5 ՊԱՏՃԱՌ, ԹԵ ԻՆՉՈՒ ԳՆԵԼ «ՆՈՅԵՄԻ» ՕՃԱՌ

shopers

Այսօր մաքրող միջոցների, մասնավորապես օճառատեսակների շուկան կարող է գլխապտույտ առաջացնել իր բազմազանությամբ՝ ցանկացած ճաշակի, գրպանի պարունակության և նախասիրությունների տեր մարդու առջև ընտրության լայն հնարավորություն դնելով, առաջարկելով բույրերի,գույների, տեսակների և ազդեցությունների այնպիսի լայն ընտրանի, որը մտորելու տեղիք կտա անգամ ամենառացիոնալ մտածողության տեր մարդուն։

Ստորև  ներկայացնում ենք  5 պարզ պատճառ, որոնք թերևս կօգնեն Ձեզ պատասխանել այս բավականին պարզ հարցին՝ ինչո՞ւ գնել հենց «ՆՈՅԵՄԻ» օճառ․

1․Այն բնական բաղադրություն ունի․ այսօր շատ օճառատեսակների տուփերի վրա կարելի է կարդալ «բնական», «էկոլոգիապես մաքուր» բնորոշումները, սակայն բուն բաղադրությունը երբեմն բոլորովին այլ բան է ասում՝ հուշելով սինթետիկ բաղադրակազմի, փրփուր առաջացնող նյութերի, արհեստական հոտավորիչների և գունավորիչների առկայության մասին։

«ՆՈՅԵՄԻ» օճառատեսակներն առանձնանում են պարզ բաղադրակազմով՝ արմավենու եւ կոկոսի բնական բուսական յուղերի հատուկ համադրություն, բնական հավելումներ՝ մեղր, կաթ, ձիթայուղ․․․

2.Այն ունիվերսալ մաքրող միջոց է․ «ՆՈՅԵՄԻ» կոսմետիկ օճառներն իրենց բնական բաղադրության, հակաալերգիկ ազդեցության և մաշկի թթվահիմնային բալանսը պահող բանաձևի շնորհիվ կարող են կիրառվել ընտանիքի բոլոր անդամների կողմից՝ նրանց մարմնի ամենատարբեր հատվածների համար, այսինքն՝ մեկ կոսմետիկ օճառը կարող է փոխարինել մի քանի՝ ձեռքերի, դեմքի, ոտքերի, երեխայի նուրբ մաշկի համար նախատեսված մաքրող միջոցներին։ Իսկ «ՆՈՅԵՄԻ» տնտեսական օճառն անփոխարինելի մաքրող միջոց է կենցաղում, որով կարելի է ոչ միայն մաքրել և ախտահանել ողջ տան մակերեսը, այլև լվանալ անգամ մանկական սպիտակեղենը՝ այն լիարժեքորեն մաքրելու և երեխայի մոտ ալերգիկ ռեակցիաներից խուսափելու համար։

3․Այն մատչելի է բոլորի համար․ ընկերությունը,  հաշվի առնելով հայաստանցի սպառողի վճարունակությունը, առաջարկում է բնական որակյալ արտադրանք՝ մատչելի գնով։ Գնելով «Նոյեմի» օճառատեսակները՝ Դուք չեք վճարում բրենդի անվան, մեծամասշտաբ գովազդային ակցիաների համար, այլ՝ բնական բարձրորակ բաղադրության համար։

4․Այն Ձեզ ընտրության հնարավորություն է ընձեռում․ «ՉԱՊ ՔԵՄԻՔԼ» ընկերության մասնագետները հատուկ ուշադրություն են դարձնում միկրոմարքեթինգային ծրագրերին`առանձին անհատների ճաշակին եւ տեղի սպառողի կարիքներին համապատասխան գործունեություն ծավալելու նպատակով: Առանձնակի ուշադրություն է դարձվում սպառողների հետ կապին ու շփումներին, ինչը ընկերության մասնագիտական խմբերին նոր գաղափարների եւ նախաձեռնությունների իրագործման, իսկ ընկերությանը՝ առաջընթացի հնարավորություն է ընձեռում։  Սպառողի տեսակետը կարևորելու մասին է հուշում այս փաստը՝ սկզբնական շրջանում օճառի բաղադրության մեջ օգտագործվում էր բարձրորակ կենդանական սննդային ճարպ, սակայն հաշվի առնելով մեր սպառողների արձագանքները՝ հետագայում այն փոխարինվեց արմավենու եւ կոկոսի բնական բուսական յուղերի հատուկ համադրությունով։ Գնահատելով Ձեզնից յուրաքանչյուրի կարծիքը՝ ընկերությունն այն հայտնելու հնարավորություն է ստեղծում հետադարձ կապի տարբեր միջոցներով։

Գրեք մեզ Ձեր նախընտրած բնական հավելումների, տեսակների մասին, կիսվեք մեզ հետ Ձեր տպավորություններով, չէ՞ որ մենք աշխատում ենք Ձեզ համար։

5Այն հայրենական արտադրության բարձրորակ ապրանքատեսակ է․ Նախապատվությունը տալով հայկական արտադրության ապրանքներին՝ մենք ոչ միայն հագուրդ ենք տալիս մեր հայրենասիրական մղումներին, այլև նպաստում ենք մեր երկրի տնտեսության զարգացմանը, իսկ զարգացած տնտեսությունը մեզնից յուրաքանչյուրի բարեկեցության առաջնային պայմաններից մեկն է։

«ՆՈՅԵՄԻՆ» ներկայացնող «ՉԱՊ ՔԵՄԻՔԼ» ընկերության թիրախային նպատակը հայրենական ապրանքանիշի զարգացումն է, որակի եւ գնի այլընտրանքի առաջարկը հայաստանցի սպառողին՝ հաշվի առնելով նրա վճարունակությունը, նաեւ նոր շուկաների նվաճումը եւ օտարերկրյա բրենդների մասնակի դուրս մղումը հայաստանյան շուկայից: Այդ համատեքստում առանձնահատուկ ուշադրություն է դարձվում թուրքական արտադրանքի հետ մրցակցությանը: