ԳԵՂԵՑԿՈՒԹՅԱՆ ՔԱՂՑՐ ԲԱՆԱՁԵՎԸ

Մեղրը բացառիկ մթերք է, որն ինքնին ներդաշնակություն է ենթադրում՝ իր մեջ համադրելով ամենաօգտակար և բազմազան հատկանիշներ։  Այն ոչ միայն մեր սննդակարգում է գրավում կարևորագույն տեղերից մեկը, այլև առողջության, գեղեցկության պահպանման զինանոցում՝ դեռևս հնագույն ժամանակներից։

Մեղրը հագեցած է վիտամիններով, հակաօքսիդանտներով, ամինաթթուներով և այլ միկրոտարրերով։ Եվ քանի որ իր բաղադրությամբ այն շատ մոտ է մարդու արյան պլազմային, ապա հիանալիորեն մարսվում է օրգանիզմի կողմից։ Մեղրը նաև  հրաշալի արտաքին ազդեցություն ունի, և պատահական չէ, որ այն լայնորեն կիրառվում է կոսմետոլոգիայում շնորհիվ իր հետևյալ հատկությունների․

Խոնավեցնող ազդեցություն

Քանի որ մեղրը մեծ քանակությամբ շաքար է պարունակում, ըստ այդմ ունի արտահայտված hիգրոսկոպիկ՝ խոնավածուծ էֆեկտ, այսինքն՝ ընդունակ է օդից մեծ քանակությամբ խոնավություն ներծծելու (մինչև 30 %)։ Իսկ դա իր հերթին նշանակում է, որ մեղրում պարունակվող խոնավությունը մաշկի հետ շփման ժամանակ ավելի խորը շերտերն է թափանցում, ինչն էլ թույլ է տալիս պահպանել մաշկի խոնավության բարձր մակարդակը։ Ինչպես հայտնի է, մաշկի բավականաչափ խոնավեցումը մաշկի երիտասարդության, թարմության պահպանման հիմնական գրավականն է։

Մաքրող ազդեցություն

Մեղրում պարունակվող օրգանական թթուների (ֆոլաթթու և ասկորբինաթթու) ու մեծ քանակությամբ շաքարի շնորհիվ այն հակաբակտերյալ հատկություններ է ձեռք բերում։ Այս հատկանիշի շնորհիվ այն մեծ կիրառություն ունի ժողովրդական բժշկության մեջ՝ մեղրով ախտահանվում են վերքերն ու կտրվածքները։ Իսկ կոսմետոլոգիայում մեղրը որպես մաքրող միջոց է կիրառվում։

Երիտասարդացնող հատկություն

Մեղրում պարունակվող հակաօքսիդանտները պաշտպանում են մաշկը շրջակա միջավայրի բացասական ազդեցություններից՝ դանդաղեցնելով մաշկի ծերացման գործընթացները։ Իսկ В խմբի վիտամինները, ֆոսֆորը, երկաթը, մագնիումը, կալցիումը, կարոտինը մաշկի և ողջ օրգանիզմի վրա ամոքիչ ազդեցություն են գործում՝ ինչն էլ դրականորեն է անդրադառնում բարետեսության վրա։

Վերականգնող հատկություններ

Օրգանական թթուների և հակաօքսիդանտների առկայությունը նպաստում է մաշկի վերականգնմանը՝ բջիջների թարմացումը խթանելու հաշվին։

04_Small

Հաշվի առնելով մեղրի վերոնշյալ հատկությունները՝ «Նոյեմի» ապրանքանիշը մշակել է «Նոյեմի հարմոնիա» օճառատեսակը, որը հարստացվել է բնական մեղրով։ Բնական մեղրի վերոնշյալ հատկությունները ներառելու շնորհիվ «Նոյեմի հարմոնիա» օճառատեսակը ներկայանում է մաշկը մաքրող, վերականգնող, խոնավեցնող բացառիկ ազդեցությամբ։