ՃԱՐՊԵՐԻ (ԼԻՊԻԴՆԵՐ) ԴԵՐԸ ՄԱՇԿԻ ՀԱՄԱՐ․ ՄԱՍ 2

Մաշկի վիճակն ուղղակիորեն կախված է քիմիական որոշակի միացություններից, այդ թվում՝ անփոխարինելի ճարպաթթուների։ Օպտիմալ է հանդիսանում օմեգա-6 և օմեգա-3 ճարպաթթուների հարաբերակցությունը 4:1 և 1:1 միջակայքում։ Ճարպաթթուները յուրօրինակ «աղյուսների» դեր են կատարում, որոնցով կառուցվում է մաշկի բազմաթիվ շերտերը միավորող լիպիդային կապերն ամրացնող կիսաչհագեցած ճարպաթթուների երկար շղթան։ Եթե մաշկը ճարպաթթուների պակաս է զգում, լիպիդային՝ ճարպային շերտերի կառուցվածքը խախտվում է և բաժանվում է առանձին երկշերտերի, որոնք խառնվում են և բացեր առաջացնում մաշկի պաշտպանիչ շերտի մակերեսին։ Այս ամենն արտահայտվում է մաշկի ընդգծված չորությամբ, գրգռվածությամբ, կարմրությամբ ու թեփոտվածությամբ։

3f5ddb73fe330d50d34b72e907b282b0Լիպիդային շերտերը վերականգնման կարիք ունեն ոչ միայն անփոխարինելի ճարպաթթուների պակասի դեպքում։ Որևէ քսուկ քսելով՝ մենք չենք էլ պատկերացնում, որ սնուցելով մաշկը՝ միևնույն ժամանակ քայքայում ենք ճարպային շերտը։ Որպեսզի օգտակար նյութերը հասնեն մաշկի ավելի խորը շերտերին՝ քսուկը պետք է ներթափանցի մաշկի պաշտպանիչ շերտի միջով՝ իրականում քայքայելով այն։

Կոսմետիկ միջոցների կազմում մակերեսային ակտիվ նյութերը (ПАВ) և այլ «լուծող նյութերն» ըստ էության ճարպաթթուների անտագոնիստներ են, որոնք քայքայում են պաշտպանիչ շերտը։ Որպեսզի արագացվի մաշկի պաշտպանիչ շերտի վերականգնումը, կոսմետիկ միջոցների մեջ են ավելացվում լիպիդներ՝ այսպես կոչված «ճարպային հավելումներ»։

Լիպիդներն առանց վարանելու կարելի է ակտիվ հավելումներ համարել, քանի որ դրանց դերը շատ դժվար է թերագնահատել։ Դրանք ոչ միայն ձևավորում են վերնամաշկային պատնեշը, այլ նաև անմիջական մասնակցություն են ցուցաբերում կենսաբանորեն ակտիվ մոլեկուլների նյութափոխանակության ժամանակ։ Բացի այդ, լիպիդները կարևոր օժանդակ գործառույթ են կատարում՝ լավացնելով մաշկի շերտերի թափանցելիությունը։ Տեղավորվելով լիպիդային շերտերի մեջ՝ փոփոխության են ենթարկում դրանց առանձնահատկություններն ու «ճանապարհ բացում» սնուցող նյութերի համար։
iuuq_NV_00tvogppe_SL_dpn_SL_vb0jnhtsw0pjm_SK_qsftt_SL_kqhՀայտնի է յուղերի ստացման մի քանի տեխնոլոգիա․ ընդ որում՝ տարբեր տեխնոլոգիաների օգտագործումից կախված յուղերը կարող են տարբերվել օգտակար հատկություններով և արժեքավորությամբ։ Առավել սննդարար արժեք ունեն սառը մզման եղանակով ստացված յուղերը, երբ մանրացված հատիկները ճնշման տակ են դրվում և մզվում։ Սննդարար նյութերի առավելագույն պահպանման շնորհիվ լինելով շատ արժեքավոր՝ միաժամանակ այդ եղանակով ստացված յուղերը տնտեսապես շահավետ չեն, քանի որ ստացված յուղի քանակը այնքան էլ մեծ չէ։ Որպեսզի ավելի շատ յուղ ստացվի, ճզմումն իրականացվում է բարձր ջերմաստիճանի տակ, սակայն այդ դեպքում ապրանքի որակը բավականին ընկնում է։ Յուղի ամենամեծ  քանակություն կարելի է ստանալ լուծամզման եղանակով (экстракции) օրգանական լուծիչի և բարձր ջերմաստիճանի ներգործության օգնությամբ, ինչը նույնպես անդրադառնում է յուղի որակի և արժեքի վրա։ Կոսմետոլոգիայում նմանատիպ յուղերի կիրառումը սահմանափակ է։

