ՌԴ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿՆ Ի ՎԻՃԱԿԻ ՉԷ ԱՊԱՀՈՎԵԼ ՌՈՒԲԼՈՒ ՓՈԽԱՐԺԵՔԻ ԿԱՅՈՒՆՈՒԹՅՈՒՆԸ

image

ՌԴ Կենտրոնական բանկն առայժմ ի վիճակի չէ ապահովել ռուբլու փոխարժեքի կայունությունը՝ մեղմելու համար արժույթի փոփոխականությունը: Այս մասին հայտնել է ՌԴ ԿԲ առաջին փոխնախագահ Դմիտրի Տուլինը:

«Մենք շատ կցանկանայինք, որպեսզի ռուբլու փոխարժեքն  արտարժույթի զամբյուղում կայուն լիներ: Դա շատ նպաստավոր կլիներ տնտեսության եւ հակաճգնաժամային քաղաքականության համար: Սակայն դա ապահովելն անհնար է: Պետք է մտածել այն մասին, թե ինչպես կարող ենք մեղմել արտարժույթի տատանումների հետեւանքները»,-հայտարարել է Տուլինը:

Ըստ նրա, չեն կանխատեսվում փոխարժեքի այնպիսի վայրիվերումներ, ինչպիսիք արձանագրվեցին 2014թ.-ին:

«Մեր կանխատեսումն ու գնահատականն այսպիսին է.  ռուբլու փոխարժեքը չի լինի կայուն այնպես, ինչպես մինչ 2014թ.-ի նոյեմբերին էր, չի լինի նաեւ այնքան փոփոխական, ինչպես դեկտեմբեր-հունվար ամիսներին էր»,-հայտարարել է ՌԴ ԿԲ փոխնախագահը:

Առանցքային գործոնը, որն ազդում է ռուբլու փոխարժեքի վրա, նավթի միջազգային գինն է, թեեւ, ինչպես նշում են ԿԲ-ի մասնագետները, ռուսաստանյան արժույթի՝ նավթի գներից կախվածության աստիճանը նվազել է:

 

Աղբյուր՝ «ՌԻԱ Նովոստի»

Թարգմ.՝ Էդուարդ Մխիթարյան