O՜ ԱՅԴ ՕՃԱՌԸ, ԿԱՄ ԶԱՐՄԱՆԱԼԻ ՓԱՍՏԵՐ ՄԵՐ ԱՄԵՆՕՐՅԱ ՕԳՆԱԿԱՆԻ ՄԱՍԻՆ

IMG_7804

-Եգիպտացի հնէաբանները Նեղոսի դելտայի պեղումներից հետո եկան հետեւյալ եզրակացության՝ օճառի արտադրությունն ունի վեց հազար տարվա պատմություն:Այս հսկա ժամանակամիջոցում փոխվել է շատ բան, կատարելագործվել են տեխնոլոգիաներն ու տեսակները, բայց այսօր էլ, ինչպես վեց հազար տարի առաջ, ամենակարեւորն օճառի բնական բաղադրության պահպանումն է:

-Հայտնի է, որ խաչակիրները Դամասկոսից բերում էին բուրավետ օճառագնդեր եւ նվիրում իրենց սիրեցյալներին:

-Բրիտանուհի Քերոլ Վոն օճառ է հավաքում 1991 թ.-ից եւ ունի նմուշներ գրեթե ողջ աշխարհից: Քերոլն ունի մոտ հինգ հազար նմուշից բաղկացած հավաքածու:

-Օճառը, ինչպես գինին եւ պանիրը, պետք է հասունանա, ժամանակի ընթացքում այն դառնում է ավելի նուրբ ու փրփրուն:

-Հնում օճառն օգտագործում էին «վիրաբուժական ձեռնոցների» դերում: Օճառում էին ձեռքերը, սպասում մինչեւ փրփուրը չորանա, այսպես ստեղծվում էր բնական շերտ, որը պաշտպանում էր տարատեսակ վարակներից:

– 1841թ-ին Մեքսիկայում օճառն այնքան դեֆիցիտ էր եւ այնքան թանկ, որ կատարում էր գումարի գործառույթ:

– Պինդ օճառի գաղտնիքն առաջինը բացահայտեցին արաբները: Ավելի ճիշտ, արաբ հայտնի գիտնական, ալքիմիայի հայր Գաբիր իբն Հայենը։