ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՐՏՔԸ 3 ՏԱՐՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԱՃԵԼ Է 92%-ՈՎ

image

ՌԴ պետական պարտքի հիմնական աճը՝ 36%-ի չափով, գրանցվել է 2014թ.-ին, եւ կառավարության գնահատականներով, պարտքի սպասարկման ծախսերը հետագայում եւս կավելանան, տեղեկացնում է Deutsche Welle-ն:

ՌԴ պետական պարտքը 2012-2014 թթ.-ին աճել է 92%-ով: Նման տվյալ է հրապարակել Հաշվիչ պալատի նախագահ Տատյանա Գոլիկովան:

Պետական պարտքի սպասարկման ծախսերը նույն ժամանակահատվածում աճել են 58%-ով՝ տարեկան մինչեւ 415,6 մլրդ. ռուբլի:

Գոլիկովայի կանխատեսումներով, այդ ծախսերի չափը հետագայում կավելանա:

2015թ.-ի սեպտեմբերի 1-ի դրությամբ, ՌԴ ներքին պետական պարտքը կազմում է շուրջ 7 տրիլիոն ռուբլի, ինչը կազմում է ՀՆԱ-ի գրեթե 10%-ը: Իսկ արտաքին պարտքը կազմում է  51,3 մլրդ. դոլար՝ 3,4 տրիլիոն ռուբլի:

 

Աղբյուր՝ Deutsche Welle

Թարգմ.՝ Էդուարդ Մխիթարյան