ՌՈՒԲԼՈՒ ԱՐԺԵԶՐԿՄԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ՌՈՒՍԱՍՏԱՆՈՒՄ ԶԳԱԼԻՈՐԵՆ ԹԱՆԿԱՑԵԼ Է ՆԱԵՎ ՕՃԱՌԸ

Unilever_273_15_52401ae2b1 (1)

Ռուբլու արժեզրկման հետեւանքով Unilever ընկերության ապրանքատեսականին Ռուսաստանում թանկացել է 20%-ի չափով: Անգլո-հոլանդական ընկերության մամլո ծառայությունից հայտնել են, որ ռուբլու արժեզրկմանը զուգահեռ բարձրացել են արտասահմանյան հումքի գները, տեղեկացնում է ՏԱՍՍ գործակալությունը:

Unilever-ի ներկայացուցիչները հայտնել են, որ ընկերությունն աջակցում է բոլոր ռուսաստանցիներին տնտեսական այս ծանր իրավիճակում, հետեւաբար որոշ ապրանքատեսակների գները թողնում է նույնը:

Ամերիկյան Procter&Gamble ընկերությունը, որը ներկայացնում է Ariel, Tide, Fairy, Blend-a-med, Pampers, Always, Head&Shoulders ապրանքանիշերը, նույնպես հայտարարել են տեսականու գների թանկացման մասին: Ռուսաստանում իրենց ապրանքատեսականու գնաճի մասին են հայտարարել նաեւ Oriflame и Mary Kay ընկերությունները:

Որոշ ապրանքատեսակներ թանկացել են մինչեւ 50%-ով:

Noyemi poster 80 noruytՀայաստանյան, ավելի կոնկրետ «ՆՈՅԵՄԻ» ապրանքանիշի տեսականուն նման վտանգ չի սպառնում, եւ մեր սպառողներն անկախ փոխարժեքների անկանխատեսելի տատանումներից, կարող են  «ՆՈՅԵՄԻ»-ի բարձրակարգ տեսականին ձեռք բերել «խելամիտ» գներով:

Հիշեցնենք, որ «ՆՈՅԵՄԻ»-ն ներկայացնող «ՉԱՊ ՔԵՄԻՔԼ» ընկերության թիրախային նպատակը հայրենական ապրանքանիշի զարգացումն է, որակի եւ գնի այլընտրանքի առաջարկը հայաստանցի սպառողին՝ հաշվի առնելով նրա վճարունակությունը, նաեւ նոր շուկաների նվաճումը եւ օտարերկրյա բրենդների մասնակի դուրս մղումը հայաստանյան շուկայից: Այդ համատեքստում առանձնահատուկ ուշադրություն է դարձվում թուրքական արտադրանքի հետ մրցակցությանը: