ է նվիրում, որը կարող է հրաշալիորեն ներգործել բոլոր տիպերի, անգամ զգայուն մաշկի վրա։ Այն կարող է թեթևացնել մաշկի գրգռվածությունը, հանգստացնել քորը, հակասեպտիկ և մանրէասպան ազդեցություն գործել։

 Բաղադրատոմս 1-  Գրգռված մաշկը հանգստացնող

Տարբեր բորբոքային երևույթները, կարմրածությունն ու անհարթությունները կարելի է վերացնել՝ ավոկադոյի և նարդոսի եթերային յուղերի կենարար խառնուրդով։

Բաղադրատոմս 2- Մաքրող դիմակ՝ մանրէասպան ազդեցությամբ

Մաշկի խորը մաքրման համար պատրաստեք դիմակ՝ խառնելով ոչ մեծ քանակությամբ կոսմետիկ սև կավը, հանքային ջուրն ու նարդոսի յուղի մի քանի կաթիլ։ Դիմակը պահեք դեմքին 10 րոպե։ Մաքրեք այն սառը ջրով։

3․ Կիտրոնի եթերային յուղ

b54006b5b2609ab5967e6b8ad2ab88b2_XL

Կիտրոնի յուղը իդեալական ընտրություն է ճարպոտ մաշկի համար։ Այն կարգավորում է մաշկի ճարպարտադրությունը՝ թողնելով հակաբորբոքային, մանրէասպան ազդեցություն։ Լիմոնի յուղը արդյունավետորեն պայքարում է կնճիռների դեմ՝ երիտասարդացնելով մաշկը, թարմացնելով այն և պահպանելով կոլագենային մանրաթելերը։

Բաղադրատոմս 1- Ճարպարտադրության վերահսկում

Ճարպոտ տիպի մաշկը հատուկ խնամքի կարիք ունի։ Նմանատիպ մաշկի համար գերազանց միջոց է կիտրոնի յուղով հարստացված քսուկը։ Մի կաթիլ կիտրոնի յուղ ավելացրեք Ձեր ամենօրյա օգտագործման քսուկի մեջ և որոշ ժամանակ անց կնկատեք, թե ինչպես է անհետանում ճարպոտ մաշկին բնորոշ ընդգծված փայլը։

Բաղադրատոմս 2-Դեմքի մաշկի սպիտակեցում

Կիտրոնի և չիչխանի յուղից ստացված խառնուրդը սպիտակեցնում է մաշկը՝ հարթեցնելով մաշկի երանգը։ Օգտակար յուղերի այս խառնուրդը քսեք մաշկին 10 րոպեով, այնուհետև լվացվեք տաք ջրով։