ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՃԳՆԱԺԱՄԸ՝ 2016 Թ․-Ի ՀԻՄՆԱԿԱՆ ՍՑԵՆԱՐ

9256

Ֆինանսական խոշոր կազմակերպությունները սկսել են մռայլ կանխատեսումներ կատարել հաջորդ տարվա վերաբերյալ։ Օր օրի համալրվում են նրանց շարքերը, ովքեր 2016 թ․-ին համաշխարհային տնտեսական անկում են կանխագուշակում։

Օրերս Ճապոնիայի խոշորագույն բրոքերային Daiwa ընկերությունը գրեթե աննախադեպ բան կատարեց՝ հաջորդ տարվա համար ֆինանսական ուժեղագույն ճգնաժամ կանխատեսելով։

Ճգնաժամի առաջնային պատճառ չինաստանյան տնտեսության իրադարձություններն են համարվում, և Daiwa-ն սպասվելիք ֆինանսական ճգնաժամը դիտարկում է ոչ միայն որպես բազային սցենար, այլ նաև ավելացնում, որ համաշխարհային սպասվելիք ճգնաժամը կլինի վատագույնն այն ամենից, ինչ տեսել է աշխարհը։

Աշխարհը դեռ չէր սկսել մանրամասնորեն ծանոթանալ ճապոնական միջնորդական տան կանխատեսումներին, երբ «աշխարհի վերջը կանխատեսողների» շարքին միացավ ամերիկյան Citigroup բանկը։

Բանկի գլխավոր տնտեսագետ Վիլլեմ Բուիտերը հրապարակել է իր հետազոտությունը, որը պակաս հոռետեսական չէ, քան Daiwa-ի կանխատեսումները։
«Համաշխարհային ետաճը, որը կսկսվի 2016 թ․-ին Չինաստանի իրադարձությունների պատճառով, մեր բազային սցենարն է հանդիսանում։ Անորոշությունը շարունակում է մնալ, սակայն քաղաքական գործիչների՝ ճիշտ ժամանակին և ադեկվատ միջամտության հավանականությունն օր օրի նվազում է»։

Citi-ի հետազոտությունում չինաստանյան խնդիրներին հատուկ ուշադրություն է հատկացվում, քանի որ Բուիտերի կարծիքով Չինաստանի ֆինանսական շուկայի խնդիրներն ու տնտեսական անկումը բացասական ուժեղ ազդեցություն կունենան հաշխարհային տնտեսության վրա։ Ընդհանուր առմամբ Բուիտերն ու իր թիմը հավատացած են, որ Չինաստանը հաջորդ երկու տարվա ընթացքում կարող է համաշխարհային տնտեսական անկման հիմնական շարժիչ ուժը լինել։ Citi-ն չինաստանյան և ամերիկյան տնտեսական իրադարձությունների զարգացման 4 հիմնական սցենար է առաջարկում։ Դրանցից մեկը համաշխարհային տնտեսական անկումն է, որում Չինաստանի տնտեսության նվազումը ետաճի մեջ կներքաշի զարգացող շուկաների մեծամասնությանը և ի վերջո նաև զարգացած տնտեսություններին։

187774.640xpՆշվում է,որ Ռուսաստանն ու Բրազիլիան արդեն ետաճ են ապրում և ենթադրվում է, որ շուտով նրանց կմիանան emerging markets-ի այլ ներկայացուցիչներ։

Ներդրումային կազմակերպությունների վերջին կանխատեսումներից ելնելով՝ կենտրոնական բանկերը կորցնում են վերահսկողությունը ոչ միայն տնտեսության և շուկաների նկատմամբ, այլև ներդրողների և ֆինանսական շուկայի ներկայացուցիչների տրամադրվածության վրա։ Այնպես որ հավանական է մենք ականատես լինենք ոչ թե Դաշնային պահուստային համակարգի դրույքաչափերի բարձրացմանը, այլև QE4-ի, կամ ինչպես կատակում են Zerohedge-ի հեղինակները, QE Air կամ QE Pro տարբերակների մեկնարկին։

Ամերիկյան Citigroup բանկը ևս մեկ բացասական կանխատեսում է կատարում նավթի գների հետ կապված։ Դրանք կարող են հասնել նվազագույն ցուցանիշներին, որոնք վերջին անգամ գրանցվել էին համաշխարհային տնտեսական ճգնաժամի ժամանակ։

2008 թ․-ին գրանցված բարելի դիմաց 32,4 դոլար արժեքը «հավանական իրականություն է», հայտարարել է բանկի վերլուծաբան Սեթ Կլեյմանը։

Նրա խոսքով՝ գները կարող են շարունակել նվազել, անգամ արդյունահանման ինքնարժեքից ցածր գին գրանցել, եթե նավթարդյունահանողները չսկսեն կրճատել արտադրությունը։

Թարգմ․՝ Մարինե Ալեքսանյան

http://www.vestifinance.ru