ՄԱՔՈՒՐ ՁԵՌՔԵՐ՝ ՄԱՔՈՒՐ ԽԻՂՃ

hands-s

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կարծում է, որ աղտոտ՝ անլվա ձեռքերի խնդիրը կարող է սարսափելի հետևանքների հանգեցնել՝ այն աշխարհի մասշտաբով դիտարկելիս։ ԱՀԿ-ի փորձագետների կարծիքով՝ ձեռքերը պարբերաբար լվանալը ասիական և աֆրիկական երկրներում դիզենտերիայից մահացող հազարավոր երեխաների կյանքը կարող է փրկել։ Իսկ Միչիգանի համալսարանից Սպայկ Լին ու Նորբերտ Շվարցը պարզել են՝ ձեռքերը լվանալն օգնում է մարդկանց ազատվել մտատանջություններից՝ կարևոր որոշում ներ կայացնելուց առաջ․ թե՛ առողջության, թե՛ հոգեբանական տեսանկյունից ձեռքերի մաքրությունն, իհարկե, չարժե թերագնահատել։
Ձեռքերի անհրաժեշտ հիգիենայի բացակայությունը կարող է մի շարք ծանր հիվանդությունների պատճառ հանդիսանալ․ առավել հաճախ դրանք ռոտավիրուսային և էնտերովիրուսային վարակներն են, որոնք հեշտությամբ կարող են փոխանցվել կեղտոտ ձեռքերի միջոցով։ Կեղտոտ ձեռքերի ևս մեկ հիվանդություն է համարվում դիզենտերիան, որով կարելի է վարակվել՝ անլվա միրգ կամ բանջարեղեն ճաշակելով, կամ սնվելուց առաջ ձեռքերը պարզապես չլվանալով։ Տվյալ հիվանդության առանձնահատկությունն այն է, որ ունի բավականին երկար ինկուբացիոն շրջան։
Նույն ճանապարհով կարելի է վարակվել սալմոնելլոզով, որը փոխանցվում է հում մսի և հավկիթների միջոցով։
Անլվա ձեռքերը կարող են հեպատիտ А-ով հիվանդանալու պատճառ դառնալ, որի հետևանքներն ուղեկցում են մարդուն ողջ կյանքի ընթացքում։ «Աղտոտ ձեռքերի հիվանդություն» են համարվում նաև որովայնային տիֆն ու խոլերան։ Իհարկե, սա ձեռքերը չլվանալու հետևանքով առաջացած հիվանդությունների լիարժեք ցանկը չէ, անլվա ձեռքերը կարող են տարատեսակ վարակներ առաջացնել աչքերում, մաշկային հիվանդությունների և պարազիտների՝ օրգանիզմ ներթափանցման պատճառ դառնալ։ Հարկ է նշել, որ հասկանալի պատճառներով անլվա ձեռքերի հետևանքներն առավել հաճախ և ընդգծված կերպով կրում են երեխաները, ուստի ձեռքերը պարբերաբար և ճիշտ լվանալու կուլտուրան պետք է մշակել ամենավաղ տարիքից։

shutterstock_145145707Մաքուր ձեռքերն առողջության գրավականն են․ ձեռքերի մաքուր մաշկի վրա մանրէները վերանում են 10 րոպեի ընթացքում։ Իսկ եթե ձեռքերը կեղտոտ են՝ դրանց 95 տոկոսը կենդանի են մնում, ավելին՝ սկսում են բազմանալ։
Ձեռքերը լվանալը պահանջում է մի քանի պարզ հմտություն՝ լվանալիս առաջին անգամ օճառելով ձեռքերը՝ մենք վերացնում ենք մաշկի մակերեսին գտնվող միկրոբներին, երկրորդ անգամ ձեռքերն օճառելն օգնում է ազատվել մաշկի ծակոտիներում թաքնված մանրէներից։ Ձեռքերը հարկավոր է լվանալ ամեն անգամ ուտելուց առաջ, պետքարանից օգտվելուց առաջ և հետո, հասարակական վայրերում գտնվելուց հետո, և ինչպես հոգեբաններն են հուշում, կարևոր որոշումներ կայացնելուց առաջ։ Ընդ որում, չպետք է շատ տաք ջրով լվանալ ձեռքերը․ դա կարող է քայքայել մաշկի բնական պաշտպանիչ շերտը։
Ստացվում է՝ ձեռքերն օրվա ընթացքում պետք է լվանալ բավականին հաճախ․ այս դեպքում խիստ կարևոր է դառնում օճառի ընտրությունը, որը երբեմն կարող է որոշիչ դեր խաղալ առողջության պահպանման կամ քայքայման գործում։

thumb

«ՆՈՅԵՄԻ» օճառատեսակների բանաձևը թույլ է տալիս հասնել կատարյալ մաքրության՝ միաժամանակ խնամելով, սնուցելով մաշկն ու պաշտպանելով այն շրջակա միջավայրի բացասական ազդեցություններից։ «ՆՈՅԵՄԻՆ» ներկայացնում է օճառատեսակներ՝ հարստացված բնական տարբեր հավելումներով, որոնք, կախված մաշկի մի շարք առանձնահատկություններից, թույլ են տալիս ընտրել մաշկի խնամքի առավել օպտիմալ տարբերակ։