ԼԱՎԱԳՈՒՅՆ ԺԱՄԱԴՐԱՎԱՅՐՆ ԱՆՏԻԿ ԱՇԽԱՐՀՈՒՄ

org

Բաղնիքը հատուկ սարքավորված շինություն է, որը նախատեսված է մարմինը ջրով (տաք օդի կամ գոլորշու զուգակցմամբ) լվանալու համար։ Հայտնի է եղել դեռևս հին ժամանակներից, որն իր մեջ ներառել է նաև բուժման, հանդիպումների, մրցումների և ծիսակատարությունների վայրի գործառույթը։ Ճարտարապետական արժեք ունեն Գառնիի (2-3-րդ դարեր), Դվինի (6-7-րդ դարեր), Ամբերդի (10-11-րդ դարեր), Անիի Բագրատունիների պալատի (9-12-րդ դարեր) և Հոնենց տոհմի (12-13-րդ դարեր), Երևանի (13-19-րդ դարեր), Գյումրու (19-րդ դար) բաղնիքները։

 

Ի հայտ գալով Արևելքում՝ բաղնիքները որոշ ժամանակ անց լայն տարածում գտան Հունաստանում։ Արդեն միքենյան շրջանում (V-VI դդ մ․թ․ա․) հասարակական բարձր դիրք վայելող մարդկանց տներում առկա էին ընդարձակ լոգասենյակներ՝ համապատասխան սարքավորումներով, որտեղ լոգարանը սովորաբար պատրաստվում էր մարմարից։

Սպարտայում երիտասարդները նախընտրում էին լողանալ Էվրոտ գետում, սակայն ավելի պատկառելի տարիքի մարդիկ նախապատվություն էին տալիս բաղնիքի գոլորշուն, այնուհետև մարմինը սառը ջրով ցողելուն։

Աթենքում, ուր լողալու հմտությանը տիրապետելը պարտադիր բնույթ էր կրում, անհատական և պետական հասարակական բաղնիքներ սկսեցին առաջանալ մ․թ․ա․ IV-V դդ։ Ոչ մեծ գումարով այցելուները կարող էին օգտվել հանդերձարանից, տաք և սառը լոգանք ընդունել, ինչպես նաև այցելել գոլորշապատ սենյակները։ Բաղնիքներն ունեին կանանց և տղամարդկանց համար նախատեսված առանձին բաժիններ։

Հավելյալ վճարով հաճախորդը կարող էր լրացուցիչ, օրինակ՝ բաղնիքի ծառայողի կողմից մարմնին հատուկ քսուկներ քսելու ծառայությունից օգտվել, կամ տարատեսակ խորտիկներ, ըմպելիքներ գնել։

Ընդհանուր լոգանքը թույլատրվում էր միայն մեծ լողավազանում, ուր մտնելուց առաջ կոնքազդրին հատուկ կտոր էր կապվում։

Տարածված էր նաև ժամանակակից ցնցուղը հիշեցնող հոսող ջրի տակ լոգանքը։

Բաղնիքը սպորտային մրցումների կարևոր բաղադրամասերից մեկն էր։ Հույները բավականին վաղ հասկացան, որ լոգանքն ու բարձր ջերմաստիճանը շատ լավ են վերականգնում ուժերը՝ օգնելով մարզումների ժամանակ։

1322062383_24rim

Հռոմեացիներն, ովքեր ակտիվորեն ընդօրինակում էին հույներին, մ․թ․ ա․III դարում բաղնիքը վերածեցին ժամանցի վայրի։ Դրան նպաստեց ջեռուցման առավել կատարելագործված համակարգը, որը թույլ էր տալիս ոչ միայն մեծ չափսերի հասարակական բաղնիքներ կառուցել, այլև կիրառել ծովային և բուժիչ լոգանքի սենյակներ ստեղծելու հնարավորությունը։ Այդպիսի բաղնիքներն անվանվեցին թերմեր, որտեղ ջուրը ակվեդուկներից (ջրանցույց կամուրջ) էր հոսում։

«Թերմը» լատիներեն ծագում ունեցող բառ է, որը նշանակում է տաքություն։ Հռոմեական թերմերը՝ հասարակական բաղնիքները, նախատեսված էին հիգիենիկ պրոցեդուրաների և սպորտով զբաղվելու համար։ Դրանք մատչելի էին, իսկ երեխաների համար՝ անվճար։

Հռոմի ամենակենտրոնական մասում տեղակայված էր «Կարակալլայի» շքեղագույն բաղնիքը․ այնտեղ կար լողավազան, տաք լոգարան, ցնցուղ, տաք օդով հագեցած սենյակ ևոչ միայն։ Բաղնիքի այցելուները կարող էին մտնել գրադարան, թատրոն, ճաշասրահ և այլն։

Roman_bath_at_bath_england                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                              Ունևոր հռոմեացիները լոգանք էին ընդունում հատուկ լոգարաններում և լողավազաններում։ Կարող էին լոգանք ընդունել լավագույն գինիներով և կոսմետիկ միջոցներով, անգամ կաթով։

Մ․թ․ա․ III դ․-ում հունական գրեթե բոլոր քաղաքներում կային հասարակական բաղնիքներ։ Իսկ մեծահարուստներն ունեին անhատական բաղնիքներ կամ լողավազաններ իրենց առանձնատներում։

Մռայլ միջնադարում մարդիկ այնքան էլ մեծ տեղ չէին հատկացնում մարմնի մաքրությանը։ Երբ խաչակիրների առջև բացահայտվեց Պաղեստինը, նրանց առաջին հերթին զարմացրեց այն, որ մահմեդականությունը լոգանքի ծիսակատարություն էր ենթադրում՝ աղոթքից առաջ։

Խաչակիրները փորձում էին Եվրոպայում ներդնել պարբերական լոգանքի կուլտուրան, սակայն այնքան էլ չհաջողեցին այդ հարցում։ Եվ միայն 100 տարի անց եվրոպացիները սկսեցին գիտակցել լողանալու ամենօրյա անհրաժեշտությունը։