Բուսական լավագույն յուղերն այն յուղերն են, որոնք ստացվում են սառը մզման եղանակով․ դրանք պահպանում են բնական բոլոր արժեքավոր նյութերն ու օգտակար հատկանիշները։

Կոսմետիկայի արտադրողները շատ հաճախ օգտագործում են ոչ թե մաքուր յուղեր, այլ յուղային էքստրակտներ։ Նման էքստրակտի հիմք են ծառայում սննդային յուղերը՝ ձիթապտղի, եգիպտացորենի և այլն։ Հիմքին ավելացնում են անհրաժեշտ բուսական բաղադրամասը, որից լուծամզում են ճարպալույծ բաղադրիչները։ Այս եղանակը հնարավորություն է տալիս միաժամանակ լուծամզել ինչպես ճարպային, այնպես էլ եթերային յուղեր, շատ հաճախ այս եղանակով են ստանում գազարի և սամիթի յուղերը։  Կոսմետոլոգիայում այդ եղանակով ստացված էքստրակտները սովորաբար նշվում են որպես պարզապես «յուղեր»։
Լիպիդների բացասական հատկությունը կծվելու հակումն է՝ կախված ճարպաթթուների եռագլիցերիդների չհագեցած բնույթից։ Կծվահամ դառնալով՝ յուղերը գազակերպ և ցնդող թթուներ, ալդեհիդներ, կետոններ և ճարպաթթուներ են գոյացնում, որոնք մաշկի և լորձաթաղանթների վրա գրգռող ազդեցություն են գործում։ Յուղը տհաճ համ և բույր է ձեռք բերում։ Այդ փոփոխությունները տեղի են ունենում օդի, ջրի, լույսի, միկրոօրգանիզմների, ֆերմենտների, սպիտակուցների և այլ օրգանական նյութերի ազդեցությամբ։

Հատկապես արագ են կծվում այն յուղերը, որոնց բաղադրության մեջ գերակշռում են չհագեցած ճարպաթթուների ռադիկալները։

Ճարպի կծվելը հիմնականում կանխվում է որոշ խառնուրդներով, մասնավորապես ֆոսֆատներով ու տոկոֆերոլով (վիտամին Е)։ Զտված յուղն ավելի երկարակյաց է։ Ինչ-որ յուղ օգտագործելուց առաջ պետք է ուշադրություն դարձնել դրա համին և հոտին, այն չպետք է կծվահամ լինի, սակայն կարող է իրեն բնորոշ համ և բույր ունենալ։ Չափազանց կպչուն, հեշտ սառչող յուղերից արժե խուսափել, քանի որ դրանք ընդունակ չեն ներթափանցելու մաշկի շերտերը, կարող են խցանել ծակոտիների, ճարպագեղձերի ու քրտնագեղձերի անցքերն ու խախտել դրանց նորմալ կենսագործունեությունը, ինչն էլ մաշկային մի շարք հիվանդությունների կարող է հանգեցնել։