ՈՐՔԱՆ ՕՃԱՌ ԵՆ ՍՊԱՌՈՒՄ ՖՐԱՆՍԻԱՑԻՆԵՐԸ

Լեհ նշանավոր  երգիծաբան Ստանիսլավ Եժի Լեցը նկատել է՝ քանի որ ամեն ինչ մարդու ձեռքերում է, ապա դրանք պետք է հաճախակի լվանալ։ Սա, իհարկե, այն կատակներից է, որտեղ շատ մեծ է ճշմարտության բաժինը։ Իսկ գերմանացի քիմիկոս Յուստուս ֆոն Լիբիխը նշել է․ «Ազգի կուլտուրայի մակարդակը չափվում է նրա կողմից օգտագործվող օճառի քանակով»։

Հաշվարկվել է, որ մեկ տարվա ընթացքում միջին վիճակագրական ֆրանսիացին օգտագործում է 5,5 կտոր կոսմետիկ օճառ՝ յուրաքանչյուրը 150 գ․ քաշով։ Ամերիկացիների մոտ օճառի օգտագործման մղումն ավելի արտահայտված է՝ յուրաքանչյուր միջին վիճակագրական ամերիկացուն տարեկան 11 օճառ է բաժին ընկնում։ Միջին վիճակագրական ֆրանսիացին իր ողջ կյանքի ընթացքում օգտագործում է մոտ 396 կտոր օճառ, իսկ ֆրանսուհին՝ 440 կտոր։ Եթե այդ ամենը չափենք կիլոգրամներով, ապա ստացվում է՝ միջին վիճակագրական ֆրանսիացին իր կյանքի ընթացքում «փրփրացնում է» մոտ 60 կգ օճառ։
Ֆրանսիացիները տարեկան սպառում են մոտ 3 սրվակ 250- մլ-ոց շամպուն՝ օճառահեղուկ մազերը լվանալու համար։ Կյանքի միջին տևողության ընթացքում (մոտ 70 տարի ) արական սեռի ֆրանսիացիներն օգտագործում են մոտ 216 սրվակ օճառահեղուկ, իսկ ֆրանսուհիները՝ 240։ Ստացվում է՝ միջին վիճակագրական ֆրանսիացին իր կյանքի ընթացքում սպառում է մոտ 57 լ. օճառահեղուկ։

Օճառի և օճառահեղուկի վիճակագրական այս պատկառելի չափաբաժինն առավել կարևոր է դարձնում հիգիենայի միջոցների ընտրության հանդեպ անհրաժեշտ ուշադրությունը․ վատորակ 60 կգ օճառն ու 57 լ. օճառահեղուկն, անշուշտ, առողջության վրա իրենց բացասական հետքը կթողնեն։

«ՆՈՅԵՄԻ» ապրանքանիշը, ուսումնասիրելով մաքրող միջոցների ազդեցությունը մարդու օրգանիզմի վրա, կիրառում է օճառաստեղծման այնպիսի բանաձևեր և օգտագործում այնպիսի բնական բաղադրամասեր, որոնք չեն վնասում մարդու առողջությունը, ավելին՝ մաքրելով մաշկը՝ խնամում, սնուցում, խոնավեցնում են այն՝ նպաստելով վերջինիս վերականգնմանն ու թարմության պահպանմանը։