3 ԵԹԵՐԱՅԻՆ ՅՈՒՂ՝ ԱՉՔԵՐԻ ՇՐՋԱՆԻ ՄԱՇԿԻ ԽՆԱՄՔԻ ՀԱՄԱՐ

Բնական եթերային յուղերի դերը մաշկի խնամքի հարցում անհնար է թերագնահատել, սակայն արժե հիշել, որ նախապատվություն տալով եթերային յուղերին՝ չպետք է շատ արագ և ակնհայտ արդյունք ակնկալել, սակայն կարելի է վստահ լինել, որ հենց ձեր մաշկին համապատասխան ճիշտ ընտրված եթերային յուղը ոչ միայն կողմնակի՝ ագրեսիվ ազդեցություն չի գործի, այլև երկարատև օգտագործման դեպքում կայուն արդյունք կամրագրի՝ մաշկին առողջ տեսք և թարմություն հաղորդելով։
Այսօր մեր ուշադրությունը կկենտրոնացնենք աչքերի շրջանի նուրբ մաշկի խնամքի համար առավելագույնս համապատասխան 3 եթերային յուղի վրա։ Աչքերի շրջանի բարակ և նուրբ մաշկը հատուկ խնամքի կարիք ունի։ Այն չունի ենթամաշկային ճարպ և մկաններ, ուստի աչքերի շրջանի մաշկն ավելի շատ է խոնավեցման կարիք զգում, ավելի հակված է ծերացման, ինչի արդյունքում ավելի շուտ են առաջանում վաղաժամ կնճիռները, որոնց հաջորդում են ավելի խորը տարիքային հետքերը։ Իհարկե, ծերացման գործընթացն անխուսափելի է, սակայն հնարավոր է դանդաղեցնել այն և ճիշտ խնամքի շնորհիվ յուրաքանչյուր տարիքում ունենալ խնամված և գեղեցիկ մաշկ։

4032bԱչքերի շրջանի նուրբ մաշկի խնամքի համար առավել արդյունավետ են  դեղձի յուղը, խաղողի կորիզների յուղն ու քունջութի յուղը։ Հատկապես օգտակար է դրանց գիշերն օգտագործումը։ Յուղը կարելի է քսել հենց մատների թմբիկներով՝ թեթևակի խոնավեցված մաշկին։

Դեղձի յուղ
Դեղձի յուղը հարուստ է կիսահագեցած թթուներով և А, В2, В15, С, РР վիտամիններով, որոնք հիանալիորեն փափկեցնում են մաշկը՝ դարձնելով այն առաձգական, թարմ և հարթ։ Դեղձի յուղը կանխարգելում է վաղաժամ կնճիռների առաջացումն ու թեթևակիորեն հարթում արդեն եղածները։ Խորհուրդ է տրվում օգտագործել թառամող և չոր մաշկի դեպքում։

korisni-vlastivosti-olii-z-vinogradnih-kistochok_1Խաղողի կորիզների յուղ
Գեղեցկության ինդուստրիայում այս յուղն օգտագործվում է կոպերի համար նախատեսված քսուկների կազմում, քանի որ հարուստ է Е վիտամինով, որը մաշկի վերականգնման և երիտասարդացման հարցում անվիճելիորեն առաջատար դեր ունի։
Խաղողի կորիզի յուղը հարթեցնում է մաշկը, խոնավեցնում այն, ինչպես նաև վերականգնում՝ վերացնելով մաշկի գրգռվածությունն ու լավացնելով մանր վնասվածքներն ու հետքերը, օգնում ազատվել աչքերի տակի պարկերից։ Այս յուղն արդյունավետ է խնդիր ունեցող ճարպոտ մաշկի դեպքում:

Քունջութի յուղ624-400-susam-susamovo-olio
Քունջութի յուղը մաշկի վրա հակասթրեսային ազդեցություն է գործում, քանի որ չափազանց հարուստ է մագնեզիումով։ Այն ուժեղ հակաօքսիդանտ է, ուստի պահպանում է մաշկի երիտասարդությունն ու առողջ տեսքը, հանում հոգնածությունը, լավացնում ճաքերն ու փոքրիկ վնասվածքները։ Այն խոնավեցնում է մաշկն ու նեղացնում ծակոտիները, վերականգնում ճարպային հավասարակշռությունը։ Քունջութի յուղն արդյունավետորեն պաշտպանում է արևից՝ իր ուլտրամանուշակագույն ճառագայթները կլանելու հատկության շնորհիվ։

Այս յուղերը կարելի է օգտագործել ինչպես առանձին-առանձին, այնպես էլ տարատեսակ քսուկների և դիմակների հետ համադրելով։